ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հունվարի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 634 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 16-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:32-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք է բացվում, այնպես որ՝ ցանկացած կարևոր գործի սկիզբ արժե ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու թեթև կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 14:32-ից, մարմնային գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ կլինի վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին, խուսափեք խնձոր ուտելուց: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի:

Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գիտակցելու և ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հին բաները նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի սեփական անունը ամբոխի մեջ լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է այս թվերին հանդիպել տան, հեռախոսի, մեքենաների համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլ օգտագործելուց: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 634 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0