ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի ապրիլի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 1954 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բազում օգտակար բաներ պիտի անեք: Եվ խոսքը միայն աշխատանքի մասին չէ: Չի բացառվում՝ ապրիլին մասնակցեք հասարակական միջոցառումներին, լուծեք բոլորի համար կարևոր հարցերը: Աշխատեք խուսափել թեթևամտության ցանկացած դրսևորումից. այն լրիվ անտեղի կլինի: Լուրջ մոտեցումը թույլ կտա հրաշալի արդյունքների հասնել նույնիսկ այնտեղ, որտեղ ոչ ոք դրա հույսը չուներ:

Քանի որ գործեր անսպասելի շատ կլինեն, կյանքի սովորական ռիթմն էլ կարող է փոխվել, հարմարավետ գրաֆիկից ստիպված եք լինելու հրաժարվել: Դուք չեք զղջա դրա համար, ցանկացած անհարմարություն հեշտությամբ կտանեք: Ապրիլը լավ ժամանակ կլինի կյանքում փոփոխություններ անելու համար, որոնք բնական կթվան, նյարդայնություն ու հուզումներ չեն առաջացնի:

Ամենայն հավանականությամբ պետք է լինելու, որ ձեզ վրա վերցնեք ուրիշների համար պատասխանատվությունը, որոշումներ ընդունեք, որոնք կազդեն շրջապատողների կյանքի վրա: Ձեզ շատերն ուշադիր կլսեն: Վիճել չեն ուզենա նույնիսկ նրանք, ովքեր նախկինում հենց միայն դրանով էին զբաղված:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ապրիլը կարող է կապված լինել կյանքում փոփոխությունների հետ, ընդ որում՝ շատ ավելի լուրջ, քան սպասում էիք: Ամսվա առաջին կեսին դրանք հեշտությամբ չեն տրվի: Կուզենաք պահպանել այն, ինչը վերջին ժամանակներս սովորական էր դարձել: Հնարավոր է նույնիսկ հրաժարվեք հետաքրքիր առաջարկներից միայն նրա համար, քանի որ կնախընտրեք, որպեսզի ամեն ինչ նախկինի նման մնա: Բայց նոր հնարավորություններն ավելի ու ավելի գրավիչ կդառնան, և դուք կզգաք, որ դրանցից անպայման պետք է օգտվել:

Եթե ապրիլի սկզբին պիտի կենտրոնանաք գործնական ոլորտի, ուսման, աշխատանքի կամ բիզնեսի վրա, ապա ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Ամսվա երկրորդ կեսը ուժեղ և երբեմն էլ հակասական հույզերի, վառ զգացմունքների, խորը ապրումների ժամանակ կլինի: Դրանց ազդեցությամբ կարող են փոխվել և՛ կյանքի հանդեպ հայացքները, և՛ ծրագրերը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ապրիլը հազիվ թե առանց հուզումների անցնի: Աշխատեք չափազանց համառ չլինել: Ճկունությունը, իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելու և զիջումների գնալու ունակությունը շատ բան կհեշտացնեն: Մտածեք՝ արդյոք պետք է ցանկացած պարագայում ձերը պնդել. երբեմն փոխզիջումներն ավելի շահեկան կլինեն: Դա վերաբերում է նաև աշխատանքին, բայց ավելի նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Աշխատեք հոգ տանել ձեզ համար թանկ մարդկանց մասին, ներողամիտ լինել մտերիմների թուլությունների հանդեպ: Շատը ձեզանից կախված կլինի՝ արդյոք ապրիլին լարված պահեր կլինեն, կպահպանվի արդյոք ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը:

Արժե ապրիլի համար ինչ-որ հաճելի, հետաքրքիր ու ոգեշնչող բան ծրագրել: Հենց նման զբաղմունքների շնորհիվ դուք ավելի ակտիվ կդառնաք, ապագային էլ լավատեսությամբ նայելը կհեշտանա: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, այդ թվում՝ ընտանեկան ուղևորությունները: Պայմանների փոփոխությունն օգուտ կտա և՛ ձեզ, և՛ ձեր հարազատներին:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ապրիլի սկիզբը կարող է նվիրված լինել բարդ գործերին, շատերին անհանգստացնող հարցերի լուծմանը: Հնարավոր է՝ ստիպված լինեք հետաձգել հանգիստն ու զվարճանքները, որպեսզի նոր ու շտապ բանով զբաղվեք: Պատրաստ եղեք արագ սովորել, յուրացնել ուրիշի փորձը: Չի բացառվում՝ ձեր ղեկավարները դառնան ոչ այնքան հաճելի մարդիկ: Սկզբում նրանց հետ շփումները բավական տհաճ կլինեն, բայց ավելի ուշ հարաբերություններն անպայման կհարթվեն:

Ամսվա կեսին շատ կարևոր կլինի և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին ընտրողաբար մոտենալը: Բոլորին չի կարելի վստահել, բոլորի հետ չարժե գործ ունենալ: Երբեմն նոր ծանոթների մասին առաջին տպավորությունը սխալ կլինի, այնպես որ՝ լավ է եզրահանգումների հարցում չշտապեք:

Բարենպաստ կլինեն ապրիլի վերջին օրերը: Այդ հատվածում շատ խնդիրներ կարծես իրենք իրենց կլուծվեն, կհաջողվի պատասխաններ ստանալ շատ հարցերի: Եթե նոր բան ստանձնեք, ամեն ինչ լավ կդասավորվի, առաջին հաջողություններին էլ արագ կհասնեք: Այս շրջանը հատկապես հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ապրիլն անսովոր կլինի: Ամսվա սկզբին կարող է թվալ, որ ձեր կյանքում ոչ մի բան չի փոխվում: Բայց շատ իրադարձությունների հանդեպ ձեր վերաբերմունքը ժամանակի ընթացքում կփոխվի: Դուք շատ բաների մասին կմտածեք, գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել, կարևոր ինֆորմացիա կստանաք: Կարևոր կլինի իրատես լինելը, չերևակայելն ու պատրանքներ չկառուցելը: Հենց այդ որակները կօգնեն ձեզ խուսափել շատ ու շատ լարված պահերից:

Ապրիլի կեսը հարմար կլինի ուղևորությունների, պայմանների փոփոխության, ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ շփվելու համար: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը մի մարդու հետ, որն ընդհանրապես նման չի լինի ձեր հին ծանոթներին:

Ժամանակի ընթացքում դրված նպատակներին հասնելը, մտածածն իրագործելը, ամենահամարձակ ծրագրերը կյանքի կոչելը կհեշտանա: Ապրիլի վերջին հաջողությունը կուղեկցի ձեր բոլոր նախաձեռնություններին, և դրանից արժե օգտվել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ապրիլն սկսեք կարևոր գործերից: Այդ շրջանը արդյունավետ ու բարենպաստ կլինի, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Եթե կենտրոնանաք աշխատանքի վրա, ապա արագ հաջողության կհասնեք, մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կլինի: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերությունները: Դուք ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք, արագ կհասկանաք, թե ինչպես կարելի է բոլորի հետ պայմանավորվել:

Ամսվա կեսին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերը, մտերիմների հետ շփումները: Հարմար ժամանակ կլինի անկեղծ զրույցների, գործերն ու ծրագրերը քննարկելու համար: Ամեն հարցում չեք կարողանա միանգամից համաձայնության գալ, բայց դուք միշտ կզգաք ձեզ համար թանկ մարդկանց աջակցությունը:

Ապրիլի վերջը կուրախացնի: Շատ հարցերում հաջողակ կլինեք, պայմանները հաճախ ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կդասավորվեն: Լավ շրջան կլինի կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելու, նոր բան ստանձնելու, վաղուց մտածածը կյանքի կոչելու հնարավորություններ փնտրելու համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ապրիլի սկիզբը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար, ընդ որում՝ այնպիսիք, որոնք նախկինում ձեզ չափազանց բարդ են թվացել: Դուք արագ կսովորեք ամեն օգտակար բան, հեշտությամբ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին առաջ համարյա ոչինչ չեք իմացել: Ընկերներն ու ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ, ձեր խնդիրների հետ մենակ չեք մնա:

Չի բացառվում՝ ձեր մեջ նոր տաղանդներ հայտնաբերեք ու անմիջապես կիրառում գտնեք դրանց: Ամսվա առաջին կեսը բարենպաստ կլինի փորձարկումների, ստեղծագործ փնտրտուքների, անսովոր որոշումների համար: Հավանական են զարմանալի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն:

Ապրիլի երկրորդ կեսը բավական հաջող կլինի գործնական տեսանկյունից: Հնարավոր են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ ու նկատելի մասնագիտական աճ: Եկամուտներն էլ կարող են աճել:

Անձնական հարաբերությունները այդ հատվածում ներդաշնակ կլինեն: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ մտերիմներին, շատ բաների մասին խոսելը ավելի հեշտ կլինի, քան նախկինում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ապրիլին ձեզ հետաքրքիր բաներ են սպասվում: Ձեր լավագույն հատկանիշները վառ կարտահայտվեն, դրանք բոլորը կնկատեն: Այնպես որ՝ մի զարմացեք նոր ծանոթությունների համար. շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ: Նախկինում բացառապես գործնական ու ֆորմալ բնույթ կրող հարաբերություններն ավելի անկաշկանդ կդառնան: Դուք կհասկանաք նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք, նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ կկարողանաք ընկերանալ:

Մինչև ապրիլի կեսը օգտակար բաներ կհասցնեք անել, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Այդ հատվածում աշխատանքը ձեր ձեռքից կգա, կհաջողվի արագ լուծել բարդ առաջադրանքները: Արժե օգտվել պահից ու ստանձնել այն, ինչը երկար ժամանակ հետաձգել եք:

Ապրիլի վերջին կլուծվեն այն հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս շատ եք անհանգստացել, և դուք գոհ կմնաք: Օգտակար կլինի ֆինանսական գործերի վրա կենտրոնանալը. դուք կգտնեք եկամուտները մեծացնելու ձևը, շահավետ գնումներն էլ շատ հավանական են: Որոշ Կարիճներ համախոհներ կգտնեն, որոնց շնորհիվ շուտով կիրագործեն կարևոր ծրագրերը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ապրիլի սկիզբը շատ ադյունավետ կանցկացնեք: Հետաքրքիր գործեր կհայտնվեն, և դուք դրանց մեծ ոգևորությամբ կանցնեք: Դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ոչ մի վայրկյան չեն փչացնի ձեր տրամադրությունը: Դուք կգտնեք խոչընդոտները հաղթահարելու, հաջողության հասնելու ձևը:

Այդ օրերը լավը կլինեն կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն նույնիսկ ֆինանսների ոլորտից հեռու Աղեղնավորներին կօգնի եկամուտների նոր աղբյուր գտնել, շահավետ ներդրումներ անել:

Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Մտերիմների հետ շփումները վառ հույզեր կպարգևեն, կուզենաք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Կհեշտանան հարազատների հետ շփումները, ընտանեկան միջոցառումներն էլ բոլորին կուրախացնեն: Ապրիլի վերջը բարենպաստ կլինի սիրահարված Աղեղնավորների համար: Հնարավոր է՝ նրանք լսեն այն բառերը, որոնց վաղուց էին սպասում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ապրիլի սկզբին կարևոր բան իմանալու շանս կլինի: Դա հարմար ժամանակ կլինի տեղեկատվություն հավաքելու, հետազոտական աշխատանքով զբաղվելու, սովորելու համար: Լուրջ մոտեցման և ուշադիր լինելու շնորհիվ դուք ոչինչ բաց չեք թողնի, կնկատեք բոլոր մանրուքները, որոնք կարող են կարևոր լինել: Նոր նախասիրություններ ու հետաքրքրություններ կհայտնվեն: Հենց դրանց հետ կապված կլինեն անսովոր ծանոթությունները և հանդիպումները մարդկանց հետ, որոնք ունակ են անգին փորձով կիսվել:

Արժե լուրջ վերաբերվել ցանկացած ֆինանսական հարցի: Նույնիսկ եթե խոսքը աննշան գումարի մասին լինի, լավ է խուսափեք թեթևամիտ ու շտապողական որոշումներից, չարդարացված ծախսերից: Չարժե ծանոթներին պարտքով գումար տալ, եթե պատրաստ չեք երկար սպասել այն վերադարձնելուն:

Ձեզ համար շատ բարենպաստ կլինի ամսվա երկրորդ կեսը: Այդ հատվածում շատ բան իր տեղը կընկնի ու պարզ կդառնա, դուք կհասկանաք, թե որտեղ եք ճիշտ եղել, իսկ որտեղ՝ սխալվել: Ձեր հանգիստ, կշռադատված վերաբերմունքն ամեն ինչին շրջապատողներին շատ դուր կգա, դեպի ձեզ ամենատարբեր մարդիկ կձգտեն: Հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգստությունն ու ինքնատիրապետումը շատ կարևոր կլինեն ապրիլի սկզբին: Այդ հատվածում լավ է պահի հույզերին չտրվեք ու չմտածված արարքներ չգործեք: Չարժե կյանքում ինչ-որ բան արմատապես փոխել միայն նրա համար, որ հանկարծ նման ցանկություն է առաջացել: Օգտակար կլինի հին ծրագրերին ու այն գործերին վերադառնալը, որոնք վաղուց չէր հաջողվում ավարտել: Հին սխալներն ուղղելու, բաց թողածը լրացնելու հնարավորություն կլինի:

Մինչև ապրիլի կեսը տարաձայնություններ շատ կլինեն, ընդ որում՝ դրանք կարող են առաջանալ և՛ աշխատավայրում, և՛ տանը: Բայց դուք վեճեր թույլ չեք տա, կփորձեք փոխզիջումային տարբերակներ գտնել, նույնիսկ ամենաբարդ զրույցներն էլ կարող եք կառուցողական անցկացնել:

Ամսվա երկրորդ կեսը լավը կլինի բարդ ու մասշտաբային գործեր սկսելու համար: Ձեր տաղանդները, գիտելիքներն ու կարողությունները պահանջված կլինեն, բոլորին օգուտ կտան: Դուք շատերին կօգնեք, կաջակցեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Միաժամանակ սեփական հետաքրքրությունները զոհելու, ուրիշների գործերի համար սեփական գործերը հետաձգելու կարիք չի լինի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ապրիլը կարևոր ու բարենպաստ կլինի: Դրական փոփոխություններ հնարավոր են կյանքի բոլոր ոլորտներում: Ինչ-որ տեղ դրանք ձեր նախաձեռնությունը կպահանջեն, ինչ-որ տեղ էլ իրենք իրենց տեղի կունենան: Աշխատեք ձեր առաջ բացված բոլոր հնարավորություններն օգտագործել, կիրառում փնտրեք ձեր ունակություններին ու տաղանդներին: Վատ մի զգացեք պատմել ձեր հաջողությունների մասին. շրջապատողներին իսկապես հետաքրքիր կլինի, շատերն ուրախ կլինեն ձեր մասին ավելի շատ բան իմանալ: Հավանական է գործնական, ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Շուտով դրանք կարևոր կդառնան ձեզ համար:

Հնարավոր են անսովոր իրադարձություններ, զարմանալի զուգադիպություններ: Դրանք կուրախացնեն ու կոգեշնչեն ձեզ, վճռական գործողությունների կմղեն: Դուք չեք վախենա նոր բան ստանձնել և ավելի ուշ ինքներդ ձեզ շատ շնորհակալ կլինեք դրա համար:

Ուշադրություն դարձրեք ձեր հուզական վիճակին: Ապրիլը թույլ կտա գլուխ հանել սեփական զգացմունքներից ու ցանկություններից, ազատվել մոլորություններից, որոնք բարդացնում էին ձեր կյանքը, թույլ չէին տալիս հոգեկան հավասարակշռություն գտնել: Շատ Ձկներ իրենց ավելի ազատ ու ինքնավստահ կզգան:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 1954 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0