ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մայիսի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2675 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մայիսի առաջին օրերին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Հուզական դաշտն այդ հատվածում սովորականից լարված է լինելու: Դուք կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, նյարդայնանալ, եթե ինչ-որ բան ձեր ուզածի նման չընթանա: Տարաձայնություններ հավանական են և՛ աշխատավայրում, և՛ տանը: Դուք կաշխատեք հարթել սուր անկյունները: Դա հեշտ չի լինի, բայց լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել:

Ամսվա սկզբին կարևոր կլինի գործնական և անձնական հարաբերություններին ընտրողաբար մոտենալը: Մի շտապեք վստահել նրանց, ովքեր փորձում են շահել ձեր համակրանքն ու ընկերանալ ձեզ հետ: Ինչքան գրավիչ լինեն ձեզ արվող առաջարկները, այնքան զգուշորեն է պետք դրանց վերաբերվել, այնքան շատ ինֆորմացիա է պետք հավաքել վերջնական պատասխան տալուց առաջ:

Մայիսի երկրորդ կեսը ավելի բարենպաստ ու հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի լուրջ գործերի համար, հատկապես այնպիսի, որոնք հնարավոր չէ արագ ավարտել: Դուք սկսածը կես ճամփին չեք թողնի, անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքին: 

Կարող են նկատելիորեն դեպի լավը փոխվել մտերիմների հետ հարաբերությունները: Դուք կտեսնեք, որ նրանք իսկապես հասկանում են ձեզ ու հոգ են տանում ձեր բարեկեցության մասին:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ բարենպաստ ամիս է սպասվում: Հատկապես հաջող կլինի մայիսի առաջին կեսը: Այդ հատվածում դուք հստակ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել ու ձեր նպատակներից չեք հրաժարվի: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, այնպես որ՝ արագ համախոհներ կգտնեք: Չի բացառվում՝ օգնություն առաջարկեն ազդեցիկ մարդիկ: Մտածեք, թե ինչով կարող եք շնորհակալություն հայտնել նրանց:

Մայիսի սկիզբը անսովոր հանդիպումների ու ծանոթությունների ժամանակ կլինի, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն և հնարավոր է կարևոր դեր խաղան ձեր կյանքում: Կարող են ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսվել: Դուք շատերի համակրանքը կշահեք ու դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի:

Ամսվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, սակայն համբերատարություն ու զգուշություն կպահանջի: Դրանք հատկապես կարևոր կլինեն ֆինանսական գործերում: Աշխատեք խուսափել կասկածելի գործարքներից ու չմտածված գնումներից:

Աշխատանքը կարող է սովորականից ավելի հոգնեցնող լինել: Այնպես որ՝ մի մոռացեք հանգստի մասին, հոգսերից շեղվելու, հետաքրքիր ու հաճելի մի բանով զբաղվելու հնարավորություն փնտրեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամսվա սկիզբը հաջող կլինի: Արժե նախաձեռնող լինել աշխատանքի մեջ. այդպես կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, բարձրանալ կարիերայի սանդուղքներով, նաև համախոհներ գտնել, որոնք ցանկացած պարագայում ձեր կողմից կլինեն: Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Ճիշտ է, դրանք ձեր ուզածի նման արագ տեղի չեն ունենա: Համբերությամբ զինվեք ու մի շտապեցրեք իրադարձությունները: Սպասելու ունակությունը ձեզ շատ պետք կգա:

Մայիսի առաջին կեսը հարմար կլինի փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններ դիմելու, ինչպես նաև երկարատև համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու համար:

Ավելի ուշ կգա ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար կարևոր գործերի ժամանակը: Դուք բաց չեք թողնի բարդ իրավիճակում հայտնվածներին օգնելու հնարավորությունը, կաշխատեք վերականգնել արդարությունը: Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Դուք կհանդիպեք մարդկանց, որոնք նման չեն լինի ձեր հին ծանոթներին: Նոր հարաբերությունները, որոնք այդ հատվածում կսկսվեն, բազում դրական հույզեր կպարգևեն:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մայիսի սկիզբը բարենպաստ կլինի գործնական շփումների, գաղափարներն ու ծրագրերը քննարկելու համար: Պարտադիր չէ խոսեք կոնկրետ գործողությունների մասին, ավելի կարևոր կլինի նպատակներ դնելը: Դա կօգնի հուսալի համախոհներ գտնել, ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց աջակցությունը կհեշտացնի ձեր կյանքը:

Հավանական են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում, կարող են աճել եկամուտները: Որոշ Խեցգետիններ գումար կստանան անսպասելի աղբյուրներից ու շատ հաջող գնումներ կանեն:

Ամսվա կեսին արժե ժամանակ գտնել հանգստի համար. դա կօգնի վերականգնել ուժերը, ավելի դրական տրամադրվել: Ավելի ուշ հուզական դաշտը կլարվի, բայց դուք կկարողանաք պահպանել հավասարակշռությունը, եթե բավականաչափ ներուժ ու էներգիա ունենաք:

Մայիսի վերջը հաջող կլինի ստեղծագործելու համար: Այդ հատվածում շատ բաների մյուսների նման չեք նայի, ձեր հայացքները շատերին կհետաքրքրեն: Օգտակար կլինի ոչ մեծ ուղևորության մեկնելը: Նոր տպավորությունները կոգեշնչեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մայիսի սկիզբը հարմար կլինի օգտակար գործերի համար: Դուք կհասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և ինչպես կարելի է դա անել: Ուժն ու էներգիան բավարար կլինեն մտածածն իրագործելու համար, նույնիսկ եթե առաջին քայլերը բարդ լինեն: Հնարավոր են ոչ մեծ ձգձգումներ գործերում, ինչպես նաև ինչ-ինչ թյուրիմացություններ: Բայց դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կօգնեն մարտական տրամադրվել: Ինչքան դժվար լինի խոչընդոտները հաղթահարելը, այնքան մեծ ոգևորությամբ կանցնեք նոր բաներին և անընդհատ փորձեր կանեք մինչև հաջողության հասնելը:

Ամսվա երկրորդ կեսը ամեն ինչում զգուշություն կպահանջի: Զգուշությունը հատկապես կարևոր կլինի աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերում: Աշխատեք այնպիսի խոստումներ չտալ, որոնք կատարելը բարդ է լինելու, ձեզ լուրջ պարտավորություններով չկապել: Ինչքան շատ ազատություն ստանաք ձեր գործողություններում, այնքան լավ:

Մտերիմների հետ համբերատար եղեք ամսվա վերջին: Այն, թե ինչպես կդասավորվեն հարաբերությունները, կախված կլինի դատարկ բաների վրա չբարկանալու և ուրիշների թուլություններին ներողամտորեն մոտենալու ձեր ունակությունից:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մայիսը հագեցած կլինի: Ամեն հարցում չեք կարողանա արագ հաջողության հասնել, բայց դուք խոչընդոտի հանդիպելիս մտածածից չեք հրաժարվի: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Հենց դրա շնորհիվ դուք արագ կհաղթահարեք դժվարությունները:

Նկատի ունեցեք, որ մայիսին ձեզ համար շատ կարևոր է լինելու մտերիմների աջակցությունը: Բայց նրանք չեն կարողանա օգնել ձեզ, քանի դեռ չգիտեն, թե ինչի կարիք ունեք: Այնպես որ, վատ մի զգացեք դիմել խնդրանքով, պատրաստ եղեք երկար բացատրությունների:

Հնարավոր են անսպասելի հաջողությունների աշխատանքի մեջ, օրինակ՝ բեկում մի գործում, որը դուք համարյա անհույս էիք համարում: Կարևոր կլինի քչով չբավարարվելը: Եթե զգաք, որ աստղերը ձեր կողմից են, աշխատեք առավելագույն օգուտ քաղել այդ աջակցությունից:

Մայիսի երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Հենց այդ հատվածի համար արժե ծրագրել լուրջ տնային գործերը, օրինակ՝ վերանորոգում սկսելը, ընտանեկան միջոցառումները կամ ուղևորությունները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մտածեք: Մայիսին շատ բան կախված կլինի ուրիշների չտեսածը նկատելու և նկատածից ճիշտ եզրահանգումներ անելու ունակությունից: Ինֆորմացիա հավաքեք ու վերլուծեք, ուսումնասիրեք իրադարձությունների զարգացման տարբերակները, զրուցեք մարդկանց հետ, որոնք իրենց բարդ հարցեր են տալիս ու պատասխան փնտրում դրանց: Այդ ամենը օգտակար կլինի, չնայած՝ սկզբում հասկանալի չի լինի, թե կոնկրետ ինչով:

Մայիսի առաջին կեսը գործնական կապերի ժամանակ կլինի: Կարող եք գործընկերներ ու գործատուներ փնտրել, պայմանավորվել համագործակցության մասին: Դա հարմար շրջան կլինի նոր նախագծեր ստանձնելու համար, թեկուզ՝ բարդ: Ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի:

Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Կուզենաք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց, և նրանց հետ շատ բաների մասին կզրուցեք: Ամեն անգամ չէ, որ նման զրույցները հաճելի կլինեն, չի բացառվում՝ ստիպված լինեք տհաճ թեմաների անդրադառնալ: Փոխարենը կհաջողվի անցյալում թողնել տարաձայնությունները, վիրավորանքներն ու փոխադարձ դժգոհությունները:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք հանգստություն պահպանել: Մայիսն առանց հուզումների չի անցնի, բայց այն անլուծելի խնդիրներ ու անհաղթահարելի խոչընդոտներ էլ չի բերի: Կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելը, բոլոր կարևոր որոշումներն ինքնուրույն, առանց շտապելու և կողքից ճնշումների ընդունելը: Ամեն անգամ շրջապատողներին հասկանալի չեն լինի ձեր արարքների մոտիվները: Սակայն երկար բացատրությունների կարիք չկա: Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կտեսնեն, որ դուք միակ ճիշտ ուղին եք ընտրել:

Ամիսը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Շատ շտապելու կարիք չի լինի, դատարկ խառնաշփոթն էլ շատ չի լինի: Դուք կկարողանաք կենտրոնանալ նրա վրա, ինչը ինքներդ կարևոր կհամարեք: Հենց դա էլ կօգնի հաջողության հասնել:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, եթե ինքներդ վեճերի առիթներ չփնտրեք: Աշխատեք հույզերի ազդեցության տակ ոչինչ չասել ու չանել. դա ձեր ուժերի սահմաններում կլինի և ձեր մտերիմներին հեռու կպահի լարված պահերից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մայիսի սկզբին կարևոր կլինի գործնական և անձնական հարաբերությունները չխառնելը: Դա հեշտ չի լինի, բայց կստացվի, եթե փորձեք: Հոգսեր այդ հատվածում սպասվածից շատ կունենաք: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, իսկապես կարևոր ու օգտակար մի բանից սկսելը: Կարող եք խորհրդակցել հին ծանոթների հետ: Չի բացառվում՝ նրանք ցույց տան ձեզ նպատակին տանող ոչ ամենաակնհայտ, բայց կարճ ու հուսալի ճանապարհը:

Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել: Եթե ձեզ կարևոր հանդիպումներ կամ հասարակական ելույթներ են սպասվում, դրանց լուրջ տրամադրվեք, որպեսզի նույնիսկ փոքրիկ թերացումներ թույլ չտաք: Հիշեք, որ շատերն են ձեզ ուշադիր հետևելու, այնպես որ՝ ձեր ոչ մի սխալ աննկատ չի մնա:

Մայիսի երկրորդ կեսին շատ բան կհեշտանա: Հաճախ բավարար կլինի ինչ-որ բան մտածելը, ու պայմանները այնպես կդասավորվեն, որ արագ կկարողանաք հասնել նպատակին:

Այդ հատվածը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք շատ բաների մասին կզրուցեք մտերիմների հետ: Նախկինում բոլորին վշտացնող տարաձայնություններից հետք անգամ չի մնա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մայիսի սկիզբը բարենպաստ ու կարևոր ժամանակահատված է լինելու: Դուք շատ բան պիտի սովորեք, փորձ ձեռք կբերեք, որն անպայման ապագայում պետք կգա: Դուք գլուխ կհանեք սեփական զգացմունքներից, կհասկանք, թե որոնք էին ձեր արարքների իրական մոտիվները: Հնարավոր է՝ պարզ դառնա, որ պետք է վերամշակել ծրագրերը, քանի որ նախկինում ձեզ շատ կարևոր թվացող բանը համարյա կորցրել է իր արժեքը:

Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Եթե նախկինում ինչ-որ մեկի հետ մրցակցում էիք, հիմա կարող եք պայմանավորվել համագործակցության ու համատեղ գործողությունների մասին: Չեն բացառվում անսովոր, բայց գրավիչ համագործակցության առաջարկները: Մայիսը վատ ամիս չի լինի կարիերայում նոր էջ բացելու համար:

Մայիսի երկրորդ կեսին շատ ժամանակ կտրամադրվի ընտանեկան հոգսերին: Հարազատները ձեր օգնության կարիքը կունենան, և դուք, իհարկե, կփորձեք չմերժել նրանց: Բայց դուք ինքներդ էլ մտերիմներից աջակցություն կստանաք, որը շատ տեղին կլինի: Կհեշտանա այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ շատ էիք վիճում: Կպարզվի, որ ձեր հայացքները շատ նման են, իսկ տարաձայնությունները անհասկացողության պատճառով են առաջացել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մայիսն արժե սկսել պրակտիկ հարցերի լուծումից: Լավ է երկարաժամկետ ծրագրեր չկառուցեք, քանի որ իրավիճակը ճիշտ գնահատելը հեշտ չի լինի: Հավանական է՝ կարևոր աշխատանքային հարցերը լուծելիս ստիպված լինեք բախվել անսպասելի դժվարությունների: Կպարզվի, որ խիստ գերագնահատել եք ձեր ուժերը: Կարևոր կլինի ժամանակին դա խոստովանելն ու մտածելը, թե ով կարող է ձեզ օգնել: Հուսալի համախոհ գտեք ու հաջողության կհասնեք, որի հույսը չունեիք:

Ամսվա կեսը դրամական մուտքեր է խոստանում: Դրանք կարող են սպասվածից մեծ լինել: Ստացածը դատարկ բաների վրա մի վատնեք. այդ գումարը ձեզ կարևոր բանի համար է պետք գալու:

Մայիսի երկրորդ կեսը իրադարձություններով հագեցած կլինի: Փոփոխություններ հնարավոր են կյանքի բոլոր ոլորտներում, և հաճախ դրանց պատճառները լրիվ անսպասելի կլինեն: Աշխատեք արագ հարմարվել նոր իրավիճակին, և դա կօգնի ձեզ օգուտ քաղել դրանից: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնցից ձեզ համար կարևոր հարաբերություններ կսկսվեն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արժե շտապել: Մայիսի սկիզբը բարենպաստ կլինի, և հենց այդ հատվածում կկարողանաք հասնել ավելի վաղ դրված նպատակներին: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք: Լավ է, եթե ձեր կողքին լինի մեկը, որը ոչ միայն հուզականորեն կաջակցի ձեզ, այլև ժամանակին կհիշեցնի լուծում պահանջող հարցերի մասին:

Գործնական բանակցությունների համար ամսվա առաջին կեսը երկրորդից լավը կլինի: Մարդկանց հետ լեզու գտնելն անսպասելի հեշտ կլինի: Դուք կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում միայն ամեն առիթով վիճում էիք: Չի բացառվում անձնապես ծանոթանաք մի մարդու հետ, որի մասին արդեն հետաքրքիր բաներ շատ եք լսել:

Մայիսի երկրորդ կեսը համբերատարություն կպահանջի: Ամեն ինչ սովորականից դժվարությամբ կտրվի, ինչ-ինչ ծրագրված գործեր պիտի հետաձգեք: Շրջապատողներից շատ բան մի պահանջեք: Կարող է պարզվել, որ նրանք ի վիճակի չեն կատարել նախկինում ձեզ տված իրենց բոլոր խոստումները: Դա չպետք է փչացնի ձեր հարաբերությունները: Ընդհանրապես՝ ցանկացած լուրջ կոնֆլիկտից աշխատեք խուսափել:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2675 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0