ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 9-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1032 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 9-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:26-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ինքնամաքրման, ապագա աշխատանքների համար ծրագրեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ ու օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ինքնակատարելագործմամբ: Պետք է հանգստություն պահպանեք, չխախտեք ներքին ներդաշնակությունը: Անբարենպաստ է վիճելը, չարանալը, ագրեսիա ու նախանձ դրսևորելը:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 17:26-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել գլուխը: Անվերահսկելի էներգիան իր մեջ վտանգներ կպարունակի: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. բարձրագույն մակարդակում՝ իդեալական սիրո սկիզբ, ցարծ մակարդակում՝ կատաղություն ու հարբեցողություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:


Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել ծիսակարգին ու կարգուկանոնին: Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթերը ձևակերպելու, հողի ու քարի հետ աշխատելու ժամանակ է: Բարենպաստ կլինի օրգանիզմի ու մաշկի մաքրումը, ատամների բուժումը: Լավ է, եթե նվերներ տաք: Վատ նշան կլինի երազում կամ իրական կյանքում մազերը կտրելը: Օրվա լավ նշանները կապված կլինեն գումարի ու արժեքավոր զարդերի հետ. դրանք ստանալը, գտնելը, նվիրելը, տեսնելը: Բարի նշան կլինեն լիքը դույլերը: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակը, կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Բարի կլինեն ու կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1032 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/8