ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 28.01 - 03.02
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2101 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ կարևոր կլինի չշտապելը: Այս շաբաթ հաջողության հասնելու համար սառնասրտություն, ամեն քայլն ու դրա հետևանքները կշռադատելու ունակություն է պետք: Աշխատեք չենթարկվել շրջապատի ճնշումներին: Հաճախ ինքնուրույն աշխատանքն ավելի լավ արդյունքներ կտա, քան նույնիսկ ամենաշահավետ պայմաններով համագործակցությունը:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան կշատանան հակասական հույզերը ու այնքան դժվար կլինի կառավարել դրանք: Կտրվեք պրովոկացիաներին, կասեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ:

Ձեզ համար շատ կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Բայց այն ստանալու համար պետք է ջանքեր թափեք: Միայն օգնության խնդրանքով դիմելը բավարար չի լինի, պետք է իսկապես հետաքրքրեք մարդուն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբն աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել: Դա ամենաբարենպաստ ժամանակն է լինելու: Կարող եք նոր գործեր ստանձնել: Հոգ չէ, եթե դրանք բարդ ու խճճված թվան, քանի որ կհաջողվի ամեն ինչից գլուխ հանել: Շատ կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալը: Հիշեք, որ ձեզ հետ գործ ունենալ ցանկացող ամեն մեկին չէ, որ կարելի է վստահել:

Շաբաթվա կեսը շատ անհանգիստ կլինի: Դրանք հոգսերով լի օրեր կլինեն: Պետք է զբաղվեք ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների գործերով: Հնարավոր են թյուրիմացություններ տանն ու աշխատավայրում: Ամեն ինչից գլուխ հանելու համար պետք է խոհեմ լինեք, բայց հույզերը հաճախ կհաղթեն առողջ բանականությանը:

Շաբաթվա վերջը հարմար է շփումների համար: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Շատերին դուր կգաք ու կօգտագործեք դա ի շահ գործնական հետաքրքրությունների:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Թեթև, հետաքրքիր ու հաճելի շաբաթ է: Ձեզ կհաջողվի արագ ճիշտ որոշումներ ընդունել, կողմնորոշվել բարդ իրավիճակներում: Կողքից կարող է թվալ, որ առանց լուրջ ջանքերի հաջողության եք հասնում, բայց դա միայն մասնակի է ճիշտ: Բանն այն է, որ լավ կհասկանաք՝ երբ է պետք աշխատել, իսկ երբ կարելի է ոչինչ չանել:

Շատերը ձեր աջակցությունը կփնտրեն, կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: Հնարավոր կդառնա հին կապերի վերականգնումը, պատահական ծանոթություններն էլ շատ օգտակար կլինեն: Սա բարենպաստ շաբաթ է ցանկացած տիպի հարաբերություններ սկսելու համար՝ և՛ ընկերական, և՛ գործնական, և՛ սիրային:

Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական գործերում կարգուկանոն հաստատելու, գործարքներ կնքելու, թանկարժեք իրեր գնելու համար: Գումարի հետ կապված հարցերում ինտուիցիան հուսախաբ չի անի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Նյարդային, բարդ ու կարևոր շաբաթ է: Այն ձեզ շատ բան կսովորեցնի, թույլ կտա փորձ ձեռք բերել, որի շնորհիվ շուտով դժվար խնդիրներ կլուծեք: Պետք չէ շտապել, դեպի նպատակը քայլ առ քայլ շարժվեք ու ավելի քիչ սխալներ կանեք: Հավանական են թյուրիմացություններ աշխատավայրում: Չի բացառվում՝ ստիպված լինեք կատարել ուրիշների պարտականությունները կամ լուծել ոչ ձեր մեղքով առաջացած խնդիրները:

Խուսափեք գերծանրաբեռնվածությունից. հիմա դա վտանգավոր կլինի: Ձեր օրերն այնպես պլանավորեք, որ բավականաչափ ժամանակ մնա հանգստի ու հաճելի շփումների համար: Եթե գործերից գոնե ժամանակավորապես չշեղվեք, շատ հնարավոր է հիվանդանաք:

Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, չի բացառվում նրանք ձեզ պահանջներ ներկայացնեն: Իրավիճակից գլուխ հանելու, հարաբերությունները պարզելու համար ժամանակ է պետք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա առաջին կեսը բարդ կլինի: Լավ է, եթե պատրաստ լինեք նրան, որ ճանապարհին խոչընդոտներ են առաջանալու: Հաճախ սկսածն ավարտին հասցնելու համար ուժերի պակաս կզգաք: Շրջապատողներին դա դուր չի գա: Տարաձայնություններ ու վեճեր կառաջանան, վտանգ կա՝ մնաք առանց այն մարդու աջակցության, որի վրա սովոր եք հույս դնել ամենադժվար պահերին:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Կամքի ուժը, համառությունն ու դիմացկուն լինելը կօգնեն հաղթահարել բոլոր դժվարությունները: Պատրաստ եղեք ստանձնել ուրիշների համար պատասխանատվությունը: Հնարավոր է՝ ստիպված լինեք բարդ որոշումներ ընդունել: Ամենից գլուխ կհանեք:

Այս շաբաթ պահպանողական կլինեք, կփորձեք խուսափել փորձարկումներից, կգործեք ստուգված մեթոդներով, բայց դա ոչ մի կերպ չի սահմանափակի ձեր հնարավորությունները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Չնայած փոքրիկ տհաճություններից հազիվ թե հաջողվի խուսափել՝ դրական միտումները գերակշռող կլինեն: Ձեր ընդունած որոշումներն ու կատարած քայլերը դեպի հաջողություն կտանեն: Աշխատեք գործերում ավելի համառ, իսկ մտերիմների հետ ավելի մեղմ լինել: Հենց նման մոտեցումը լավագույն արդյունքները կտա ու կօգնի խուսափել կոնֆլիկտներից:

Գործնական հարաբերություններում ազնվությունն ու ուղղամտությունը թույլ կտան առաջ անցնել մրցակիցներից և այնպիսի արդյունքների հասնել, որոնց մասին մյուսները միայն երազել կարող են: Ոչ ոք չի կարողանա ձեզ ստի վրա բռնացնել կամ համընդհանուր սեփականություն դարձնել ձեզ պախարակող ինֆորմացիան, քանի որ նման ինֆորմացիա պարզապես գոյություն չի ունենա:

Շաբաթը հարմար է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական մթնոլորտում, և՛ ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները: Նոր համախոհներ գտնելու շանս կա: Նրանց հետ համատեղ գործելու դեպքում հիանալի արդյունքների կհասնեք, կկարողանաք մեծացնել եկամուտները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ շատ լավ շաբաթ է սպասվում: Շատ բան սպասվածից հեշտ կստացվի: Երբեմն հաջողության հասնելու համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի, բավական կլինի հոսանքով լողալը:

Շաբաթվա առաջին կեսը հիանալի ժամանակ է շփման շրջանակներն ընդլայնելու, նոր ծանոթություններ հաստատելու ու ձեզ համար կարևոր մարդկանց հետ հանդիպելու համար: Դա վերաբերում է ինչպես գործնական, այնպես էլ անձնական ոլորտին; Մարդիկ, որոնց այս հատվածում կհանդիպեք, հնարավոր է, կարևոր դեր խաղան ձեր կյանքում: Եթե սիրավեպեր սկսվեն, դրանք արագ կզարգանան: Անցյալում կմնան վախերն ու տագնապները, որոնց կփոխարինի ինքնավստահությունը:

Շաբաթվա երկրորդ կեսը ապագայի մասին զրույցների, պլանները քննարկելու ժամանակ է: Համախոհների ընտրությանը լրջորեն պետք է մոտենաք, զգոն պետք է լինեք: Դա ձեզ կարող է ձանձրացնել: Բարեբախտաբար, մի քանի օրից նորից կարող եք թուլանալ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատանքի ու կարիերայի ոլորտում երկարատև նպատակներին հասնելու հնարավորություն կլինի: Հնարավոր է նոր պաշտոն կամ գործնական առաջարկ ստանաք, որը նոր հեռանկարներ կբացի ձեր առաջ: Համախոհներ ու օգնականներ կգտնեք, ընդ որում՝ նրանք ձեզ լրիվ անշահախնդիր կաջակցեն: Շաբաթվա վերջին հնարավոր են դրամական մուտքեր:

Անձնական կյանքում էլ գերակշռող կլինեն դրական միտումները, շատ բան դեպի լավը կփոխվի, եթե նախաձեռնող լինեք ու ջանքեր գործադրեք: Հնարավոր են նոր ծանոթություններ կամ կվերականգնեք հարաբերություններն այն մարդու հետ, ում ժամանակին սիրել եք:

Լսեք ավագ հարազատների խորհուրդները, հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք հասուն տարիքի մարդկանց շրջանում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը կառանձնանա անկայուն հուզական դաշտով: Տրամադրությունը հաճախակի կփոխվի, իրադարձություններն էլ անսպասելի կզարգանան, մեկ օրում ոգեշնչվածությունից հուսահատության կհասնեք և հակառակը: Սառնասրտություն պահպանելը դժվար կլինի, հիմարություններ անելու վտանգ կա: Լավ է, եթե կողքին լինեն ընկերները, ովքեր ձեզ հետ կպահեն սխալներից:

Շաբաթվա սկզբին դժվար կլինի կարգուկանոն հաստատել ֆինանսական գործերում: Դրանում կլինի նաև ձեր մեղքը. ոչ միայն հակված կլինեք շատ ծախսել, այլ նաև անփույթ կլինեք, հնարավոր է կորցնեք գումարը: Բայց երբեմն նաև այնպիսի իրավիճակներ կստեղծվեն, որ ընտրության հնարավորություն չի լինի՝ ծախսերի կարիք կլինի: Լավ է պարտքով գումար չվերցնել, բանկերից վարկ չվերցնել:

Շաբաթվա երկրորդ կեսին շատ հեշտ կլինի սխալվելն ու հնարավորությունները գերագնահատելը: Վստահ կլինեք, որ ճիշտ որոշում ընդունելու համար բավականաչափ ինֆորմացիա ունեք, բայց դա այդպես չէ, քանի որ իրավիճակն ավելի խորը ուսումնասիրություն է պահանջում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բան դժվարությամբ կտրվի, բայց հնարավորություն կունենաք հաղթել ուժեղ մրցակիցներին:

Շաբաթվա առաջին կեսին ձեզ օգնության կհասնեն կամքի ուժն ու համառությունը: Բոլոր տհաճություններից գլուխ կհանեք, ձեր կողմը կգրավեք մարդկանց, որոնց վրա կարող եք դժվար պահին հույս դնել: Իսկական ընկերներ ձեռք կբերեք, չեն բացառվում սիրային տարվածությունները: Շատ կարևոր կլինի գործնական ու անձնական հարաբերությունների ոլորտները զատելը: Մի մոռացեք աշխատանքի մասին, որքան էլ որ ուժեղ լինեն հոգեկան ապրումները:

Շաբաթվա երկրորդ կեսը մյուսներից շուտ կարևոր ինֆորմացիա ստանալու հնարավորություն կտա: Պատրաստ կլինեք արագ նոր գործ ստանձնել, իսկ դա էլ թույլ կտա հաջողության հասնել: Մի շտապեք պատմել ձեր հաղթանակների մասին: Ինչքան քիչ մարդիկ դրանց մասին իմանան, այնքան ավելի լավ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ոչ միանշանակ շաբաթ է: Այն շատ իրադարձություններ կբերի, որոնք առաջին հայացքից իրար հետ կապված չեն լինի: Իրավիճակն ուսումնասիրելու ու ամեն ինչ հասկանալու համար ձեզ ժամանակ է պետք:

Շաբաթվա առաջին օրերը վատը չեն լինի: Եթե խնդիրներ առաջանան, ապա դրանք այնքան էլ նշանակալի չեն լինի և կկարողանաք արագ գլուխ հանել դրանցից: Երբեմն պետք է արագ կողմնորոշվեք, և դա ձեր ուժերի սահմաններում կլինի: Բավական ժամանակ կմնա մտերիմների հետ շփվելու, ընտանեկան որոշ խնդիրներ լուծելու համար: Նոր ծանոթների հետ զգոն եղեք, նրանք ամենակարևոր պահին կարող են հուսախաբ անել ձեզ:

Շաբաթվա երկրորդ կեսին հույզերն անկայուն կլինեն: Նյարդային ու համարյա ագրեսիվ կլինեք: Կարող են փչանալ մտերիմների հետ հարաբերությունները, փոխհասկացողությունը վերականգնելու համար ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հիանալի, արդյունավետ շաբաթ է: Միակ բանը, որի պակասը կզգաք՝ ինքնավստահությունն է: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, ովքեր կաջակցեն ձեզ ու չեն թողնի թևաթափ լինել:

Շաբաթվա սկզբին պետք է կարևոր դեր խաղաք մյուսների կյանքում, հնարավոր է՝ քիչ ծանոթ մարդկանց կյանքում: Շատերը կլսեն ձեր խորհուրդները, կհետևեն ձեր օրինակին: Այդ ժամանակը հարմար է գաղափարներով կիսվելու համար: Դրանք ամենաբարձր մակարդակով աջակցություն կգտնեն: Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր, արժեքավոր նվերներ: Հաջող կլուծվեն ունեցվածքի հետ կապված հարցերը:

Շաբաթվա երկրորդ կեսին իրավիճակը կփոխվի: Այն, ինչ առաջ ձեզ միայն թեթևակի էր անհանգստացնում, հիմա կսկսի ահավոր նյարդայնացնել: Կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը, հաճախ կբարկանաք մանրուքների պատճառով, շուրջը բոլորի հետ կվիճեք: Եթե ձեզ հաջողվի ավելի խաղաղ տրամադրվել, այս շրջանն էլ հաջող կդասավորվի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2101 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8