ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 919 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 30-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 13:41-ից՝ Կարիճի:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է մինչև 09:26-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտուր անելը, դիետաներ սկսելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: 

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 09:26-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդը, եթե իր մեջ պահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: 



Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական պլաններ կառուցել, հոգ տանել երկրային արժեքների ու կենդանիների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Այսօր ներդաշնակ կլինեն մեղմ երանգները, կանաչը, դեղինը: Ներդաշնակ չի լինի կարմիրը: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազներն այսօր կշիռ չեն ունենա:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 919 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4