ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 20.04 - 26.04
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 11546 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Սա արդյունավետ շաբաթ է լինելու: Նկատի ունեցեք, որ աստղերը հիմա բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր ուզում են ամրապնդել իրենց ֆինանսական դիրքերը կամ պարզապես հարստանալ: Եթե վաղուց էիք մտածում, որ գործարարի ունակություններ ունեք, հիմա դրանց կիրառում գտնելու ճիշտ ժամանակն է: Չնայած նոր գաղափարները կոգեշնչեն ձեզ, դուք ցանկալին իրականության տեղ չեք ընդունի ու չեք հավատա նրանց, ովքեր ոսկե սարեր կխոստանան: Խելամտության ու ոգեշնչվածության համադրությունը թույլ կտա հաջողության հասնել ոչ միանշանակ իրավիճակներում:

Ոչ ոքի հետ չվիճելը հիմա շատ կարևոր ու նույնքան էլ բարդ կլինի: Դուք վստահ կլինեք, որ ամեն հարցում ճիշտ եք, իսկ շրջապատողները, չգիտես ինչու, կկասկածեն դրանում: Քննադատներին տարահամոզելը դժվար կլինի, լավ է ժամանակը զուր չվատնեք, այլ պարզապես հաշտվեք նրա հետ, որ ոմանք չեն հասկանում, թե ինչի մեջ է երջանկությունը: Նրանք հետո կմտափոխվեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար շաբաթ է ձեզ համար ինչ-որ լավ բան անելու համար: Օրինակ՝ կարող եք սովորել այն, ինչ վաղուց էր հետաքրքրում: Կարող եք վերադառնալ հին դասընթացներին, որոնք նախկինում չէր հաջողվել ավարտին հասցնել: Հիմա ձեզ մոտ ամեն ինչ կստացվի և կիսատ թողնելու գայթակղություն չի լինի: Բացի այդ, դուք ձեզ ինչ-որ հաճելի բանով ուրախացնելու հնարավորություններ կունենաք: Աշխատեք դրանցի ոչ մեկը բաց չթողնել: Եթե ինչ-որ մեկը կարող է միապաղաղ օրերը հագեցած ու հիշարժան դարձնել, ապա դա հենց դուք եք:

Զգույշ է պետք լինել այնտեղ, որտեղ ինչ-որ բան պետք է անեք ուրիշների համար: Բոլորը չէ, որ կգնահատեն դա, երբեմն նույնիսկ լավագույն մտադրությունները տհաճ ու լարված իրավիճակների կհանգեցնեն: Խորհուրդներ մի տվեք նրանց, ովքեր դրանք չեն խնդրել, բայց ինքներդ ուշադիր եղեք խելացի մարդկանց խորհուրդներին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը արդյունավետ ու հետաքրքիր կլինի: Նրա առաջին օրերը կարևորի մասին մտորելու, ծրագրեր կառուցելու ու որոշումներ ընդունելու ժամանակ է, որոնք կյանքի կկոչեք նշմարելի ապագայում: Ամենայն հավանականությամբ, մտահղացումներն իրագործելու համար համախոհների կարիք կունենաք: Հիմա կարող եք նրանց փնտրել առանց շտապելու. մանրամասն ընտրեք, թե ում հետ իսկապես կուզենայիք համագործակցել: Նկատի ունեցեք, որ ընդհանուր գործերը միայն սկիզբն են: Դրանց հետևելու է ընկերությունն ու սերը, եթե դա ուզենաք ու խուճապի չմատնվեք:

Շաբաթվա երկրորդ կեսին ամեն ինչ կառույգացնի ու կոգեշնչի: Հնարավոր է՝ այդ շրջանում աշխարհը չշրջեք, բայց գլխի ընկնեք, թե ինչպես կարելի է դա անել: Պարզ կդառնա՝ ինչպես կյանքը փոխել ու ինչից սկսել, որպեսզի առաջին քայլերը հաջող լինեն: Լսեք ինտուիցիայի ձայնին, որն արժեքավոր հուշումներ կանի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շտապել պետք չէ, հատկապես, եթե շաբաթվա սկիզբն այնքան էլ հաջող չլինի: Իրավիճակը դեպի լավը կփոխվի ժամանակի ընթացքում, այնպես որ՝ կարևոր գործերն արժե ստանձնել միայն նրանից հետո, երբ դրական միտումներն ուժ հավաքեն: Լավ է համբերությամբ զինվեք ու սպասեք, քան ռիսկի դիմեք՝ ղեկավարվելով ուզածին անհապաղ հասնելու ցանկությամբ: Լսեք խորհուրդները: Դրանք կտան ամենատարբեր մարդիկ, և խորհուրդների կեսը օգտակար կլինի: Այստեղ կարևորը լավ ու վատ խորհուրդները չխառնելն է:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ, բայց այստեղ կարևոր պայման կլինի գործերին լուրջ մոտեցումը: Մի մտածեք, թե ամեն ինչ ինքն իրեն է ստացվելու: Ամենայն հավանականությամբ՝ կլինի հակառակը: Այնպես որ՝ աշխատեք իդեալական ավարտին հասցնել այն, ինչ կստանձնեք: Այդպես բոլորը գոհ կմնան, և առաջին հերթին՝ հենց դուք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը վատ չի դասավորվի, չնայած՝ սկզբում կարող է թվալ, որ այն ոչ մի լավ բան չի խոստանում: Առաջին օրերը իսկապես բարդ կլինեն, բայց միայն նրա պատճառով, որ ստիպված եք լինելու մի քանի գործով միանգամից զբաղվել, լուծել ձեր ու մյուսների խնդիրները, մտքում մեծ քանակի ինֆորմացիա պահել: Այդ ամենը հոգնեցնող կլինի, բայց օգտակար, իսկ ժամանակի ընթացքում՝ նաև հետաքրքիր: Շաբաթվա կեսին կհասկանաք, որ կարող եք հպարտանալ ձեզանով, պայմաններն էլ թույլ կտան թուլանալ:

Եվ հենց այստեղ էլ կսկսվի ամենահետաքրքիրը: Գրավիչ գործեր կլինեն, որոնցով կարող եք զբաղվել մտերիմների հետ միասին, անսպասելի զվարճանքներ կհայտնվեն: Չեն բացառվում հաճելի անակնկալները, տրամադրություն բարձրացնող նվերները: Մարդիկ, ովքեր նախկինում ձեզ նեղացրել են, կուզենան հարթել իրենց մեղքը. մտածեք, թե ինչպես կարելի է օգուտ քաղել դրանից:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին ժամանակը զուր մի վատնեք: Նրա առաջին օրերը շատ բան կորոշեն, այնպես որ՝ աշխատեք դրանք առավելագույնս արդյունավետ անցկացնել: Կարող եք ամենատարբեր գործեր սկսել, կարևոր է միայն, որ դրանք իսկապես հետաքրքրեն ձեզ և որպեսզի դուք քիչ կախված լինեք մյուսներից: Համագործակցությունն այնքան էլ հաճելի չի լինի, վեճեր ու անօգուտ քննարկումներ շատ կլինեն: Ինքնուրույն գործելու դեպքում ավելի արագ կհասնեք ձեր նպատակներին:

Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից բարդ կլինի, քանի որ լուծում պահանջող հին խնդիրներին կավելանան նորերը: Իսկ ահա դրական միտումների ուժը չի մեծանա, այնպես որ՝ պետք է ջանքեր գործադրեք: Ձեզ պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել: Ավելին՝ ձեր փորձի շնորհիվ կօգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը որոշ տհաճ պահերից զուրկ չի լինի, բայց դրական միտումները կգերակշռեն, և դա նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Համառ եղեք: Հիմա դուք հնարավորություն կունենաք անել այն, ինչ նախկինում չէր ստացվում, գործերը կշարժեք մեռյալ կետից, կուղղեք հին սխալներն ու նոր հերոսությունների կնախապատրաստվեք:

Շաբաթվա առաջին կեսը չափազանց լավն է ստեղծագործելու համար: Երևակայությունն ու անսովոր մոտեցումը կկարողանան ցանկացած գործ գրավիչ գործընթացի վերածել: Ձեզ կհաջողվի ոչ միայն փոխել իրադարձությունների սովորական ընթացքը, այլ նաև մտերիմներին գրավել նրանով, ինչը նրանց նախկինում քիչ էր հետաքրքրում: Ցանկացած հնարավորություն օգտագործեք աշխարհին ձեր ձեռքբերումների մասին տեղեկացնելու համար: Դա օգտակար կլինի և՛ ձեզ, և՛ հենց աշխարհին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Զգույշ գործեք ու սպասվածից ավելիին կհասնեք: Սա հենց այն շաբաթն է, երբ դեպի նպատակը պետք է զգուշորեն շարժվել, փոքր, համարյա աննկատ քայլեր անել: Ինչքան քիչ շրջապատողներին հայտնի դառնա ձեր հաջողությունների ու ձեռքբերումների մասին, այնքան լավ: Աշխատեք բամբասանքների, քննարկումների, կասկածների առիթ չտալ: Ինչքան հեշտ ու միանշանակ լինեն ձեր արտահայտությունները, այնքան տագնապի քիչ պատճառներ կունենաք հիմա ու մոտ ապագայում:

Շաբաթվա երկրորդ կեսին կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը: Կարևոր ինֆորմացիայով մի կիսվեք նրանց հետ, ում չեք վստահում, լուրջ մի ընդունեք ամենն, ինչ կասեն ու կգրեն քիչ ծանոթ մարդիկ: Չեն բացառվում այնպիսի պահերը, երբ ուզենաք ձեզ խիստ պահել՝ պաշտպանելով ձեր հետաքրքրությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ շաբաթ է: Եթե ինչ-որ բան վշտացնի ձեզ, ապա միայն փոքրիկ թյուրիմացությունները: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչպես վարվել, ինչ ասել ու ինչ անել: Շատ Աղեղնավորների կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները կխուսափեն սխալներից, օպտիմալ լուծումներ կգտնեն, կգտնեն նաև մտերիմների հետ կոնֆլիկտներից խուսափելու ձևը:

Շաբաթվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի մասնագիտական ու ստեղծագործ ոլորտներում: Հարմար ժամանակ է լրիվ նոր բան փորձելու, հորինելու համար: Դուք կտրվեք երևակայությանը, բայց ամպերում չեք սավառնի, միշտ պրակտիկ կիրառում կգտնեք ձեր գաղափարներին: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Դուք գումարն այնպես կտնօրինեք, որ ոչ ոք չի կարողանա ձեզ մեղադրել թեթևամտության մեջ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ հեշտ, արագ ու ինքն իրեն կստացվի: Ավելի հավանական է հակառակը՝ դուք շատ կաշխատեք ու հենց դրա շնորհիվ էլ կհասնեք նրան, ինչին ձգտում եք: Շատ Այծեղջյուրներ պետք է լուծեն նոր խնդիրները, ոտքի վրա շրջապատողներից սովորեն այն, ինչ կարող է պետք գալ: Հիշեք, որ միշտ չի կարելի վստահել ուրիշի փորձին: Հաճախ լավ է հենվեք սեփական ինտուիցիայի ու առողջ բանականության վրա, հատկապես եթե խոսքը գումարի մասին լինի:

Շաբաթվա երկրորդ կեսը խոստանում է հաճելի լինել: Հուզական դաշտը կկայունանա, տրամադրությունը կլավանա, խնդիրները, որոնք նախկինում ստիպում էին լուրջ անհանգստանալ, համարյա իրենք իրենց կլուծվեն: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք մեծ դրական փոփոխությունների սկիզբ կդնեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Շաբաթը ամենախոստումնալիցը չէ, բայց այնքան բարդ էլ չէ, որքան կարող է սկզբում թվալ: Ինչ նպատակներ էլ լինեն ձեր առաջ, նկատի ունեցեք, որ լավ է սկսել փոքրիկ քայլերից, մի փորձեք անհապաղ ստանալ այն, ինչ ուզում եք: Կհաջողվի գլուխ հանել փոքր գործերից, ավարտին հասցնել սկսածը: Երբ պետք լինի նոր բան ստանձնել, դուք խուճապի կմատնվեք ու վտանգ կա՝ կորցնեք ամենաբարենպաստ պահը: Բայց կողքին կլինի մեկը, ով հրաշալի խորհուրդ կտա: Լսեք նրան:

Շաբաթվա երկրորդ կեսը ցանկացած գործում զգուշություն է պահանջում: Հիշեք, որ շրջապատողները ձեզանից շատ բան են սպասում և երբեմն դժվար է կռահել, թե կոնկրետ ինչ: Հնարավոր են տհաճ զրույցներ, բայց լուրջ կոնֆլիկտներից կկարողանաք խուսափել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը լավ գաղափարներ, անսովոր բացահայտումներ, ինչպես նաև զուգադիպություններ է խոստանում, որոնք թույլ կտան կյանքի կոչել վաղուց մտածածը: Հիմա կարող եք երազել: Այն, ինչ անիրականանալի է թվում, շուտով հնարավոր կդառնա, և այդ ժամանակ դուք խուճապի չեք մատնվի, կանեք ամեն հնարավոր բան ձեր մտահղացումները կյանքի կոչելու համար: Սովորաբար դրա համար օգնության կարիք էլ չի լինի: Դուք ունակ կլինեք ամեն ինչ ինքներդ անել ու նույնիսկ ուրախ կլինեք, եթե ինչ-որ մեկը ոտքի տակ չընկնի:

Ձեզ հետ գործ ունենալը հեշտ չի լինի, քանի որ հիմա ավելի շատ հակված կլինեք սուր արտահայտվել ու պաշտպանել ձեր հետաքրքրությունները: Շրջապատողները կուզենան, որ ավելի զիջող լինեք, բայց պարտադիր չէ արդարացնեք նրանց սպասումները: Ընդառաջ գնացեք նրանց, ովքեր իսկապես թանկ են ձեզ համար. այդ մարդիկ ձեզ շատ շնորհակալ կլինեն դրա համար:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 11546 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5