ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1033 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 25-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 02:08-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:54-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Մարդը, եթե բնույթով մարտիկ չէ, իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Կարող եք աշխատել մետաղի հետ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, թույլ ու պասիվ լինելը:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 05:54-ից, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը, ծաղիկներ խնամելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:


Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա ներդաշնակության, կոմպլեքսների դեմ հաղթանակ տանելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, սեփական առողջությամբ: Ջուրն այսօր յուրահատուկ հատկություններ ձեռք կբերի, նրա օգնությամբ կարող եք մաքրել արյունն ու մաշկը: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերն ու արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրը, սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1033 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3