2022 թվականի դեկտեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 437 | 21:00 | |
Դեկտեմբերի 8-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:42-ը, մարմնային գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է նվերներ ընդունելը, վիճելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խնձոր մի կերեք, նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին: Կսրվեն ֆոբիաները: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 15:42-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Չափավոր եղեք: Անբարենպաստ է վիճելը, ագրեսիվ լինելն ու նախանձելը: Խուսափեք կենդանական սնունդ օգտագործելուց: Չի կարելի թռչուններ սպանել: Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սիրո և հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում անընդհատ գործունեության մեջ լինել, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բույսերի ու բնության հետ: Բարենպաստ է դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստը կորցնելը, և լավ է, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերը, արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23 և 44: Ուտելիքը պետք է թեթև լինի ու լավ բուրի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը բարի նշան կլինի: |
|