/ Աստղագուշակ / Լուսնային / Սեպտեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը
Загрузка...
15.10.2019

Սեպտեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 4-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:22-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Մեծ ուշադրություն է պետք դարձնել սննդին: Սնվելու հարցում սահմանափակումներ մի մտցրեք, կերեք այն, ինչ ուզում եք, բայց շատակերությամբ էլ մի զբաղվեք: Ուշադիր եղեք մարսողական համակարգին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 13:22-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի միջոցով. լրիվ պարզ կամ ամբողջությամբ ամպամած երկինքը նշանակել է, որ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ է գողացված ու կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ:



Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուր պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անելը ցանկալի չէ: Օրը լավն է դատական որոշումների ու բողոքարկումների համար: Առողջությունն ամրապնդելու ու բուժվելու ժամանակն է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Ծիածանը, ամառային եղանակն այսօր լավ նշաններ կլինեն: Տան մոտ մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները, վնասվածք ստանալը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Թեթև սնունդ ու կաթնամթերք օգտագործեք. խորհուրդ է տրվում ուտել հաճախ ու քիչ-քիչ:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 199
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 15
Հյուրեր/Гостей: 15
Օգտատերեր/Пользователей: 0