ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 30.09 - 06.10
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2598 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բազմաթիվ լարված, սուր պահեր կլինեն: Վեճերի ժամանակ պետք է պաշտպանեք ձեր տեսակետը, երբեմն նույնիսկ պայքարեք նրա համար, ինչը ձերն էիք համարում: Համախոհների հետ հարաբերությունները կբարդանան, ստիպված եք լինելու մտածել, թե ինչ է լինելու հետո: Դա հատկապես նկատելի կլինի մասնագիտական ոլորտում. համագործակցությունը խնդիրներ կբերի, նոր գործընկերներ փնտրելու մտքեր կհայտնվեն:

Ողջ շաբաթը համբերատարություն ու հանգստություն է պահանջում: Անգործությունը ձեզ միշտ էլ դժվարությամբ է տրվել, բայց հիմա այն ձեր լավագույն ռազմավարությունը կլինի: Ինչքան էլ լավը լինեն ձեր գաղափարները, դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի, պետք է բավականին երկար սպասեք:

Կուրախացնի շատ բան իմանալու, սովորելու հնարավորությունը: Նոր գիտելիքների հետ նաև նոր ծանոթություններ կգան:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթն անամպ ու թեթև չի լինի, բայց հաջող կդասավորվի: Նրա սկիզբը նոր նպատակներ ու խնդիրներ կբերի: Հենց այդ հատվածում ձեզ համար դժվար կլինի պլանները վերամշակելն ու առաջնահերթությունները վերանայելը: Հնարավոր է, ստիպված լինեք ինչ-որ բան հետաձգել: Դրա համար այնքան էլ ուրախ չեք լինի, բայց ավելի ուշ կխոստովանեք, որ ամեն ինչ լավագույն ձևով է դասավորվել:

Հնարավորություն կունենաք հանգիստ քննարկել այն կարևոր հարցերը, որոնց նախկին զրույցների ժամանակ չէիք անդրադարձել: Հավանական է՝ գտնվի դրանց լուծումը, ընդ որում՝ դա բոլորիդ համար անսպասելի կլինի: Շատ լավ խորհուրդներ կտան այն մարդիկ, որոնց վաղուց գիտեք:

Հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան հաջող գնումներ անել, ուրախացնել մտերիմներին: Բայց շատ ծախսող մի եղեք. հիմա գումարը դատարկ բաների վրա վատնելու ժամանակը չէ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի հուզվեք: Շաբաթը բավականին բարդ կլինի, բայց անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, եթե հանգստություն պահպանեք: Չանհանգստանալը դժվար կլինի, հատկապես, երբ շատ բան պլանի համաձայն չընթանա, իսկ շրջապատողներն իրենց տարօրինակ պահեն: Բայց հուզմունքը թույլ չի տա գլուխ հանել իրավիճակից: Փոխարենը դիտողունակությունն ու մանրուքներին ուշադրությունը շատ օգտակար կլինեն:

Համբերատար եղեք: Հիմա նույնիսկ ամենապարզ իրավիճակներից գլուխ հանելու համար ձեզ սովորականից շատ ժամանակ է պետք: Կուզենաք ամեն ինչ թողնել ու հանձնվել: Բայց մի տրվեք այդ ցանկությանը: Դուք կարող եք սկսած գործերն ավարտին հասցնել, հաղթահարել բոլոր դժվարությունները: Դրա համար բավականաչափ ուժ ու կենսափորձ կունենաք:

Անհարթ կլինեն մտերիմների հետ հարաբերությունները: Դուք մե՛կ անսահման կվստահեք իրար ու կկիսվեք ամեն ինչով, մե՛կ կօտարանաք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է: Շատ բան լավ կստացվի, դուք կզգաք աստղերի աջակցությունն ու չեք վախենա ստանձնել ամենաբարդ գործերը: Չի բացառվում՝ պատասխաններ գտնվեն այն հարցերին, որոնք ձեզ վերջին շրջանում անհանգստացնում էին: Ապագայի պլաններում որոշակիություն կհայտնվի, որից հետո առաջ շարժվելը կհեշտանա:

Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը, մտերիմները միշտ չէ, որ ձեր կողմից կլինեն: Նախկինում միայն ուրախություն բերող հարաբերություններում լարվածություն կհայտնվի: Աշխատեք կոնֆլիկտներ չհրահրել. շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք խաղաղասեր կլինեք:

Շաբաթվա երկրորդ կեսը գործերի ու հոգսերի մեջ կանցնի: Շատ խնդիրներ անհապաղ լուծում կպահանջեն, հաճախ ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները: Այս շրջանը բավականին հոգնեցուցիչ կլինի հատկապես նրանց համար, ովքեր ամեն ինչում կատարելության են ձգտում:

Աշխատեք չգերագնահատել ձեր հնարավորությունները: Որոշ գործեր արժե հետաձգել ու դրանց ավելի ուշ վերադառնալ:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա մեծ մասը հաջող կդասավորվի: Եկել է կարևոր գործով զբաղվելու համար բարենպաստ ժամանակը: Դուք կարող եք ինքնադրսևորվել, ցույց տալ, թե ինչի եք ունակ: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են: Հնարավոր են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Չի բացառվում՝ ուժեղ ու ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք:

Չնայած հոգսեր քիչ չեն լինի, բայց դուք կկարողանաք ժամանակ գտնել նաև մտերիմների հետ շփվելու ու բացառապես ձեզ հետաքրքրող գործերի համար: Ինչ-որ օգտակար բան սովորելու շանս կունենաք. բաց մի թողեք այն:

Միայն շաբաթվա վերջին են հնարավոր դժվարություններ: Դրանք հաճախ անհասկացողության արդյունք կլինեն: Ժամանակի հետ ամեն ինչ կհարթվի. դուք հուզվելու լուրջ պատճառներ չեք ունենա:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ, բայց հետաքրքիր է լինելու: Շաբաթը փորձություններով լի կլինի. դրանցից մի քանիսը ձեզ լավ ծանոթ կլինեն, բայց կլինեն նաև նորերն ու անսպասելիները: Պետք է արագ որոշումներ ընդունեք: Սկզբում դրա հետ կապված խնդիրներ կլինեն, դուք կփորձեք ապահովագրել ձեզ, ամեն ինչ հաշվի առնել: Բայց հետո խիզախությունը կայցելի ձեզ, ու իսկապես գրավիչ մի բան կսկսվի:

Այս շաբաթ տարօրինակ, համարյա անհավանական իրադարձություններ կլինեն: Ձեզ անընդհատ կթվա, որ աբսուրդ պատմության մեջ եք հայտնվել: Շրջապատողների տրամաբանությունը, նրանց վարքը հասկանալու համար ձեզ ժամանակ է պետք:

Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հիշարժան հանդիպումներ: Դեպի ձեզ կձգտեն տարբեր մարդիկ, որոնցից շատերի հետ արագ ընդհանուր լեզու գտնել չի ստացվի: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Որոշ դժվարություններ հնարավոր են, բայց, միևնույն է, գերակշռող կլինի դրական միտումների ազդեցությունը: Հետաքրքիր հեռանկարներ կբացվեն, սակայն դուք պետք է որոշեք՝ ուր եք ուզում շարժվել: Իրավիճակից ու սեփական ցանկություններից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է պետք, քանի որ ձեր ցանկությունները հակասական կլինեն:

Մի շտապեք հետևել ինչ-որ մեկի խորհուրդներին. հիմա լավ է հույս դնեք սեփական կենսափորձի վրա: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի հատուկ շեղել ձեզ: Նախանձողներն ու ձեզ վատը կամեցողները ձեզ վնասելու համար պատրաստ կլինեն խորամանկության դիմել:

Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Եթե կողքին կա մեկը, ում հետ կարող եք ուրախ ժամանակ անցկացնել, արժե պայմանավորվել հանդիպման համար: Լավ կանցնեն համատեղ ուղևորությունները. վառ տպավորություններ ստանալու համար աշխարհի ծայրը մեկնելու կարիք չի լինի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ լավ է, շաբաթն էլ անհանգստության լուրջ առիթներ չի բերի: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի կարիերայի ոլորտում: Չի բացառվում արագ մասնագիտական աճը: Նույնիսկ եթե չկարողանաք բարձրանալ կարիերայի սանդուղքներով, կարող եք ամրապնդել ձեր դիրքերը, ինչպես նաև ցույց տալ, թե ինչի եք ունակ: Ազդեցիկ անձինք կհետաքրքրվեն ձեր գիտելիքներով ու տաղանդներով:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ ու հեշտ կդասավորվեն: Լավ կհասկանաք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, կկռահեք նրանց ցանկությունները, բայց չեք չարաշահի ոչ մեկի բարությունը: Նոր պլաններ կունենաք, որոնք կմիավորեն բոլորին:

Շաբաթվա վերջին օրերին պետք է զգույշ լինեք: Կգա գայթակղությունների ժամանակը, որոնց դիմակայելը դժվար կլինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Տրամադրվեք, որ պետք է աշխատեք: Սա այն շաբաթն է, երբ համարյա ոչ մի բան հեշտ չի տրվի: Հնարավոր են տհաճ անակնկալներ, անհաջող զուգադիպություններ: Ստիպված եք լինելու փոխել պլանները, հարմարվել իրավիճակին, հաճախ ձեզ կտանջեն այն մտքերը, որ ձեր ջանքերը զուր են: Բայց եթե կենտրոնանաք, կարող եք հաջողության հասնել:

Կապերին ընտրողաբար մոտեցեք: Շատ հաճախ շրջապատողները կշեղեն ձեզ, կստիպեն կասկածել ընդունած որոշումների վրա: Հիմա լավ է ոչ ոքի հետ չքննարկեք գործերն ու պլանները, ավելի շատ հույս դնեք սեփական փորձի վրա: Ցավոք, նույնիսկ մտերիմները չեն կարողանա հասկանալ, թե ինչ կա ձեր հոգում:

Ծանրաբեռնվածությունը կաճի, իսկ դա նշանակում է, որ պետք է հոգ տանեք ձեր առողջության մասին: Հետևեք գրաֆիկին, նորմալ քնեք ու նորմալ սնվեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ բարդ կթվա, ճանապարհին անընդհատ խոչընդոտներ կհայտնվեն: Դուք կբարկանաք ձեր ու մյուսների, ինչպես նաև իրավիճակի վրա. դա կխանգարի ճիշտ որոշումներ ընդունելուն: Հատկապես լարված կլինի շաբաթվա սկիզբը: Աշխատավայրում ու տանը կմեծանա կոնֆլիկտների հավանականությունը: Երբեմն տպավորություն կստեղծվի, որ թշնամիներով եք շրջապատված, իսկ դա, իհարկե, չի նպաստի հաճելի շփումներին:

Արժե կենտրոնանալ գործերի վրա: Չնայած անբարենպաստ միտումների ազդեցությանը, դուք դրված նպատակներին հասնելու շանս ունեք: Բայց դրա համար պետք է շատ աշխատեք, նորից ու նորից ջանքեր գործադրեք: Հեշտ ուղիներ մի փնտրեք. դրանք դեպի նպատակը չեն տանի: Սակայն ինքներդ ձեզ համար խնդիրներ ստեղծել էլ պետք չէ. հիմա հակված կլինեք ամեն ինչ բարդացնել:

Ֆինանսական գործերում զգուշություն է անհրաժեշտ: Դուք հակված կլինեք շատ ծախսել, իսկ դա ոչ մի լավ բանի չի բերի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս բարդ շաբաթը մի գաղտնիք ունի. ինչքան շատ բան անեք մյուսների համար, այնքան նշանակալի կդառնան դրական միտումները: Այնպես որ՝ մի մերժեք այն մարդկանց օգնության խնդրանքները, որոնք դրա կարիքն ունեն:

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ աշխատանքում ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Այստեղ ամեն ինչ հեշտ ու հարթ չէ, բայց դուք կհասկանաք, թե ուր է պետք շարժվել և ինչի վրա է պետք կենտրոնանալ: Հաճախ կօգնեն հին համախոհներն ու փորձված գործընկերները: Նրանք հրաշալի խորհուրդներ կտան:

Եթե կարևոր հանդիպումներ եք պլանավորել, դրանց լուրջ նախապատրաստվեք: Լավ տպավորություն թողնելու համար ձեր հմայքը բավարար չի լինի: Հետ կանգնեք էքստրավագանտ արարքներից, որոնք կարող են վախեցնել նրանց, ովքեր ձեզ լավ չեն ճանաչում:

Հատկապես բարդ կլինի շաբաթվա վերջը: Այդ հատվածում խնդիրներ կծագեն, որոնց լուծման համար ստիպված եք լինելու հետաձգել հետաքրքիր գործերն ու պլանավորած հանդիպումները:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Չնայած շաբաթը բարդ ու նյարդային կլինի, այն հնարավորություններ կընձեռի: Դուք կկարողանաք ձեր կյանքում շատ բան դեպի լավը փոխել: Բայց պետք է վճռական գործեք, իսկ դուք երբեմն խուճապի կմատնվեք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կհուշի ձեզ՝ ինչ անել ու ուր շարժվել:

Հնարավոր են անսովոր գործնական առաջարկներ, չի բացառվում՝ կարողանաք մասնակցել հեռանկարային նախագծի վրա տարվող աշխատանքին: Հնարավորություն կունենաք արժանի կիրառում գտնել ձեր տաղանդներին: Ձեզ շատերը կնկատեն. չի բացառվում՝ ոչ միայն համախոհներ, այլև երկրպագուներ գտնեք:

Բազմաթիվ անսպասելի ու տարօրինակ հանդիպումներ կլինեն: Չի բացառվում՝ ձեր մասին հիշեն մարդիկ, ովքեր սկզբում ձեզ հետ շատ մտերիմ են եղել, իսկ հետո ստիպել են տառապել: Դուք սխալներ չեք անի, չեք փորձի վերականգնել այն հարաբերությունները, որոնք ոչ մի լավ բան չեն բերել: Բայց, միևնույն է, անցյալի մասին մտքերը կփչացնեն ձեր տրամադրությունը:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2598 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4