ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1043 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 2-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:30-ը, պետք է ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդությունների համար: Խորհուրդ են տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Լավ ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ հպարտությունը, սուտն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է, նրա հետևանքները սարսափելի կլինեն:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 11:30-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի:


Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա զղջալու, մեղքերը քավելու ժամանակ է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ, ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանի գտնելը: Վատ նշաններ կլինեն մաշկի քորը, մատանի կամ մատանու քար կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին: Կշիռ կունենան առավոտյան կողմ տեսած երազները: Մեռած հարազատներին կամ սրբերին երազում տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1043 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7