Երազահան. Ձի
  • Շատ լավ նշան է սպիտակ ձիով սլանալը, դա գուշակում է ընկերական ամուր կապ: 
  • Ընդհանրապես երազում հիանալի ձիեր տեսնելը հաջողության և բարեկեցության նշան է:
  • Եթե տեսնեք, որ ձեր ձին կեղտոտ է, հնարավոր է այն մարդիկ, որոնց վստահում եք, խաբեն կամ նախանձեն ձեզ:
  • Եթե ձիով սլանաք ջինջ առվակների վրայով, հաջողություն է սպասվում, բայց ինչ-որ մեկը կարող է մռայլեցնել այն, եթե նայեք մութ ջրի մեջ:
  • Եթե սլանում եք քացի տվող ձիով, նշանակում է հաջողության ճանապարհին տարբեր տեսակի դժվարությունների կհանդիպեք: 
  • Եթե ձին ձեզ վայր գցի, հիվանդության նշան է:
  • Վշտալի լուրեր կբերի այն երազը, որում տեսնեք վիրավոր կամ սատկած ձի:
  • Եթե տեսնում եք, ինչպես են մաքրում ձիուն, կամ ինքներդ եք մաքրում, նշանակում է, որ կյանքում հաստատուն դիրք գրավելու համար ծանր աշխատանք պետք է կատարեք և մեծ փորձություններով անցնեք:
  • Իսկ ձիավարության մրցումներին մասնակցելը բարեկեցիկ կյանքի նշան է:
  • Կառքին լծված ձիեր տեսնել նշանակում է երջանկության ճանապարհին արգելքների կհանդիպեք:
  • Ձիով բարձրանալ սարը՝ նշանում է կյանքում ամուր դիրքի կհասնեք:
  • Բլրից ձիով իջնելը անհաջողության նշան է:
  • Ձիերի վաճառքով զբաղվելը գուշակում է նյութական օգուտներ, ինչպես նաև համարձակ նախաձեռնություններ:
  • Ցեղական ձի պահելը և վատը վաճառելը նշանակում է բախտդ կբերի:
Բաժինները: Ձ | Հեղինակ: Moder-003 (21.05.2022)
Դիտումները: 4047 | Թեգեր: ձի, երազահան | Վարկանիշը: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանությունները: 0