ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 02.09 - 08.09
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2395 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Չնայած շաբաթն այնքան էլ հեշտ չի դասավորվի, բայց դուք չեք բողոքի: Տեղի ունեցող ամեն ինչում կարելի է դրական կողմեր տեսնել, և դուք հենց այդպես էլ կանեք: Դժվարությունների հետ միասին հնարավորություններ կհայտնվեն. դա հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում: Պետք է շատ աշխատեք, բայց դա ձեզ դուր կգա. հետաքրքիր առաջադրանքներ կլինեն, բացի այդ, ցույց կտաք, թե ինչի եք ունակ: Չի բացառվում, շաբաթվա վերջին հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Շաբաթվա առաջին կեսին շրջապատողների հետ վատ լեզու չեք գտնի, իսկ ահա երկրորդին դա կդժվարանա: Ձեզ հաճախ պրովոկացիայի կենթարկեն ու կհանեն հավասարակշռությունից, իսկ դրան հանգիստ արձագանքել չի ստացվի: Հնարավոր են լարված պահեր, կոնֆլիկտային իրավիճակներ: Չեն բացառվում վեճերը ձեզ համար թանկ ու մտերիմ մարդկանց հետ:

Կարևոր կլինի սեփական ուժերն ու գործերի իրական վիճակը ճիշտ գնահատելը: Պատրանքներ կառուցելն ու ցանկալին իրականության տեղ ընդունելն այսօր շատ հեշտ ու հաճելի կլինի: Բայց դա սխալ որոշումների պատճառ կդառնա, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը հաջող է: Այդ հատվածը թույլ կտա շատ բան անել. ձեզ համար կարևորը նպատակների հարցում հնարավորինս շուտ որոշակիություն մտցնելն է: Ուժերն ու ժամանակը մի վատնեք նրա վրա, ինչը կարող են անել ուրիշները. հիմա մարդիկ ուրախ կլինեն օգնել ձեզ: Գործնական հարաբերությունները ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կարող են դնել. ամեն ինչ կախված կլինի կապի դուրս գալու ձեր ցանկությունից: Նախաձեռնող լինելը պարտադիր չէ, բավական է միայն աջակցել ուրիշի նախաձեռնությանը:

Չի հիասթափեցնի նաև շաբաթվա կեսը, բայց այդ հատվածում հոգսերը կշատանան: Կլինեն նաև անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները: Բայց անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ լավ է դասավորվելու:

Շաբաթվա վերջին հուզական պլանում ամեն ինչ կբարդանա: Նախկինում ինքնավստահ Ցուլերին կտանջեն կասկածները: Բացի այդ, հիմա ձեզ հաճախ կքննադատեն ու պրովոկացիայի կենթարկեն, իսկ դուք շատ սուր կարձագանքեք: Նույնիսկ մտերիմներից աջակցություն չեք ստանա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չզարմանաք, եթե ձեզ չհաջողվի հաշված օրերի ընթացքում գրավել աշխարհն ու գլխապտույտ հաջողությունների հասնել: Ձեզ լարված շաբաթ է սպասվում, ստիպված եք լինելու կարևոր որոշումներ ընդունել ու սովորականից շատ աշխատել: Կարևորն այն է, որ անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Ձեզ մոտ շատ բան կստացվի, բայց ոչ միանգամից:

Գործնական ոլորտում խնդիրները հաճախ կապված կլինեն նրա հետ, որ ձեզ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել նոր գործընկերների հետ ու արդարացնել հների ակնկալիքները: Երբեմն կթվա, որ առանց աջակցության եք մնացել, իսկ շրջապատողները միայն ստիպում են ուղղել իրենց սխալները: Աշխատեք կոնֆլիկտներ չհրահրել, մի քիչ սպասել: Շաբաթվա վերջին իրավիճակը կլավանա, այդ ժամանակ էլ կարող եք ամեն ինչից գլուխ հանել ու հարաբերությունները ձեր ուզած ձևով դասավորել:

Շաբաթվա վերջը կուրախացնի նոր ինֆորմացիայով, որը շատ կլինի: Իհարկե, ամեն ինչ պետք է ստուգել, և որոշ աղբյուրներ վստահության արժանի չեն, բայց դա չի փոխի կարևորը, այն է՝ ինչ-որ կարևոր բան կիմանաք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը նյարդային ու լարված կլինի: Շատ բան պետք է հասցնել, մի քանի մասի կկիսվեք. բոլորին ձեր օգնությունը պետք կլինի: Ինչքան շուտ հասկանաք, որ ոմանց ոչ միայն կարելի է, այլ նաև պարտադիր է մերժելը, այնքան լավ: Ձեր բարությունը չարաշահել ցանկացողներ կլինեն: Սրտին մոտ մի ընդունեք քննադատությունն ու այն մարդկանց նկատողությունները, որոնց դա անել չի հաջողվել:

Ժամանակի հետ իրավիճակը կկայունանա: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչը հետաքրքիր է հենց ձեզ ու հենց ձեզ համար է կարևոր: Սա ամենահեշտ ժամանակահատվածը չի լինի, բայց ծայրահեղ դեպքում կհասկանաք, թե ինչ և ինչու եք անում, ինչի եք ուզում հասնել: Եվ դուք անպայման կստանաք այն, ինչին ձգտում եք:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարդ կլինի, բայց ձեզ դուր կգա: Այս շաբաթվա գլխավոր առանձնահատկությունն այն է, որ հաջողության համար պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք՝ ձեզ բնական պահեք, չփորձեք օրինակ վերցնել նրանից, ով հոգեհարազատ չէ ձեզ:

Շաբաթվա սկիզբը ինքներդ ձեր մասին հայտարարելու հնարավորություններ կտա. օգտվեք դրանից: Սա հենց այն ժամանակն է, երբ ձեր կարծիքը բոլորին հետաքրքիր կլինի: Եթե վաղուց էիք պատրաստվում կիսվել ձեր կենսափորձով, պատմել ձեր հաջողությունների ու ձեռքբերումների մասին, հիմա կարող եք անել դա: Ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար բացի իրենցից ոչ ոքի չեն նկատում:

Շաբաթվա վերջը նվիրված է ձեզ համար թանկ մարդկանց մասին հոգ տանելուն: Առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան հարաբերությունները: Մտերիմների հետ շփումները ուրախություն կբերեն, նրանց շնորհիվ ձեզ իսկապես երջանիկ կզգաք, նրանք՝ նույնպես: Հարմար ժամանակ է նախկինում ձեզ համար թանկ հարաբերությունները վերականգնելու համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Պարզապես նկատի ունեցեք, որ այս շաբաթ հեշտ չի լինելու: Դա չի նշանակում, որ չեք հասնի ձեր նպատակներին, չեք անի այն, ինչ պլանավորել եք, չեք հաղթի թշնամիներին ու չեք գրավի աշխարհը: Դա պարզապես նշանակում է, որ դրանք անելը դժվար է լինելու:

Շաբաթվա սկիզբը հրաշալի է մարդկանց փնտրելու համար, ովքեր ամեն ինչ կանեն ձեր փոխարեն: Կամավորներ շատ կլինեն, այնպես որ՝ պարզապես մի վանեք նրանց: Եվ մի մտածեք, որ ինչ-որ մեկի օգնությունից օգտվելն ամոթ է: Հիմա իսկապես կարող եք շատ օգտակար բաներ անել, եթե չհրաժարվեք աջակցությունից: Կարող եք նաև համախոհներ գտնել, ովքեր երկար կլինեն ձեզ հետ:

Շաբաթվա երկրորդ կեսը գործելու ժամանակ է: Դա պետք է արագ ու վճռական անեք: Սա ինքնատիպ որոշումների ու արարքների ժամանակ կլինի, որոնց համար ինչ-որ մեկը կարող է քննադատել ձեզ: Բայց դուք արածի համար չեք զղջա:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթն ապրումներով լի կլինի: Աշխատեք գոնե արտաքուստ հանգստություն պահպանել, բայց մի զարմացեք, եթե դա ձեզ մոտ չստացվի. կլինեն շրջաններ, երբ հույզերը շատ ուժեղ կլինեն ու չեք կարողանա վերահսկել դրանք: Շատ բան կփոխվի մարդկանց ու աշխարհի հանդեպ ձեր վերաբերմունքի մեջ. չի բացառվում՝ հենց այս շաբաթ սկսեք լրիվ ուրիշ ուղղությամբ շարժվել:

Շաբաթվա առաջին կեսը լավն է նրանով, որ կարող եք ինքնուրույն գործել, ոչ ոքի վրա չհենվել: Շաբաթվա երկրորդ կեսը համագործակցություն, մարդկանց հետ լեզու գտնելու ու նրանց մոտեցում գտնելու անհրաժեշտություն է պահանջում: Այդ ամենը կունենաք, բայց ձեր տաղանդները կիրառելը հիմա ձեր ուժերի սահմաններում չի լինի: Նկատի ունեցեք, որ կոնֆլիկտների բացակայությունը հենց ձեզ էլ օգուտ կտա, այնպես որ՝ սուր անկյունները հարթելը ձեր հետաքրքրություններից է բխում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը կնյարդայնացնի նրանով, որ ստիպված եք լինելու տեղում դոփել: Ձեզ համար կարևոր թվացող բանի վրա կենտրոնանալու հնարավորություն չեք ունենա, փոխարենը բազմաթիվ մանր գործեր կլինեն, որոնք ոչ ոքի մեծ հաշվով չեն հետաքրքրի, բայց նույնպես ուշադրության կարիք կունենան: Բացի այդ, ստիպված եք լինելու շփվել այն մարդկանց հետ, որոնց այնքան էլ չեք համակրում ու նույնիսկ բարեհամբույր լինել նրանց հետ: Դա ձեզ մոտ վատ չի ստացվի, բայց զրույցները հոգնեցուցիչ կթվան, երբեմն դժվարությամբ կզսպեք գրգռվածությունը: Այս ամենից ավելի լավ գլուխ կհանեն այն Կարիճները, ովքեր մեծ կենսափորձ ունեն:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Եթե պետք է հանդիպեք մեկի հետ, ում ուզում եք դուր գալ, օգտվեք պահից լավ տպավորություն թողնելու համար: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը, կնկատեն ձեր տաղանդները: Ինքնուրույն գործողությունների համար սա լավագույն շրջանը չէ, հատկապես եթե խոսքը կարևորի մասին է: Կարևոր են ոչ այնքան համագործակցությունն ու օգնությունը, որքան բարոյական աջակցությունը: Դուք պատրաստ կլինեք անել անհնարինը, եթե տեսնեք, որ ձեզ հավանության են արժանացնում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մինչև չորեքշաբթի կարևոր է ոչ այնքան զգույշ լինելը, որքան պահի ցանկություններին չտրվելը, կարևոր նպատակների մասին հիշելն ու գայթակղություններին չտրվելը: Սա վտանգավոր շրջան է, քանի որ հակված կլինեք հավատալ անհնարինին: Չափից դուրս մեծ լավատեսությունը սխալ որոշումների ու արարքների կհանգեցնի, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Երկարաժամկետ պլանավորման հարցում էլ սխալներ կանեք: Առողջ քննադատությունը, ձեր ու մյուսների գաղափարների նկատմամբ իրատեսական հայացքը շատ բան կհեշտացնեն ու հնարավոր կդարձնեն:

Շաբաթվա երկրորդ կեսը ջանասիրություն, համառություն է պահանջում: Նույնիսկ ամենահասարակ նպատակներին հասնելը հեշտ չի լինի: Բացի այդ, խնդիրներ կառաջանան շփման մեջ: Հնարավոր են թյուրիմացություններ, տարաձայնություններ, վեճեր գործընկերների ու ընկերների հետ: Այդ ամենը կստիպի սովորականից շատ հուզվել: Դուք կարող եք նույնիսկ կորցնել ձեր լավատեսությունը, բայց, բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է: Այո, ինչ-որ բան կարող է այնպես չընթանալ: Բայց վշտանալուց առաջ ուսումնասիրեք բոլոր հնարավորությունները. գուցե կարողանաք ավելի մեծ հաջողությունների հասնել, քան սպասում էիք: Դրա համար ստիպված եք լինելու հրաժարվել սովորական մեթոդներից ու նորերը հորինել: Դա հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք, եթե հնից չկառչեք:

Շաբաթվա սկզբին շատ վեճեր, տհաճ զրույցներ, բարդ պահեր կլինեն: Բայց դուք ոչ մի րոպե խուճապի չեք մատնվի, քանի որ միշտ կհիշեք ձեր նպատակների մասին: Ոչ մի բան այնքան չի նպաստի ինքնատիրապետմանը, որքան իրերի հանդեպ իրատեսական հայացքը:

Շաբաթվա երկրորդ կեսն ամբողջությամբ ուրիշների մասին հոգ տանելով կանցնի: Ունակ կլինեք շատ բան անել ձեզ համար թանկ մարդկանց համար, լուծել մտերիմների մոտ առաջ եկած խնդիրները, աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին: Սեփական գործերը երկրորդ պլանում կհայտնվեն, բայց դա չի նշանակում, որ դրանցից գլուխ չեք հանի: Պարզապես դրանք կարող են սպասել ավելի հարմար պահի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ շաբաթ է լինելու, և պլաններ կառուցելիս պետք է միանգամից նկատի ունենաք դա: Առաջին հայացքից հասարակ թվացող գործերը ավելի կբարդանան, երբ անցնեք դրանց կատարմանը: Ասվածը հատկապես ակտուալ կլինի ֆինանսական հարցերի համար, բայց նկատելի կլինի նաև կյանքի այլ ոլորտներում:

Եթե վերջին շրջանում ինչ-որ գործեր էիք քննարկում ու հույս ունեիք, որ հիմա վերջնական որոշում է ընդունվելու, չզարմանաք, եթե հերթական անգամ ամեն ինչ անորոշ ժամանակով հետաձգվի:

Անձնական հարաբերությունները հատուկ ուշադրություն կպահանջեն: Նրանք, ովքեր ձեզ մտերիմ ու թանկ են, կարող են վիրավորվել անուշադրության և ձեր կողմից հետաքրքրվածության պակասի պատճառով: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել սեփական գործերը ուրիշների գործերով զբաղվելու համար: Բայց արածի համար հետո զղջալու կարիք չի լինի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ շաբաթ է: Այն հատկապես լավը կլինի նրանց համար, ովքեր ինչ-որ կարևոր բան էին բաց թողել ու մեղադրում էին իրենք իրենց դրա համար: Հիմա կարելի է ոչ միայն ուղղել սխալները, այլ նաև ինչ-որ կարևոր ու օգտակար բան անել, իրավիճակն արմատապես դեպի լավը փոխել: Ճիշտ է, դրա համար որոշ քաջություն է պետք: Հիմա բավականին խիզախ կլինեք, այնպես որ՝ կասկած չկա, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Հնարավոր է առաջընթաց մի գործում, որին վերջին շրջանում մեծ ուժեր էիք տվել ու հաջողության հույս համարյա չունեիք: Դուք ունակ կլինեք հաջողության հասնել նույնիսկ այնտեղ, որտեղ բացարձակ չէիք հավատում ինքներդ ձեզ: Այստեղ կարևոր է կես ճանապարհին կանգ չառնել ու գնալ մինչև վերջ:

Մտերիմների հետ ձեր հարաբերությունները երբեմն բարդ ու ոչ միանշանակ կլինեն: Այստեղ կարևոր է պահպանել ինքնատիրապետումն ու համբերատար լինել: Այստեղ երկար բացատրությունների կարիք կլինի, բայց փոխհամաձայնության հասնել կհաջողվի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2395 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/11