2022 թվականի ապրիլի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 770 | 21:00 | |
Ապրիլի 27-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 19:09-ից՝ Խոյի: Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:38-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից: Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 04:38-ից, մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Անհրաժեշտ է չափավոր լինել: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ տոպրակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղղությամբ եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների ու կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն երկնքի ու էլեկտրականության հետ: Վատ նշան կլինի կախվածության զգացումը: Հագուստի մեջ խուսափեք խամրած գույներից, որոնք դեպի իրենց կձգեն բացասականը: Լավ կլինի հյութեղ գույների համադրությունը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Նախապատվությունը տվեք բազմազան ուտեստներին, լավ է նոր բան փորձեք: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և եթե դրանք առավոտյան մոտ տեսնեք: |
|