2022 թվականի մարտի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 656 | 21:00 | |
Մարտի 6-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 10:59-ից՝ Ցուլի: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:37-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 08:37-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք լինել ճանապարհին, բույսեր հավաքել ու չորացնել: Այսօր անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդակարգին, կերեք այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգին: Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների ու ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելն ու փչանալը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, երբ տարերքն ին-որ բան կործանում է: Վատ նշան կլինի արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք մսից ու սնկերից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատը տեսնեք: |
|