/ Աստղագուշակ / Լուսնային / Սեպտեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
Загрузка...
16.10.2019

Սեպտեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 28-ը կիսում են լուսնային 28-րդ, 29-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 14:02-ից՝ Կշեռքի:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:23-ը, նվերների ու բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել ձեր հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 06:23-ից ու շարունակվում մինչև 22:26-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Լավ է վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի ու ձանձրույթի դեմ պայքարելը, զուսպ, չափավոր, հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից իրեր ու զարդեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, կարճ ժամանակ շատ սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 22:26-ից ու ձգվում մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից: Չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, միայն պլանավորեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը, պարզապես ընդհանուր հոսքի մեջ լինելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների կհանգեցնի, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի:



Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Խորհուրդ է տրվում թուլանալ, տրվել ընդհանուր հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում երկար ժամանակ անցկացնել փողոցում, տրվել ձանձրույթին, շատ համառ լինել: Ավելի լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշաններ կլինեն անձրևի տակ ընկնելը, մետաղադրամներ գտնելը: Ներդաշնակ կլինեն խամրած, չարտահայտված գույները: Օրվա գույներն են կապույտը, արծաթագույնը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32, 71: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Սա խորհրդանշական երազների օր է, որոնք հատկապես հնարավոր են արևածագից առաջ:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 199
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 15
Հյուրեր/Гостей: 15
Օգտատերեր/Пользователей: 0