ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 25.05 - 31.05
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2257 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համբերությամբ զինվեք: Սա այն շաբաթը չէ, երբ հաջողության կարող եք հասնել արագ ու առանց ջանքերի: Գործերում հնարավոր են ձգձգումներ, անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով կդոփեք տեղում: Չեն բացառվում դժվարությունները շփման մեջ: Շատ Խոյերի հեշտ չի լինի հին ծանոթների հետ լեզու գտնելը, հին համախոհների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը:

Լավ նորությունն այն է, որ բոլոր խնդիրները կարելի է լուծել, եթե հետևողական գործեք ու չշտապեք: Դուք բավականաչափ գիտելիքներ ու փորձ կունենաք նպատակին տանող ճիշտ ճամփա ընտրելու համար, իսկ էներգիան կբավականացնի աշխարհը շուռ տալու համար: Բացի այդ, դուք համախոհների ճիշտ ընտրություն կկատարեք, միշտ կիմանաք, թե ով կարող է աջակցել ձեր գաղափարներին, օգնել կյանքի կոչել դրանք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուշադիր եղեք: Այս շաբաթ օգտակար տեղեկատվությունը մաս-մաս հավաքելու, սովորելու, ուրիշի փորձը վերլուծելու ժամանակն է: Դա միշտ չէ, որ հեշտ կլինի, բայց դուք հստակ կհասկանաք՝ հիմա արժե ջանքեր գործադրել, որպեսզի հետո շատ կարևոր խնդիրների լուծում ավելի հեշտությամբ տրվի: Ձեր կարգապահությանը կարելի է միայն նախանձել: Դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, գործերը զվարճանքների համար չեք հետաձգի:

Շաբաթն առանց տհաճ պատահարների, անհաջող զուգադիպությունների չի անցնի: Բայց դրանք ձեզ չեն խանգարի անել այն, ինչ ծրագրել եք ու իրագործել նոր գաղափարները: Ուշադիր եղեք. հիմա կարող եք ոչ միայն գլուխ հանել սեփական խնդիրներից, այլ նաև օգնել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն: Ուշադրություն դարձրեք ընտանեկան գործերին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Եզրակացությունների հարցում մի շտապեք: Այս շաբաթվա սկիզբը կարող է տարօրինակ, ժամանակ առ ժամանակ տհաճ լինել, ոչ այնպիսին, ինչպիսին ակնկալում էիք: Մի հուսահատվեք, քանի որ շուտով ամեն ինչ անպայման կհարթվի: Պահպանեք լավատեսությունը, գործեր փնտրեք, որոնք ձեզ իսկապես կգրավեն: Հիմա չարժե ձեռքերը ծալած նստել, բայց ոչ էլ ստիպեք ձեզ ինչ-որ բանով զբաղվել. երկուսն էլ կփչացնեն ձեր տրամադրությունը, կզրկեն էներգիայից, որը շատ պետք կգար շաբաթվա երկրորդ կեսին:

Բարդ օրերին փոխարինելու կգան բարենպաստ օրերը: Մինչև շաբաթվա վերջը հնարավորություն կունենաք լուծել ոչ միայն ձեր,այլ նաև ձեր մտերիմների համար կարևոր հարցերը: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում, լավ նորությունները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հավանական են դրական փոփոխություններ սիրային հարաբերություններում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա առաջին օրերին թյուրիմացություններից ու դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց դուք իրավիճակից գլուխ հանելու հեշտ ու արդյունավետ եղանակ կգտնեք: Կարևորը լավատեսությունը պահպանելն ու մռայլ մտքերին, ուրիշների պատրանքներին չտրվելն է: Շատ Խեցգետինների այդ հատվածում պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Աշխատեք ավելի շատ հիշել այն բանի մասին, ինչին կարողացել եք հասնել և թե ինչ հաղթանակներ է հաջողվել տոնել:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ ու հեշտ կանցնի: Այդ հատվածում լրիվ պարզ կդառնա, թե ինչով է պետք զբաղվել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք, քանի որ պատրաստ կլինեք ձեզ վրա վերցնել այն բոլոր որոշումների պատասխանատվությունը, որոնք կընդունեք, և ոչ ոքից հուշումներ ու օգնություն չեք սպասի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ շաբաթ է: Հիմա ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Արժե օգտվել դրանից կարևոր հարցերը լուծելու, վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, վերականգնել արդարությունը, լրացնել բաց թողածը: Դուք էներգիայով լի կլինեք, անգործ նստել չեք ուզենա, այդ իսկ պատճառով կկարողանաք հետևում թողնել մրցակիցներին:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Դա նշանակում է, որ կարող եք օգտվել պահից ու փորձել վերականգնել հին կապերը. ինտուիցիան ձեզ կհուշի, թե ինչպես կարող եք դա անել: Հեշտությամբ փոխհասկացողության կհասնեք նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար: Կարող եք քննարկել ապագայի ընդհանուր ծրագրերը. այստեղ անհաղթահարելի տարաձայնություններ չեն ծագի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Լուրջ եղեք. հիմա դա շատ կարևոր է: Թեթևամիտ արարքներն ու չմտածված խոսքերը իրենց հետ լուրջ տհաճություններ կբերեն: Նույնիսկ ամենափոքրիկ գործերին արժե պատասխանատու մոտենալ: Շրջապատողների ասած ամեն ինչին չէ, որ պետք է հավատալ, այնպես որ՝ պահպանեք ձեզ հատուկ առողջ քննադատությունը, նույնիսկ եթե շրջապատված լինեք մարդկանցով, որոնք հակված են շուրջն ամեն ինչ իդեալականացնել: Զգուշությունը կարևոր կլինի այնտեղ, որտեղ խոսքը գումարի մասին լինի:

Հնարավորություն կունենաք լուծել հին ընտանեկան խնդիրները, աջակցել բարդ իրավիճակում հայտնված մտերիմներին: Դուք միշտ անհրաժեշտ բառերը կգտնեք նրանց համար, ովքեր հուսահատվել են: Այնտեղ, որտեղ իրական օգնության կարիք լինի, նույնպես խուճապի չեք մատնվի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա առաջին օրերը կարող են լարված ու անհանգիստ լինել: Դա հաճախ անօգուտ ու անիմաստ խառնաշփոթի ժամանակ է լինելու: Դուք սովորականից հաճախ չմտածված արարքներ կգործեք, ուժերը զուր կվատնեք: Նշանի ամենամիամիտ ներկայացուցիչները կարող են կասկածելի պատմությունների մեջ ներքաշվել, որոնք տհաճություններով կավարտվեն: Զգույշ եղեք նոր ծանոթների հետ, վատ մի զգացեք խորհուրդների հարցով դիմել նրանց, ում վստահում եք:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Այդ հատվածը բազում նոր հնարավորություններ կբացի, թույլ կտա իրագործել այն, ինչ վաղուց եք մտածել: Անձնական հարաբերություններում շատ բան դեպի լավը կփոխվի, քանի որ դուք ժամանակին նախաձեռնող կլինեք, ճիշտ քայլեր կանեք, հաճախ կկռահեք սիրելիի գաղտնի ցանկությունների մասին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգիստ, հագեցած ու շատ հետաքրքիր շաբաթ է: Հիմա դուք օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ մյուսների համար: Շատ օգտակար կլինեն ավելի վաղ ստացած գիտելիքները: Շրջապատողները հաճելիորեն կզարմանան, թե ինչքան շատ բան եք կարողանում: Ձեր հաջողություններն ու դրանց հասնելու մեթոդները շատերի հարգանքը կշահեն: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ կամ պարզապես լուրջ չէին ընդունում, կհասկանան, որ սխալվել են ու կփոխեն իրենց կարծիքը:

Հիշեք, որ հիմա տեղի ունեցող ամեն ինչ ձեզ հնարավորություն կտա արժեքավոր փորձ ձեռք բերել, որն էլ դեռ էլի պետք կգա: Օգտակար կլինի օրագիր պահելը. ամենայն հավանականությամբ հետո կվերադառնաք ձեր գրառումներին:

Մեծ զգուշությամբ է պետք հիմա ընդունել անձնական հարաբերություններին վերաբերող որոշումները: Ձեզ սովորականից շատ ժամանակ է պետք սեփական զգացմունքներից գլուխ հանելու համար: Ձեզ համար թանկ մարդու հոգում թաքնվածը հասկանալ էլ միանգամից չի ստացվի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը ոչ միանշանակ է: Մի կողմից՝ այդ հատվածը ձեր առաջ բազում նոր հնարավորություններ կբացի, և դուք կփորձեք դրանցից յուրաքանչյուրն օգտագործել: Մյուս կողմից էլ՝ հուզական դաշտը բավական լարված կդառնա, և դա, իհարկե, վատ կանդրադառնա ձեր տրամադրության վրա: Շատ Աղեղնավորներ այդ հատվածում ավելի բռնկուն ու նյարդային կլինեն, քան սովորաբար: Եվ իհարկե նրանց հետ լեզու գտնելը դժվար կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հեշտ կանցնի: Գործերը չեն քչանա, բայց դուք կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, ինչպես սկսածը ավարտին հասցնել: Բացի այդ, ինտուիցիան կօգնի հուսալի համախոհներ գտնել, կհուշի, թե ում վրա կարող եք հենվել: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ բարդ է, բայց ոչ այնքան, որ գլուխ հանել չկարողանաք: Այս շաբաթ ամենակարևորը չսպասեք, որ հաջողությունն ինքն է ձեզ այցելելու: Աշխատեք, և ձեզ մոտ շատ բան կստացվի: Չի բացառվում՝ ստիպված լինեք ստանձնել ուրիշների գործերը, ուղղել նրանց սխալները: Դուք կնախընտրեիք խուսափել դրանից, բայց կփորձեք բոլոր դեպքերում ամեն ինչ լավագույն ձևով անել:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Դուք ձեզ իսկապես լավ կզգաք այն մարդկանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար, կիմանաք, որ կարող եք ամեն ինչի մասին զրուցել՝ չվախենալով չհասկացված լինելուց: Հարաբերությունները, որոնք նախկինում թեթև, մակերեսային բնույթ էին կրում, ավելի խորը և երկուսիդ համար կարևոր կդառնան:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը հետաքրքիր կսկսվի, միայն մի քանի հագեցած օրվա ընթացքում բազում գործեր պետք է անեք: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, որպեսզի արժեքավոր ժամանակը չծախսեք նրա վրա, ինչը թեթև սրտով կարող էիք հետաձգել: Շատ ժամանակ կխլեն կենցաղային հոգսերը: Տնային գործերով հատուկ ձևով կզբաղվեք, և կարևոր չէ՝ խոսքն անսովոր ուտեստ պատաստելու մասին կլինի, թե նոր կահույք ընտրելու: Չի բացառվում՝ ամենամտերիմների համար ոչ մեծ տոն կազմակերպելու առիթ լինի:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, բայց ավելի ձանձրալի կանցնի: Միապաղաղ գործերը կշատանան: Դրանք ուշադրության կենտրոնացում կպահանջեն, և պետք է ջանքեր գործադրեք գործերը կես ճանապարհին չթողնելու համար: Կուրախացնեն դրամական մուտքերը, որոնք ավելի մեծ կլինեն, քան սպասում էիք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաճելի շաբաթ է: Այն արդյունավետ անվանել չի կարելի, բայց հիմա կարող եք դադար վերցնել ու պարզապես վայելել ժամանակի անշտապ ընթացքը: Շատ բաների մասին մտածելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ այդ մտորումները փոխեն ինչ-ինչ իրերի հանդեպ ձեր վերաբերմունը, որոնք նախկինում ակնհայտ ու միանշանակ էին թվում:

Հարմար ժամանակ է ձեր ու մյուսների համար ինչ-որ բան անելու համար՝ դրա վրա ուշադրություն չհրավիրելով: Դուք աջակցության, հավանության խոսքերի ու խորհուրդների կարիք չեք ունենա: Կշարժվեք դեպի ձեր նպատակը ձեզ համար հարմար ռիթմով, և այստեղ շրջապատողները կարող են միայն խանգարել: Բացառություն կլինեն ձեզ ամենահոգեհարազատ մարդիկ, որոնց հետ հեշտությամբ փոխհասկացողության կհասնեք:

Ձեզ չծրագրված ծախսեր, տրամադրությունը բարձրացնող ոչ մեծ գնումներ կարող եք թույլ տալ: Դուք անսխալ հրաշալի նվերներ կընտրեք մյուսների համար, ինքներդ ձեզ ուրախացնելու հնարավորությունն էլ բաց չեք թողնի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2257 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3