ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ սեպտեմբերի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2334 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հակասություններից ու լարված պահերից զուրկ չի լինի, բայց ընդհանուր առմամբ այնքան էլ վատը չի լինի: Այն հատկապես հաջող կլինի նրանց համար, ովքեր պատրաստ են սովորել ու յուրացնել ուրիշի փորձը, ոտքի վրա իրենցով անել ուրիշների գաղափարները: Շատ բան կախված կլինի համախոհների ընտրությունից: Ուշադիր դիտեք նրանց, ում հետ պետք է գործ ունենաք: Նոր ծանոթներին վստահելուց առաջ արժե նրանց մասին ավելի շատ բան իմանալ: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի ձեզ մոլորության մեջ գցել:

Աշխատանքի, բիզնեսի, ֆինանսների հետ կապված ցանկացած հարց լուծելիս զգուշություն է պետք: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, կզգաք աստղերի աջակցությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը լավ կսկսվի: Նրա առաջին կեսին կասկածների ու անհանգստության համար պատճառներ չեն լինի: Փոխարենը ուրախանալու առիթներ կգտնվեն: Հավանական են հաջող զուգադիպություններ, նորություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Կուրախացնեն ընկերների ու ձեզ հոգեհարազատ մյուս մարդկանց հետ շփումները:

Ավելի ուշ լարված պահեր կլինեն: Չեն բացառվում սխալները հաշվարկների մեջ: Դրանք կորուստների կհանգեցնեն, եթե աննկատ մնան: Պատրաստ եղեք ուղղել ուրիշների սխալները, ձեզ վրա վերցնել նրանց համար պատասխանատվությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն անգամ հեշտ չի լինելու: Օրը կարող է տհաճ անակնկալներ մատուցել: Օրինակ՝ նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու վերադառնալ այն գործերին, որոնց մասին կնախընտրեին մոռանալ: Մյուսները ստիպված կլինեն երկար զրուցել տհաճ մարդկանց հետ ու նույնիսկ փորձել դուր գալ նրանց: Չնայած դրան՝ ձեր տրամադրությունը չի փչանա: Ավելին՝ դուք կգտնեք բոլորին ուրախացնելու ձևը:

Հաջող գնումներ անելու հնարավորություն կլինի: Ձեզ կհաջողվի մտերիմների համար հրաշալի նվերներ ընտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամեն ինչ լավ կընթանա, բայց դուք կտագնապեք: Պետք է խոստովանել, որ անհանգստության համար ինչ-որ հիմքեր կլինեն: Դուք շատ բաներում հույս կդնեք մյուսների վրա, իսկ նրանք կարող են հուսախաբ անել: Մի ծուլացեք բծախնդրորեն ստուգել ամեն ինչ, ուշադիր հետևեք ձեր օգնականներին, իսկ ամենակարևոր գործերով աշխատեք ինքնուրույն զբաղվել:

Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, բայց դրանց պատճառով անհանգստանալ չարժե. շուտով դրամական մուտքեր են սպասվում: Գնումների հարցում մի շտապեք. դրանք հազիվ թե հաջող լինեն: Այսօր դուք հակված կլինեք ուշադրություն դարձնել վառ, էքստրավագանտ իրերին, որոնք հազիվ թե երկար ժամանակ դուր գան ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լուրջ փոփոխությունները քիչ հավանական են, բայց օրը շատ անհանգիստ կանցնի, և դուք հանգստի համար շատ ժամանակ չեք ունենա: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու ինչ-որ մեկին օգնության վազել. բացի այդ, շրջապատողներն անընդհատ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: Ձեր գիտելիքներն ու փորձը շատերին օգտակար կլինեն:

Ընկերները անսովոր առաջարկներ կանեն: Նրանց պատասխան տալուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Լավ է ձեզ վրա ֆինանսական պարտավորություններ չվերցնեք, քանի որ դրանք կատարելն ավելի բարդ է լինելու, քան ձեզ թվում է: Գումարին վերաբերող ամեն ինչում այսօր արժե զգույշ լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Որոշ լարված պահեր կարող են ծագել օրվա սկզբին: Անհասկացողությունը կմթագնի մտերիմների հետ հարաբերությունները, երբեմն գործը լուրջ վեճերի կհասնի: Բայց դուք կփորձեք հարթել սուր անկյունները: Լավ է խուսափեք քննադատություններից. դրանք կարող են վիրավորական թվալ: Առավոտյան լավ է լուրջ զրույցներ չվարեք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հետաքրքիր գործեր կհայտնվեն, դատարկ բաների պատճառով անհանգստանալու ժամանակ չի մնա: Դուք կփորձեք հնարավորինս արագ հասնել կոնկրետ արդյունքների, բայց նույնիսկ շտապելիս ոչինչ աչքաթող չեք անի, այնպես որ՝ սխալներ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Զգույշ եղեք: Դուք հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, ստանձնել այն, ինչը ոչ ոքի ուժերի սահմաններում չէ: Շատ էներգիա զուր կվատնեք, երբ փորձեք կյանքի կոչել համարձակ ֆանտազիաները: Ռիսկի դիմելը խիստ անցանկալի է, հատկապես, եթե խոսքը կարևոր բաների մասին է. հազիվ թե հաջողակ լինեք:

Հաջողությունը հավանական է այնտեղ, որտեղ հույս կդնեք միայն սեփական ուժերի վրա: Ցավոք, այսօր կարող են խախտվել հին պայմանավորվածությունները: Նույնիսկ ամենահուսալի գործընկերները երբեմն հուսախաբ կանեն, ինչի պատճառը իրադարձությունների անհաջող ընթացքն ու անսպասելի խնդիրները կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր կգերակշռեն դրական միտումները: Կյանքից բողոքելու ցանկություն չեք ունենա համարյա ամեն ինչ լավ կդասավորվի: Արդեն օրվա սկզբին ոգեշնչող նորություններ կստանաք, իսկ հետո նշանակալի առաջընթաց կարձանագրեք կարևոր գործում: Լավ կանցնեն անձնական հանդիպումները: Շրջապատողներին դուր գալը դժվար չի լինի. ձեր բնատուր հմայքն աննկատ չի մնա:

Միակ ոլորտը, որտեղ հնարավոր են փոքրիկ խնդիրներ՝ ֆինանսներն են: Դուք հակված կլինեք գումարին թեթևամտորեն մոտենալ ու մեծ գումար կծախսեք դատարկ բաների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին իրավիճակը վերահսկելը դժվար կլինի: Պետք է հանգստություն պահպանեք, իսկ դա ձեզ մոտ այնքան էլ լավ չի ստացվի. չափազանց հաճախ կվշտանաք կամ կբարկանաք դատարկ բաների պատճառով: Բայց լուրջ սխալներ չեք անի, իսկ ժամանակի հետ պատկերն ավելի բարենպաստ կդառնա:

Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի և՛ բիզնեսում, և՛ ստեղծագործ ոլորտում: Դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու ստեղծված իրավիճակը, խոչընդոտների առաջ չեք նահանջի: Համառությունը կօգնի հաջողության հասնել կարևոր գործում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ բնորոշ շրջահայացությունն այսօր կդավաճանի ձեզ, դուք կշտապեք որոշումների հարցում, կարող եք ասել կամ անել այն, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Որոշ Այծեղջյուրներ զարմանալի թեթևամտություն կդրսևորեն ֆինանսական գործերում, նշանակալի գումար կծախսեն այնպիսի իրերի վրա, որոնք ոչ ոքի պետք չեն:

Լավ է աշխատանքի հետ կապված կարևոր որոշումներ չընդունեք. ցավոք, մեծ է սխալների հավանականությունը: Հաճախ պատճառն այն կլինի, որ կնկատեք միայն այն, ինչ ձեզ դուր է գալիս, ինչպես նաև սխալ կգնահատեք ձեր համախոհների ուժերն ու նպատակները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դու բացարձակապես ամեն ինչ սրտին մոտ կընդունեք, այդ իսկ պատճառով օրն ապրումներով լի կլինի: Ցանկացած մանրուք կարող է վշտացնել. երբեմն լրջորեն կանհանգստանաք այն խնդիրների պատճառով, որոնք մեկ ուրիշ ժամանակ չէիք նկատի: Հիմա ձեզ չէր խանգարի հասկացող մարդկանց, հին ծանոթների աջակցությունը, ովքեր գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը:

Օրվա վերջին հնարավոր են նվերներ, հաճելի անակնկալներ, ինչպես նաև անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնք նախկինում շատ թանկ են եղել ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ տարաձայնություններ ու վեճեր կլինեն: Դուք կփորձեք հնարավորինս հանգիստ պաշտպանել ձեր տեսակետը, չտրվել պրովոկացիաներին ու չանցնել անձերին: Շրջապատողների մոտ դա հարգանք կառաջացնի: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:

Չնայած որոշակի դժվարություններին՝ դուք գլուխ կհանեք ամենակարևոր գործերից, հաջող ավարտին կհասցնեք այն նախագծերի վրա աշխատանքը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Օրվա երկրորդ կեսին հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Նրանց հետ շփումները ձեզ կուրախացնեն, հետաքրքիր գաղափարներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2334 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4