Երազահան. Ծաղիկներ
  • Երազում թարմ և պայծառ ծաղիկներ տեսնելը գուշակում է հաճույքներ և ձեռքբերումներ: 
  • Թոռոմած և չորացած ծաղիկները գուշակում են տհաճություններ, սպիտակ ծաղիկները՝ վիշտ:
  • Երազում ինքդ քեզ ծաղկեպսակի մեջ տեսնելը նշանակում է արագ հարստացում: 
  • Թոռոմած պսակ տեսնելը հիվանդության և կործանվող սիրո նշան է: Հարսնացուի պսակ տեսնելը խոստանում է դժվարին կացության երջանիկ ավարտ:
  • Հովտաշուշան տեսնելը նշանակում է դաժան փորձություններ՝ հիվանդության կամ վշտի հետ:
  • Կակաչները գուշակում են շլացնող հաճույքների և հաճելի զբաղմունքների ժամանակաշրջան, բայց այս ամենը՝ շատ թույլ և ոչ կայուն:
  • Եթե երազում շնչեք կակաչի բույրը, իրականում կդառնաք խարդախությունների զոհ:
  • Ծաղկող և անուշաբույր վարդեր տեսնելը խոստանում է մոտեցող ուրախ իրադարձություններ և ձեր ընտրյալի հավատարմությունը: Շնչել վարդի բույրը նշան է ոչնչով չմոռացված ուրախության:
  • Եթե աղջիկը երազում վարդեր է պոկում, շուտով առաջարկ կստանա, եթե մազերը զարդարի վարդերով, խաբեություն է սպասվում:
  • Թոռոմած վարդերը խոսում են սիրած անձնավորություն չունենալու մասին£
  • Դեռ չծաղկած վարդի թուփը գուշակում է ամուր նյութական վիճակ:
  • Չորացած վարդի թուփը նշանակում է հարազատների հիվանդություն կամ այլ վշտեր:
  • Վառ կարմիր վարդի թուփը ձեր ընտանիքի մեծ հույսերի իրականացման նշան է:
Բաժինները: Ծ | Հեղինակ: Moder-003 (07.08.2020)
Դիտումները: 43474 | Թեգեր: երազահան | Վարկանիշը: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանությունները: 0