ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 29
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2546 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բավականին անհաջող կանցնի: Հաճախ դրանում ինքներդ մեղավոր կլինեք, քանի որ անհամբեր ու աննրբանկատ կլինեք, երբեմն կվիրավորեք մարդկանց, որոնք ձեզ ոչ մի վատ բան չեն արել: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել: Քննադատությունների ու նկատողությունների համար, որոնք կարող են բացասաբար գնահատվել, լավագույն ժամանակը չէ:

Օրվա երկրորդ կեսն իրադարձություններով լի կլինի: Դուք շատ բան կհասցնեք անել, եթե ժամանակը դատարկ զրույցների վրա չվատնեք: Երեկոյան հոգնածություն կզգաք, բայց գոհ կլինեք և՛ ինքներդ ձեզանից, և՛ նրանից, ինչին հասել եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեր տրամադրությունը լավը կլինի ու նորովի կգնահատեք վերջին շրջանի իրադարձությունները, կհասկանաք, թե ինչու է ամեն ինչ դասավորվել այս և ոչ թե այլ կերպ: Ապագային լավատեսությամբ նայելու բոլոր հիմքերն ունեք. դուք հետաքրքիր առաջարկներ կստանաք, կհասկանաք, թե ինչպես կարելի է հասնել դրված նպատակներին:

Նշանակալիորեն կաճի նոր ծանոթությունների հավանականությունը, շրջապատողներին շատ դուր կգաք: Բայց կապերին ընտրողաբար է պետք մոտենալ, քանի որ հիմա դեպի ձեզ կձգտեն ոչ միայն նրանք, ում հետ արժե գործ ունենալ: Չափազանց վստահող մի եղեք, հատկապես եթե ձեզ ոսկե սարեր են խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ սպասվածի նման չի դասավորվի, բայց դուք չեք կասկածի ձեր նախաձեռնությունների հաջողության վրա: Ձեր լավատեսությունը կստիպի թշնամիներին նյարդայնանալ: Նրանք կկորցնեն հավասարակշռությունը, սխալը սխալի հետևից կգործեն: Վատ մի զգացեք օգտվել դրանից:

Լավ կանցնեն գործնական հանդիպումները, երկարաժամկետ համագործակցության մասին բանակցությունները: Բայց անձնական բնույթի հարցերին լավ է չանդրադառնաք: Հիմա շատ խոսքերի ու իրադարձությունների սովորականից սուր կարձագանքեք: Երբեմն դա այնպիսի արարքների կհանգեցնի, որոնց համար ավելի ուշ ստիպված եք լինելու զղջալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ֆինանսների տեսանկյունից հաջող օր է, հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Չեն բացառվում անսպասելի նվերները. որոշ Խեցգետիններ իրեր կստանան, որոնց մասին վաղուց էին երազում: Գործերում հաջողությունները համեստ կլինեն, բայց դրանց համար ուժասպառ լինելու կարիք էլ չի լինի:

Կուրախացնեն ընտանիքի անդամներից մեկին կամ մտերիմ մարդուն վերաբերող նորությունները: Դեպի լավը կփոխվեն վերջին ժամանակներս լարված ու ձեզ անհանգստացնող հարաբերությունները: Սակայն առաջին քայլերն ինքներդ պետք է անեք: Եվ ինչքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բարենպաստ օր է շփումների համար: Ձեզ առաջին անգամ տեսնող մարդկանց դուր գալու կամ հին ծանոթներին հաճելի ձևով զարմացնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին այնքան անկաշկանդ կպատմեք, որ ոչ ոք ձեզ պարծենալու մեջ չի մեղադրի:

Ինչ-որ մեկը կուզենա ընկերանալ ձեզ հետ, իսկ ինչ-որ մեկն էլ կարող է սիրահարվել: Եվ դա զարմանալի չէ. այսօր հակված կլինեք շփվել, ուրախ կլինեք խոսել ամենատարբեր բաների մասին: Ձեր հումորի զգացումն այսօր հատկապես կգրավի նրանց, ովքեր հասկանում են նուրբ հումորից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Բայց կարևոր է չշտապել ու հստակ գիտակցել, թե որն է ձեր իրական նպատակը: Շրջապատողները ձեզ ամեն անգամ չեն հասկանա ու չեն աջակցի: Չեն բացառվում վեճերը մտերիմների հետ, սիրելիի հետ հարաբերություններն էլ կփչանան խանդի ու կասկածների պատճառով: Բայց դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա. արդեն երեկոյան խնդիրներից հետք անգամ չի մնա:

Կարող եք նոր բան սովորել: Արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է, շատ բան ոտքի վրա կսովորեք: Դա վերաբերում է նույնիսկ այն գիտություններին, որոնք նախկինում համարյա անհասանելի էին թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող ու արդյունավետ օր է, որը թույլ կտա որոշ հին պլաններ կյանքի կոչել: Հեշտությամբ առաջ կգնաք ընտրած ճանապարհով, հազիվ թե ինչ-որ բան խանգարի հասնել դրված նպատակներին: Կարող եք հույս դնել հին համախոհների աջակցության ու նոր ծանոթների անշահախնդիր օգնության վրա:

Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Կշեռքների հանդեպ, որոնց աշխատանքը կապված է գիտելիքներ ու ինֆորմացիա տարածելու հետ և տարբեր մարդկանց հետ շփումներ է ենթադրում: Օրվա երկրորդ կեսը հարմար է հին նախասիրությունների մասին հիշելու համար: Դուք կհասկանաք, որ դրանք կարող են նաև հիմա օգտակար լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին արժե զգույշ լինել. մանր ու խոշոր տհաճությունների հավանականությունն այդ հատվածում շատ մեծ է: Աշխատեք ձեզ բարեհամբույր պահել ու ոչ ոքի հետ չվիճել, քանի որ վտանգավոր թշնամիներ ձեռք բերելու ռիսկը մեծ է: Բացի այդ, ձեր խոսքերը կարող են կտրուկ ու վիրավորական թվալ նրանց, ում չէիք ուզենա վիրավորել:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կաճի, երբեմն հաջողությունն ինքը ձեր ձեռք կընկնի: Վճռական եղեք ու կհասնեք նրան, ինչի մասին երազում էիք: Օրը հարմար է անկեղծ զրույցների համար: Կարող եք խոսել սեփական զգացմունքների մասին. դա կօգնի ավելի լավ գլուխ հանել դրանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արդյունավետ օր է, որը հարմար է ամենահամարձակ մտահղացումները կյանքի կոչելու համար: Նոր գաղափարներ կունենաք, շուտով կարող եք կյանքի կոչել դրանք: Այստեղ կարևոր է չշտապել, այլ ինչպես հարկն է գործողությունների պլան մշակել. դրա շնորհիվ կկարողանաք խուսափել ապագայի տհաճ պահերից:

Օրը հարմար է ուղևորությունների համար: Դրանք ոչ միայն նոր տպավորություններ, այլ նաև հետաքրքիր ծանոթություններ են խոստանում: Ձեզ համար շատ օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, անսովոր վայրերում լինելը, որտեղ կոգեշնչվեք և ոչ վաղ անցյալի շատ դժվարություններ մոռացության կմատնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիշարժան օր է: Այն այնպիսի իրադարձություններով լի կլինի, որոնք ոչ մի կերպ չէիք սպասում: Շատ հետաքրքիր գործեր կունենաք, որոնցից յուրաքանչյուրը ուշադրություն կպահանջի, բայց ինչ-որ մեկ բանի վրա կենտրոնանալու փորձերը հաջողությամբ չեն ավարտվի: Լուրջ սխալներ չեք գործի, իսկ փոքրիկ սխալները կփորձեք հնարավորինս արագ ուղղել: Մի շտապեք պատմել ձեր հաղթանակների մասին. շատ ավելի լավ կլինի, եթե դրանց մասին ավելի ուշ իմանան:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր ինչ-որ բանով կզարմացնեն ձեզ, կստիպեն նորովի նայել սովորական բաներին: Ինչ-որ օգտակար ու զարմանալի բան իմանալու շանս կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք տեղին կլինեն ու թույլ կտան օգտակար գնումներ անել, ուրախացնել մտերիմներին: Օրվա առաջին կեսը հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Իսկ օրվա երկրորդ կեսին լավ է սահմանափակեք կապերը, քանի որ վտանգ կա՝ վատ ազդեցության տակ ընկնեք, խարդախության զոհ դառնաք: Զգույշ եղեք նրանց հետ, ովքեր շատ են փորձում շահել ձեր համակրանքը:

Հիշեք այն գործերի մասին, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Հնարավոր է՝ եկել է դրանցով զբաղվելու ժամանակը. հիմա շանս կա, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար չէ գնումների համար: Հիմա ձեզ դուր կգան ինքնատիպ, նույնիսկ էքստրավագանտ իրերը, որոնք հազիվ թե ձեզ երկար ժամանակ ուրախացնեն: Թանկարժեք զվարճանքներից էլ արժե հրաժարվել, եթե դրանք նախապես չեք պլանավորել. ամենայն հավանականությամբ կհիասթափվեք, կզղջաք ծախսած գումարի ու ժամանակի համար:

Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Հրաշալի գլուխ կհանեք ընթացիկ գործերից ու արագ կհասկանաք, թե ինչպես հաջողության հասնել նորում: Հավանական են հանդիպումներ այն մարդկանց հետ, որոնց գիտելիքներն ու փորձը ձեզ պետք կգան: Դուք արագ կհասկանաք, թե որ հարցում եք նախկինում մոլորության մեջ եղեք ու կուղղեք ձեր սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2546 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5