ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1061 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 13-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:08-ը, անկեղծությունների, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է զբաղվել ձանձրալի գործերով: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, մեծամտությունը: Լավագույն օրն է սոված մնալու համար: Խորհուրդ չի տրվում միս ուտել: Քիչ ծանրաբեռնեք տեսողությունը:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 02:08-ից, լավն է խիզախության դրսևորելու, կամավոր զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների ու նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր արժե ակտիվ լինել, կարող եք հավատարմության երդում տալ: Մարդկանց միավորելու, ընկերության օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնության մեջ մնալը, ողջ ծանր աշխատանքը միայնակ անելը:


Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա քննադատական, բարդ օր է: Խորհուրդ է տրվում չափավոր լինել, ուշադիր լինել ինքներդ ձեզ ու աշխարհին: Այսօր իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պրովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն ուտելիքը սև հացը, կաթն ու աղը կլինեն: Լավ կլինի երազներ չտեսնելը, միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կկատարվեն մի քանի տարի հետո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1061 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4