2022 թվականի մարտի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 847 | 21:00 | |
Մարտի 28-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:52-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Հակացուցված է շտապողականությունը: Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 05:52-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ժամանակ են վատնում դատարկախոսության վրա: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակներով կամ դույլերով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, առանց հանգստի շատ աշխատելը: Խուսափեք էներգիան զուր վատնելուց: Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների ու կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ ձեռք բերել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի ու էլեկտրականության հետ: Վատ նշաններ կլինեն անազատության, կախվածության զգացումները: Հագուստի մեջ խուսափեք խամրած գույներից, որոնք դեպի իրենց կձգեն բացասականը: Լավ կլինի հյութեղ գույների համադրությունը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Նախապատվությունը տվեք բազմազան ուտեստներին, կարելի է նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե դրանք առավոտյան մոտ տեսնեք: |
|