Երազահան. Թաղում
  • Երազում դռնից կախված սգո ժապավեն տեսնելը տեղեկացնում է ազգականներից կամ ընկերներից ինչ-որ մեկի մահվան մասին:
  • Սգո շորերով անձնավորության տեսնելը նշանակում է, որ ձեզ շուտով կպատի թախիծը, սակայն չի նշանակում մահ:
  • Դա վատ երազ է կոմերցիայի և առևտրի համար:
  • Լավ արևային օրը ազգականի թաղումը, նշանակում է ձեր հարազատների քաջ առողջություն: Բայց եթե այդ ժամանակ անձրև է գալիս և վատ եղանակ է, սպասվում են վատ լուրեր և հիվանդություն:
  • Ձեր երեխայի թաղումը նշանակում է առողջություն և խաղաղություն ձեր ընտանիքում, բայց ընկերների հետ խնդիրներ կունենաք:
  • Սեփական թաղումը տեսնելը երկարակեցության նշան է:
  • Սգո ձայն լսելը նշանակում է անսպասելի տխուր լուրեր կամ բացակա մարդու հիվանդություն:
  • Դիակիզում տեսնելը նշանակում է, որ հակառակորդները կփորձեն թուլացնել ձեր ազդեցությունը գործարար շրջաններում:
  • Եթե ձեզ են դիակիզում, գուշակում է անհաջողություն ձեռնարկումներում, եթե չվստահեք ձեր ինտուիցիային:
  • Հին և լքված գերեզմանատուն տեսնելը նշանակում է այնպիսի ժանանակներ կապրեք, որ ձեր սիրելի մարդիկ կլքեն ձեզ և կմնաք օտար մարդկանց խնամքի տակ:
  • Ձմռանը գերեզմանատուն գնալը նշանակում է հուսահատ պայքար աղքատության հետ:
  • Գեղեցիկ, խնամված գերեզմանատանը ման գալը նշանակում է անսպասելի նորություն այն մարդու առողջացման մասին, որին համարում էիք մահացած:
  • Մոր համար գերեզմանին թարմ ծաղիկներ դնելը ամբողջ ընտանիքի առողջության նշան է:
Բաժինները: Թ | Հեղինակ: Moder-003 (27.03.2020)
Դիտումները: 4859 | Վարկանիշը: 1.5/2
Ընդհանուր մեկնաբանությունները: 0