Շաբաթվա աստղագուշակ 09.09 - 15.09
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2517 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբն առանց դժվարությունների չի անցնի, բայց դրանք չեն վախեցնի ձեզ ու չեն ստիպի նահանջել: Բարդ առաջադրանքները միայն կոգևորեն ձեզ ու կստանձնեք դրանց լուծումը՝ նույնիսկ վստահ չլինելով, որ կարողանալու եք գլուխ հանել դրանցից: Կհաջողվի արագ ինչ-որ օգտակար բան սովորել, ինֆորմացիա ստանալ, որին չեն տիրապետում ուրիշները: Դրա շնորհիվ առաջ կանցնեք մրցակիցներից: Երբեմն տարաձայնություններ կլինեն մտերիմների հետ, բայց դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա, կաշխատեք հնարավորինս արագ վերականգնել հավասարակշռությունը, նույնիսկ եթե դրա համար պետք լինի զիջումների գնալ: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է ձանձրալի թվալ. այն առաջինի նման հնարավորություններ չի ընձեռի, թույլ չի տա ինքնադրսևորվել: Սա հարմար ժամանակ է անձնական հարաբերությունների վրա կենտրոնանալու համար: Դրանցում շատ բան դեպի լավը կփոխվի, եթե ձեզ ճիշտ պահեք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի հուզվեք, եթե երկուշաբթի ինչ-որ բան այնպես չընթանա: Այդ օրը ծագած դժվարությունները հազիվ թե ազդեն իրադարձությունների հետագա ընթացքի վրա: Դուք արագ գլուխ կհանեք խնդիրներից, իսկ եթե նաև համառ լինեք, ապա սպասվածից նույնիսկ ավելիին կհասնեք: Ավելի ուշ բարենպաստ միտումների ազդեցությունը կաճի, նոր հնարավորություններ կընձեռվեն: Կգա գործելու, ինչ-որ անսովոր բան ձեռնարկելու, նախաձեռնող լինելու համար հարմար ժամանակը: Դուք ձեզ հրաշալի կզգաք, խուճապի չեք մատնվի, կլսեք ինտուիցիայի հուշումները և ձեզ վրա կվերցնեք պատասխանատվությունն ու բոլոր կարևոր որոշումներն ինքնուրույն կընդունեք: Շաբաթվա վերջին օրերին արժե ավելի մեծ ուշադրություն հատկացնել մտերիմներին: Մարդիկ, ովքեր թանկ են ձեզ համար, բարդ իրավիճակում կհայտնվեն, ձեր աջակցության կարիքը կունենան: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շտապել չարժե. սա այն շաբաթը չէ, երբ ինչ-որ լավ ու օգտակար բան կարելի է արագ անել: Ինչքան շատ մտածելու ժամանակ ունենաք, այնքան մեծ կլինի ճիշտ որոշումներ ընդունելու ու նպատակին տանող ճիշտ ուղի ընտրելու հավանականությունը: Կարող եք դիմել խորհուրդների խնդրանքով, բայց ուշադիր ընտրեք, թե դրանցից որոնց կարելի է հետևել, իսկ որոնց՝ ոչ: Այս շաբաթ պետք է մի քանի բարդ խնդիր լուծեք: Դժվարություններ կարող են ծագել կյանքի բոլոր բնագավառներում, բայց դրանցից ոչ մեկն անհաղթահարելի չի լինի: Աշխատանքի մեջ հաճախ կօգնի ուրիշի փորձը, իսկ անձնական հարաբերություններում՝ ձեր սեփական փորձը: Հիմա տեղի ունեցող շատ բան նման կլինի ոչ վաղ անցյալի իրադարձություններին: Խուսափեք գերհոգնածությունից: Մեծ ծանրաբեռնվածության ու սթրեսային իրավիճակների պատճառով կարող են սրվել քրոնիկ հիվանդությունները. հոգ տարեք ձեր մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Չնայած շաբաթը դժվարություններից զուրկ չի լինի՝ գերակշռող կլինեն դրական միտումները, և դա նկատելի կլինի հենց շաբաթվա առաջին օրերին: Աշխատեք ոչ մի հնարավորություն բաց չթողնել. դուք ձեր կյանքը դեպի լավը փոխելու շանս կունենաք, բայց դրա համար պետք է վճռական լինեք: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, այնպես որ՝ պետք է համբերությամբ զինվեք: Դա հատկապես կարևոր է աշխատանքի մեջ, քանի որ շատ խնդիրներ կլինեն, որոնք ոտքի վրա լուծել չի ստացվի: Շրջապատի հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվի: Չի բացառվում՝ մտերիմներից դժգոհություններ ունենաք, նրանք էլ՝ ձեզանից: Դրա մասին հանգիստ զրուցել չի ստացվի, այնպես որ՝ զրույցի համար ավելի անմեղ թեմաներ գտեք: Չեն բացառվում անսպասելի ծախսերը, որոնք հաճախ կապված կլինեն հարազատների համար ինչ-որ իրեր կամ տան համար տեխնիկա գնելու հետ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Լուրջ խնդիրներից կարող եք չվախենալ, բայց ահա առանց փոքրիկ տհաճությունների շաբաթը չի անցնի: Երբեմն կնյարդայնացնի այն խնդիրների քանակը, որոնք պետք է լուծեք: Հենց մի խնդիրը լուծեք, անմիջապես կհայտնվի մեկ ուրիշը և հանգստանալու ժամանակ չեք ունենա: Բարեբախտաբար, ամեն ինչից գլուխ հանելու համար բավականաչափ էներգիա, համառություն ու վճռականություն կունենաք: Սեփական գործերի վրա կենտրոնանալ ամեն անգամ չի ստացվի, քանի որ շրջապատողները հաճախ ձեր օգնության կարիքը կունենան: Աշխատեք չմոռանալ սեփական հետաքրքրությունների մասին. ցավոք, վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի օգտվել ձեր բարությունից: Բարդ պահերին շատ օգտակար կլինի մտերիմների աջակցությունը: Դրա շնորհիվ կպահպանեք լավ տրամադրությունն ու լավատեսությունը, իսկ դրանք շատ անհրաժեշտ են հաջողության հասնելու համար: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկզբին հեշտ չի լինելու, բայց հետաքրքիր կլինի: Այդ հատվածը հատկապես կարևոր կլինի նրանց համար, ովքեր վերջերս լուրջ սխալներ են գործել ու զղջացել են դրանց համար. հիմա կարող եք ամեն ինչ ուղղել, եթե ժամանակը զուր չվատնեք: Պետք է արագ որոշումներ ընդունեք, երբեմն հույս դնեք միայն ինտուիցիայի հուշումների վրա. բարեբախտաբար, այն ձեզ հուսախաբ չի անի: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ և՛ աշխատավայրում, և՛ տանը: Բայց եթե վեճեր առաջանան, վշտանալ պետք չէ. դրանք այն վեճերից կլինեն, որոնց ժամանակ ճշմարտություն է ծնվում: Փոխադարձ դժգոհություններից, վիրավորանքներից ու անձերին անցնելուց կհաջողվի խուսափել: Շաբաթվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել միապաղաղ գործերով, որոնք կձանձրացնեն: Բայց ձեզ կհաջողվի չշեղվել, սխալներ չանել: Ամեն ինչին լուրջ մոտեցման շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեք: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկզբին իրադարձություններն արագ կզարգանան, պետք է արագ որոշումներ ընդունեք: Դրա հետ միասին, ոչ միանշանակ իրավիճակներ կլինեն, իսկ խորհրդի հարցով ոչ ոքի դիմել չեք կարողանա: Նույնիսկ սովորական խնդիրներից գլուխ հանելու համար ձեզ շատ ժամանակ է պետք: Ձգձգումներ հաճախ կառաջանան այն գործերում, որոնք մյուս մարդկանց հետ փոխգործակցություն են ենթադրում. պայմանավորվելը դժվար կլինի, իսկ գործընկերները կարող են հուսախաբ անել: Շաբաթվա կեսին կգա նոր ծանոթությունների համար բարենպաստ ժամանակը, լավ կանցնեն գործնական ու անձնական հանդիպումները: Սրանք ամենահարմար օրերն են այն մարդկանց հանդիպելու համար, որոնց ուզում եք դուր գալ: Իսկ ահա ավելի ուշ օգտակար կլինի միայնակ մնալը: Դուք գլուխ կհանեք սեփական զգացմունքներից ու ցանկություններից, կմտածեք ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին ու կհասկանաք, թե ինչում եք ճիշտ եղել և որտեղ եք սխալվել: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը թեթև ու հաճելի կթվա, հակված կլինեք աչք փակել նրա վրա, ինչը ձեզ դուր չի գալիս: Բայց ավելի օգտակար կլիներ իրավիճակը իրատեսորեն գնահատելը, որը կարող է ձեր ուզածի նման բարենպաստ չլինել: Միայն այդպես կարող եք տեսնել այն հնարավորությունները, որոնք նախկինում չէիք նկատել: Ինչ-որ օգտակար ինֆորմացիա ստանալու, մյուսներից վաղ կարևոր բան իմանալու հնարավորություն կունենաք: Շաբաթվա կեսը շատ արդյունավետ կանցնի: Դա հրաշալի ժամանակ է աշխատանքի ու ուսման համար: Դուք անկեղծորեն կհետաքրքրվեք բոլոր գործերով, որոնք ուշադրության կարիք կունենան, ոչինչ չեք հետաձգի, այնպես որ՝ մյուսներից շատ բան կհասցնեք անել: Շաբաթվա վերջին օրերը հարմար են ոչ մեծ ուղևորությունների համար: Ընկերների ու մյուս մտերիմների հետ ճամփա գնալու դեպքում հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա առաջին օրերը ոչ միանշանակ են: Երբեմն կթվա, թե ոչինչ տեղի չի ունենում, գործերն առաջ չեն գնում, իսկ մարդիկ, որոնց հետ գործ ունեք, միայն ժամանակ են ձգում: Այս շրջանն օգտագործեք ուժերը հավաքելու ու ապագայի պլաններ մտածելու համար: Չի բացառվում՝ հենց հիմա հասկանաք, թե ինչի եք ուզում հասնել: Շրջապատողների հետ հարաբերությունները հարթ չեն լինի, բայց դուք կփորձեք խուսափել կոնֆլիկտներից ու ճիշտ կվարվեք: Շաբաթվա երկրորդ կեսը խելամտություն ու զգուշություն է պահանջում: Կապերին ընտրողաբար մոտեցեք. վտանգ կա, որ ուրիշների ազդեցության տակ ընկնելով՝ ինքներդ ձեզ թակարդը գցեք: Բոլորին պետք չէ վստահել: Ցավոք, ձեր պատկերացումները երբեմն սխալ են: Ինչքան շուտ դա խոստովանեք, այնքան լավ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շատ հազվադեպ հաջողակ կլինեք, բայց ջանքերի գնով հաջողության հասնել կարելի է: Դուք արագ կսովորեք և՛ ձեր, և՛ ուրիշների սխալների վրա, այնպես որ՝ հաջողության կհասնեք: Հին կոնֆլիկտները կարգավորելու, մարդկանց հետ լեզու գտնելու հնարավորություն կլինի: Սակայն նկատի ունեցեք, որ հիմա շրջապատողներն ավելի պահանջկոտ կլինեն ձեր հանդեպ, քան սովորաբար: Եթե ուզում եք ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել, դրա համար պետք է ջանքեր գործադրեք: Լավ է խոստումներ չտաք. դրանք կատարելը դժվար կլինի, իսկ եթե խոստումը չպահեք, կփչացնեք ձեր հեղինակությունը: Դա հատկապես կարևոր է մտերիմների հետ շփումներում. խոսքերը քամուն մի տվեք, եթե ուզում եք պահպանել հարգանքն ու վստահությունը: Շաբաթը վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր է: Առաջին հերթին դա վերաբերում է նրանց, ովքեր սպորտով են զբաղվում. ծանրաբեռնվածությունը հիմա անցանկալի է: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այս շաբաթ բարդ ու ոչ միանշանակ պահեր կլինեն, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Կարևոր կլինեն վճռականությունն ու առաջատարի հատկանիշները, մյուսների համար պատասխանատվություն վերցնելու պատրաստակամությունը: Չի բացառվում՝ ձեր օգնությունը պետք գա մտերիմ մարդուն, նրան, ով նախկինում դժվար պահերին ձեզ շատ է աջակցել: Աշխատանք սովորականից շատ կլինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք կատարել ուրիշների պարտականություններն ու ուղղել նրանց գործած սխալները: Նման պահերին դժվար կլինի չբարկանալը, բայց աշխատեք վերահսկել ձեզ: Հավասարակշռությունը կորցնելու դեպքում սխալներ կանեք: Անձնական հարաբերությունները լարված կդասավորվեն: Դրանց պատճառը հին վիրավորանքներն ու անհասկացողությունը կլինեն: Ամեն ինչից գլուխ հանել կարող եք, բայց դրա համար համբերատարություն ու նրբանկատություն է պետք: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանա: Սկզբում դա կնյարդայնացնի, բայց հետո կհարմարվեք ու կսկսեք նույնիսկ հաճույք ստանալ անակնկալներից: Ձեզ շատ պետք կգան ճկունությունն ու ցանկացած իրավիճակին տարբեր տեսանկյուններից նայելու ունակությունը: Այդ որակները թույլ կտան խուսափել կոնֆլիկտներից ու երկար վեճերից, հարաբերություններ պարզելուց, որոնք մեծ ուժեր կխլեին: Դուք կփորձեք լավատես լինել ու պահպանել լավ տրամադրությունը, բայց ուժեղ ապրումներից չի հաջողվի խուսափել: Չի բացառվում՝ շաբաթվա վերջին փոխեք ձեր կարծիքը շրջապատողների մասին, ոչ վաղ անցյալի իրադարձություններին էլ նորովի նայեք: Հիմա ձեռք բերած փորձը բոլոր դեպքերում օգտակար կլինի: Գումարի հետ զգույշ եղեք: Շաբաթվա սկզբին դրանք հաճույքով ծախսելու շատ հնարավորություններ կունենաք, բայց ավելի ուշ գումարն իսկապես կարևորի համար է պետք գալու: |
|