2022 թվականի մայիսի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 571 | 21:00 | |
Մայիսի 9-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:13-ը, պետք է սթափ գնահատել ամեն քայլը: Շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Բարենպաստ է հողամասում աշխատելն ու ճամփորդելը: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ գերակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաները: Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 11:13-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ նրա վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Բոլոր հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ: Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործերն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը խորամանկություն ու ծուլություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել կասկածները: Վիրահատությունների, ձեռքի աշխատանքի համար լավագույն օրն է: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, կտրել մազերը, աղտոտել ջուրը, խորամանկության դիմել: Լավ նշանները կապված կլինեն մետաղի ու էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն կոտրվելու ու փչանալու հետ կապված նշանները: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործելը: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները: |
|