Աստղագուշակ․ մարտի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2309 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ օր է ցանկացած ոլորտում համագործակցություն սկսելու համար: Նույնիսկ եթե սովորաբար նախընտրում եք ինքնուրույն գործել, հիմա մի շտապեք մերժել միավորվելու առաջարկները: Հիանալի արդյունքների հասնելու շանս կա: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են բարձրանալ մասնագիտական սանդուղքով կամ երկարատև համագործակցություն սկսելու առաջարկ կստանան: Շատ Խոյերի համար առաջին պլանում կհայտնվեն մտերիմների հետ հարաբերությունները: Անհասկացողությունը կխոցի ձեզ: Լավ է հրաժարվել կարևոր հարցերի քննարկումից, հատկապես եթե դրանք ձեզ համար ցավոտ են ու կասկածում եք, որ աջակցություն եք ստանալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ինչպես էլ որ դասավորվեն պայմանները, ինքնավստահությունը մի կորցրեք: Դա հատկապես կարևոր կլինի նրանց համար, ովքեր վերջերս կարևոր ընտրություն են կատարել: Եթե արդեն ընդունել եք որոշումը, մի կողմ վանեք բոլոր կասկածներն ու դադարեք հետ նայել. տատանվելը ոչ մի լավ բանի չի բերի: Գործնական հարաբերություններում պետք կգա հաստատակամությունը, իսկ անձնական հարաբերություններում պետք է անսահման խաղաղասիրություն ցուցաբերեք: Մի հիշեք հին վիրավորանքները, աշխատեք հետաձգել տհաճ թեմաներով զրույցները: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է ընտանեկան միջոցառումների, մտերիմների շրջանում հանգստի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շատ հնարավորություններ կբացվեն ձեր առաջ, բայց դրանցից օգտվելը հեշտ չի լինի: Աստղերն անընդհատ կգայթակղեն ձեզ, կփորձեն ձեր բնավորության ամրությունն ու սկզբունքներին հավատարմությունը. հիշեք, որ վերջիններիս դավաճանել ոչ մի դեպքում չի կարելի: Ինչքան ավելի հետևողական լինեք ձեր որոշումներում ու արարքներում, այնքան լավ արդյունքների կհասնեք: Կուրախացնի մտերիմների աջակցությունը: Հենց դրա շնորհիվ դժվար պահերին չեք կորցնի ինքնավստահությունը: Մի քիչ կլավանա ֆինանսական վիճակը, ոչ մեծ դրամական մուտքերը ժամանակին կլինեն: Հավանական են հաճելի անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հաջողությունը կայցելի ճիշտ ժամանակին ստացված օգնության շնորհիվ: Ինքնուրույն էլ կարող էիք շատ բանի հասնել, բայց ստացված աջակցությունը կընդլայնի ձեր հնարավորությունները: Օրը վատը չէ առևտրային գործարքներ կնքելու կամ նոր գործընկերների հետ համագործակցություն սկսելու համար: Ինքնատիպ գաղափարներ կունենաք: Այդ գաղափարները շատ լավը կլինեն, և շուտով ձեզ կհաջողվի կյանքի կոչել դրանք: Անձնական կյանքում ուժեղ կլինի դրական միտումների միտումների ազդեցությունը: Ճիշտ ժամանակին նախաձեռնություն ցուցաբերելու դեպքում հնարավոր են հաճելի ծանոթություններ: Հնարավոր են նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին շատ մտերիմ եք եղել: Հին կապերը վերականգնելու շանս կա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հաջողության հասնելը հեշտ կլինի, բայց չպետք է թուլանաք: Թշնամիներն ամեն րոպե կարող են հիշեցնել իրենց մասին: Հավանական են դրամական մուտքեր, բայց ծախսերն էլ մեծ կլինեն: Կարևոր է հիշել չափի զգացման մասին, քանի որ հակված կլինեք շատ ծախսել, կգնեք այնպիսի բաներ, որոնց կարիքն առանձնապես չունեք: Մտերիմները ձեր աջակցության կարիքը կունենան: Բարի խոսքերն ու ուշադրությունը մի խնայեք. դրանք ձեր տան մթնոլորտը ընտանիքի բոլոր անդամների համար ավելի հաճելի կդարձնեն: Կարող եք հյուրեր ընդունել, փոքրիկ տոն կազմակերպել. դա բոլորին կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հավանական են ֆինանսական դժվարություններ: Դրամական մուտքեր չեն լինի, իսկ ահա ծախսերից խուսափել չի ստացվի, այնպես որ՝ պետք է մտածեք, թե որտեղից կարող եք վերցնել անհրաժեշտ գումարը: Կարող եք դիմել ընկերներին կամ հարազատներին: Ցանկալի չէ ապառիկով գնումներ անել, հատկապես եթե խոսքն այնպիսի իրերի մասին չէ, որոնք շտապ անհրաժեշտ են: Մտերիմներն ուրախ կլինեն ձեզ սիրով ու հոգատարությամբ շրջապատել: Նրանց հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսին շատ գրավիչ կլինեք, մեծ է հետաքրքիր ծանոթությունների հավանականությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է օգտակար գործերի համար: Կարող եք սեփական նախագծերի վրա աշխատել կամ վերադառնալ հին պլաններին: Ուժերի հանդեպ վստահությունը կնպաստի հաջողության հասնելուն ու կընդլայնի ձեր հնարավորությունները: Լավ կանցնեն բանակցությունները: Վճռական եղեք ու կիսատ բաներով մի բավարարվեք: Կարող եք հասնել ձեր ուզածին, եթե ուզենաք: Հարմար օր է տանը փոփոխություններ անելու, անհրաժեշտ իրեր՝ օրինակ կահույք ու կենցաղային տեխնիկա գնելու համար: Կարող եք զբաղվել վերանորոգման կամ տեղափոխման նախապատրաստությամբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեր առջև շատ բարձր նպատակներ մի դրեք: Այսօր խոշոր հաջողությունների վրա հույս դնել չարժե, այնպես որ՝ լավ է չերազել անհնարինի մասին, այլ բավարարվել քչով: Եթե պլանավորել եք բարդ նախագիծ ստանձնել, հուսալի համախոհներ գտեք. ինքնուրույն աշխատելը դժվար կլինի: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, բայց ձեր ջանքեր շնորհիվ կհաջողվի խաղաղություն պահպանել: Օրը ուրախության առիթներ կբերի, թույլ կտա հանգստանալ, վերականգնել ուժերը: Ցանկացած բուժիչ պրոցեդուրա օգտակար կլինի, կոսմետիկ պրոցեդուրաներն էլ արդյունավետ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը արարքներին ու խոսքերին պատասխանատու վերաբերմունք է պահանջում: Շրջապատողները կարող են խախտել խոստումները կամ վերջին պահին փոխել պլանները՝ ստիպելով ձեզ անհանգստանալ: Հանգստություն պահպանելը դժվար կլինի, բայց հենց դա թույլ կտա խուսափել մեծ խնդիրներից ու ցնցումներից: Մտերիմների աջակցության վրա հույս դնել չարժե. նրանք զբաղված կլինեն սեփական գործերով: Բոլոր կարևոր հարցերը պետք է ինքնուրույն լուծեք: Լուրջ մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից: Այն հատկապես կարևոր կլինի ֆինանսներին վերաբերող գործերում, քանի որ թեթևմատությունն այստեղ կորուստներով կավարտվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հնարավոր են նշանակալի ծախսեր, որոնք միշտ չէ, որ արդարացված կլինեն: Նույնիսկ ամենախնայողները հեշտությամբ հրաժեշտ կտան գումարն ու չմտածված կծախսեն դրանք: Մնացյալ հարցերում օրը բարենպաստ է: Նրանք, ովքեր պատրաստ են համարձակ փորձարկումների, հնարավորություն կունենան արմատապես դեպի լավը փոխել իրենց կյանքը: Հնարավոր են նշանակալի մասնագիտական հաջողություններ, ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Եթե ուզում եք խուսափել կոնֆլիկտներից ու կորուստնեից, ինքնուրույն մտածեք, ոչ ոքից խորհուրդներ ու պատրաստի լուծումներ մի ակնկալեք: Ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի բարդ իրավիճակից, չի հասկանա՝ ինչի եք ձգտում և ինչի եք պատրաստ հանուն դրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հանգիստ զբաղվեք ընթացիկ գործերով. օրը շատ հարմար է դրա համար: Կարող եք ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին: Նրանց հետ շփումները շատ հաճելի կլինեն, բացի այդ, կհաջողվի պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Չի բացառվում՝ ձեր մասին հիշեն հին գործընկերները ու հետաքրքիր, հեռանկարային նախագիծ առաջարկեն: Հնարավոր կդառնա հին սիրային կապերը վերականգնելը: Հարցը միայն այն է՝ արդյո՞ք դա պետք է ձեզ: Հիմա կարող եք սխալվել անցյալի իրադարձությունները գնահատելիս ու ցանկալին իրականության տեղ ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Վստահ կլինեք ձեր ուժերին: Դա շատերի վրա հաճելի տպավորություն կթողնի, այդ իսկ պատճառով ձեզ կլսեն նույնիսկ ավելի փորձառու մարդիկ: Այսօր սկսվող հարաբերությունները կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Դրա հետ մեկտեղ, ձեզանից կախված կլինի, թե ինչ բնույթ կկրեն դրանք: Օրվա առաջին կեսը բարենպաստ ժամանակ է գնումների համար: Ավելի ուշ կգա շրջան, որը խնայողություն, հաշվարկների մեջ կարգապահություն կպահանջի: Երեկոն հարմար է զվարճանքների, ինչպես նաև հյուրեր ընդունելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|