ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1036 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 4-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է մինչև 14:53-ը, ինքներդ ձեզ վրա բոլոր մակարդակներում աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ, վերապլանավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 14:53-ից, ամեն քայլը պետք է սթափ գնահատեք: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի կլինի, նրա հետևանքներն էլ սարսափելի կլինեն: 


Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու պլաններ կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին մաքուր երկինքը, տան կողքը կենդանի տեսնելը, մատանի գտնելը: Վատ նշաններ կլինեն մատանու կամ նրա վրայի քարի կորուստը, ժամերի անգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Նարնջագույնն ու սևը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին: Կշիռ կունենան առավոտյան կողմ տեսած երազները: Մեռած հարազատներին կամ սրբերի տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1036 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5