ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1183 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 17-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: 

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է մինչև 20:24-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ, ակտիվ լինել: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանք անելն ու ուժերն այնտեղ թողնելը:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 20:24-ից, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձի օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ զբաղվելը, արխիվային աշխատանքներ կատարելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք, նոր գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: 


Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա գիտելիքների, կապերի, ճամփորդությունների օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, ամեն հին բան նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխի մեջ ձեր անունը լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են կանաչը, երկնագույնը: Եթե արևային 2-րդ օրն այս գույներին հանդիպեք, համարեք, որ ճիշտ ուղի եք ընտրել: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսհամարների, մեքենաների, տան համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից: Օրվա երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1183 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3