ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1276 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 5-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 07:07-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:43-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի միջոցով. լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպամած երկինքը նշանակել է, որ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ է գողացված ու կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 14:43-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Օրը լավն է վիրահատությունների համար: Ուշադիր է պետք լինել թոքերին:



Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա զղջալու, սխալներն ուղղելու ժամանակ է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները, չափավոր լինել: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու պլաններ կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը լավ նշաններ կլինեն: Մատանու կամ նրա քարի կորուստը, ժամի կանգ առնելը, մաշկի քորը վատ նշաններ կլինեն: Օրվա գույնը կանաչն է: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին: Կշիռ կունենան առավոտյան մոտ տեսած երազները: Մեռած նախնիներին կամ սրբերին երազում տեսնելը օգնության ու պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1276 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5