ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 964 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 16-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 07:06-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:21-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Խորհուրդ է տրվում արհեստի հմտություններ ձեռք բերել, կանխատեսումներ անել, սովորել, զբաղվել սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք ու գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 02:21-ից, ինքնապաշտպանության, վախերը հաղթահարելու օր է: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Կաթնամթերք օգտագործեք, խուսափեք մսից: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:


Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացներ, դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում ծախսերը: Խուսափեք վիրահատություններից: Այսօր լավ նշան կլինի չոր լինելը, իսկ աշխատանքը հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Ներդաշնակ չի լինի կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի օբյեկտների հետ կապված երազները կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 964 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4