2022 թվականի նոյեմբերի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 490 | 21:00 | |
Նոյեմբերի 9-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 16:36-ից՝ Երկվորյակի: Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:51-ը, մարմնային գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է ճապոնական խոհանոցի ուտեստներ փորձելը, համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է խնձոր ուտելը, վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաները: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 16:51-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքի համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ ու օգտակար գործերով զբաղվելը, ծրագրելն ու հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Պետք է հանգիստ ու չափավոր լինեք: Անբարենպաստ է վիճելը, ագրեսիվ լինելն ու նախանձելը: Խուսափեք կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելուց, չի կարելի թռչուններ սպանել: Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում ուշադիր լինեք ինքներդ ձեզ ու ձեզ շրջապատող աշխարհին: Այսօր իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Կարող եք մինչև կեսօր կամ մայրամուտ չուտել: Լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղը կլինեն: Լավ է ընդհանրապես երազներ չտեսնեք: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո: |
|