Աստղագուշակ․ սեպտեմբերի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2737 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շատ ժամանակ զուր կանցնի: Այն կխլեն վերջ չունեցող ու անիմաստ զրույցները, վեճերն ու տարաձայնությունները, որոնց իրական պատճառը ձեզ համար հասկանալի չի լինի: Բացի այդ, ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները. այդ ամենը ձեզ այնքան էլ չի ոգևորի: Աշխատեք չհրաժարվել մտածածից, նույնիսկ եթե անհրաժեշտ արդյունքին միանգամից հասնել չստացվի: Չնայած բացասական միտումների ազդեցությանը, դուք մեծ հաջողության հասնելու շանս ունեք: Հատկապես լավ գլուխ կհանեք այն գործերից, որոնք ստեղծագործ մոտեցում, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք են պահանջում: Ձեր բոլոր գաղափարները չէ, որ միանգամից աջակցություն կգտնեն, բայց ավելի ուշ շրջապատողներն անպայման ըստ արժանվույն կգնահատեն դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Նոր գործեր սկսելու համար լավագույն օրը չէ: Անհրաժեշտ արդյունքների հասնել հազիվ թե ստացվի, իսկ ցանկացած անհաջողություն սրտին շատ մոտ կընդունեք: Երբեմն խնդիրներ կծագեն այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն էիք սպասում տեսնել. դա բացասական հույզերի ալիք կբարձրացնի: Խառնաշփոթից խուսափելը դժվար կլինի: Ինֆորմացիան, որը կստանաք, հաճախ հակասական ու ոչ միանշանակ կլինի: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, անհրաժեշտության դեպքում աջակցություն կստանաք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին բազմաթիվ տարաձայնություններ ու վեճեր կլինեն: Դա լարված ժամանակ է լինելու, որը շատ Երկվորյակների կստիպի հուզվել: Նշանի ներկայացուցիչները կհասկանան՝ միշտ չէ, որ ճիշտ են վարվում, բայց հույզերը վերահսկել, միևնույն է, չեն կարողանա: Ձեզ դադար է պետք, գոնե փոքրիկ դադար: Հանգստանալուց հետո շատ բաների նորովի կնայեք, հնարավորություններ կտեսնեք, որոնց նախկինում ուշադրություն չէիք դարձրել: Օգտակար կլինի ազատ ժամանակը մտերիմների հետ անցկացնելը: Գործեր կգտնվեն, որոնք բոլորին հետաքրքիր կլինեն, բացի այդ, ինչ-որ կարևոր բանի մասին հանգիստ խոսելու հնարավորություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը բազմաթիվ թյուրիմացություններ, տարօրինակ պատահարներ կբերի: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, իսկ դա կստիպի ձեզ բարկանալ: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնել ամեն անգամ չի հաջողվի. նրանք հավանություն չեն տա ձեր գաղափարներին, կգտնեն, որ դուք գերագնահատում եք ձեր ուժերը: Ձեզանից հանգստություն է պահանջվում: Ավելորդ բաներ մի ասեք, աշխատեք պահպանել հոգեկան հավասարակշռությունը, մի մոռացեք հանգստանալ. գերհոգնածությունը հիմա ձեզ պետք չէ: Ցանկացած վեճ հիմա ժամանակի զուր կորուստ կլինի: Ավելի ուշ ձեզ համար լրիվ պարզ կդառնա, որ հենց դուք էիք ճիշտը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հանգստություն պահպանեք: Ամեն ինչ այնքան էլ վատ չի դասավորվում, բայց, ցավոք, այսօր իրերին մռայլ հայացքով կնայեք, այդ իսկ պատճառով ավելի հաճախ կնկատեք խնդիրները, քան հնարավորությունները: Աշխատեք ավելի շատ ուշադրություն դարձնել լավին. ուրախության համար առիթներ անպայման կգտնվեն: Հրաժարվեք չմտածված արարքներից: Օրը հարմար չէ կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու համար. ցանկացած նպատակի պետք է աստիճանաբար շարժվել: Խուսափեք սթրեսային իրավիճակներից: Ձեր նյարդային համակարգը շատ զգայուն կլինի, ուժեղ ապրումներն էլ ինքնազգացողության վատացման պատճառ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Նյարդային ու լարված կլինի օրվա առաջին կեսը: Հաճախ շրջապատողները ձեզ սխալ կհասկանան, կքննադատեն, իսկ երբեմն պարզապես կնյարդայնացնեն: Մեկ ուրիշին հազիվ թե հաջողվեր հանգստություն պահպանել ու չտրվել պրովոկացիաներին, բայց դուք գլուխ կհանեք: Ձեզ կօգնի հումորի զգացումը. ձեր կատակները կլիցքաթափեն մթնոլորտը: Ավելի ուշ բարենպաստ ժամանակահատված կգա: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող զուգադիպություններ: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ: Կարող է բարելավվել ֆինանսական վիճակը, որոշ Կույսերի կվերադարձնեն հին պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հանգստություն պահպանելը դժվար կլինի. ինչ-որ բան պլանի համաձայն չի ընթանա, ձեր սպասումները չեն արդարանա: Չմտածված արարքները, տաք գլխով ասված խոսքերը կարող են ավելի բարդացնել իրավիճակը: Կապերին պետք է ընտրողաբար մոտենալ: Հիմա շատերը կփորձեն պրովոկացիայի ենթարկել ձեզ՝ հույս ունենալով օգուտ քաղել ձեր սխալներից: Իսկ սխալներից խուսափել ձեզ կօգնի փորձը. դրա շնորհիվ արագ կհասկանաք, թե ինչ և ինչպես է պետք անել: Պետք չէ աշխատանքի կամ բիզնեսի, ինչպես նաև ինչ-որ նախագծերին մասնակցության հետ կապված շտապողական որոշումներ ընդունել: Այստեղ առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել, ամեն ինչից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է պետք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամեն ինչ հաջող կդասավորվի, հուզվելու ու տագնապելու պատճառ չկա: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք ձեր առաջ գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացեն: Ավելի վաղ ստացած գիտելիքները կօգնեն առաջ անցնել մրցակիցներից: Սակայն մարդիկ, որոնց հանդեպ այսօր հաղթանակ կտոնեք, կարող են հիշաչար գտնվել: Զգույշ եղեք նրանց հետ: Անձնական հարաբերություններում հազիվ թե խնդիրներ ծագեն: Դուք առանց դժվարության մտերիմների հետ փոխհասկացողության կհասնեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու համար: Չի բացառվում հաջող լուծում գտնեք, որը նախկինում ոչ ոքի մտքով չէր անցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք օրը հնարավորինս արդյունավետ սկսել: Դուք մի քանի ժամ կունենաք ինչ-որ օգտակար բան անելու ու հրաշալի գաղափարը կյանքի կոչելու համար: Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կնվազի, և դուք չեք ուզենա գործի անցնել, ջանքեր գործադրել: Ոչ շտապ բաները հետաձգելն ու պարզապես հանգստանալը վատ գաղափար չի լինի: Օգտակար կլինի մտերիմների հետ զրուցելը. նրանք կաջակցեն ու կոգեշնչեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին ոգեշնչվածության աղբյուր գտնելու շանս կա: Այնպես որ՝ բաց մի թողեք կարդալու կամ ինչ-որ նոր բան նայելու, անսովոր մարդկանց հետ շփվելու հնարավորությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դժվար է լինելու, բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք: Օրն իսկական փորձություն է լինելու: Ստիպված եք լինելու զբաղվել նրանով, ինչը ձեզ դուր չի գալիս, գործ ունենալ տհաճ մարդկանց հետ: Բացի այդ, ձեզ հաճախ կհիշեցնեն հին սխալների մասին, իսկ դա նույնպես չի բարձրացնի տրամադրությունը: Բայց դուք հույզերին չեք տրվի, կաշխատեք վերահսկել ձեզ: Դա կզինաթափի ձեր թշնամիներին: Հավանական են ֆինանսական դժվարություններ: Դրական փոփոխությունները հնարավոր կդառնան, եթե փորձարկումներից ու անսովոր որոշումներից չվախենաք: Երբեմն պետք է լուրջ ռիսկի դիմեք. այն արդարացված կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է, որը շատ լավ գաղափարներ կբերի: Դուք շատ արագ կգործեք, ոչ մի հնարավորություն բաց չեք թողնի: Նույնիսկ ուժեղ մրցակիցներին հեշտությամբ կհաղթեք: Ձեր արարքները հաճախ կոգեշնչեն շրջապատողներին: Հենց ձեր շնորհիվ մարդիկ, ովքեր արդեն սկսել էին իրենք իրենց անհաջողակ համարել, հաջողության կհասնեն: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, անցյալում թողնել տարաձայնություններն ու կոնֆլիկտները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Առավոտը բավականին հաճելի կանցնի, չնայած հազիվ թե հետաքրքիր իրադարձություններ բերի: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթներին, շատ բաների մասին զրուցել: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը ձեզ հետ կիսվի օգտակար ինֆորմացիայով կամ հետաքրքիր գաղափարով: Պատահական հանդիպումը կարող է հետաքրքիր մտքեր հաղորդել: Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ բնույթ կկրի: Ձեզ բազմաթիվ անակնկալներ են սպասվում: Պետք է արագ որոշումներ ընդունեք ու էլ ավելի արագ գործեք: Հույս դրեք միայն ինքներդ ձեզ վրա: Ընկերները կփորձեն օգնել, բայց հիմա դա նրանց ուժերի սահմաններում չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|