/ Աստղագուշակ / Լուսնային / Նոյեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
Загрузка...
2019-11-20

Նոյեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը

Նոյեմբերի 8-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 14:48-ից՝ Խոյի:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է մինչև 16:02-ը, խելամտությունը կհաղթի զգացմունքներին: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, լաց լինելը, վիճելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, շատ հեղուկներ խմեք:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 16:02-ից, ինֆորմացիա կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, կոնսուլտացիայի դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է կերակուրներ պատրաստելու, սովորելու, տան համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն:


Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սիրո, հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում մշտապես զբաղված լինել, գործի մեջ լինել: Կարող եք լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ կլինի դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը: Լավ կլինի, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն կայծակը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Երազներ չտեսնելը լավ նշան կլինի:

Նյութը ռուսերեն



Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 236
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 30
Հյուրեր/Гостей: 30
Օգտատերեր/Пользователей: 0