ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1191 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 18-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է մինչև 21:30-ը, բարդ ու բավականին վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել ընթացիկ գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնանալը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: 

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 21:30-ից, բացահայտումների օր է: Կասկածները հաղթահարելու, հոգևոր կերպափոխման, պարտքերից ազատվելու ժամանակն է: Սա լիդերների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է հետաքրքրություն չառաջացնող ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, մեծամտությունը: 



Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հին իրերը նորերով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխի մեջ սեփական անունը լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչը, երկնագույնը: Եթե այսօր այս գույներին հանդիպեք, նշանակում է կյանքում ճիշտ ուղով եք գնում: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսի, մեքենաների ու տան համարների տեսքով: Երազները բարի կլինեն ու կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1191 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6