2022 թվականի ապրիլի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 629 | 21:00 | |
Ապրիլի 28-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:46-ը, մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Անհրաժեշտ է չափավոր լինել: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ տոպրակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղղությամբ եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 04:46-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Ազատվեք հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի մարելը, հրդեհները, այրվածքները, ծուխն ու մոխիրը: Հագուստի մեջ լավը կլինեն փայլունները, շագանակագույնը, դեղինը: Վատ կլինի կապույտը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանաք ու առույգ լինեք: |
|