ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 31-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1112 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 31-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 14:43-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:16-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը լավն է վիրահատությունների ու ատամնաբույժին այցելելու համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 09:16-ից, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ, վերապլանավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է ալկոհոլ օգտագործելն ու լողալը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել:


Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա փայլուն, լուսավոր, ուրախ օր է: Աշխարհը բացահայտելու ու ճանաչելու օր է: Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, սովորելու հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, կարգի բերել տունը, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին կամ ինչ-որ բան ծրագրել: Խուսափեք ծխելուց: Ցանկացած անակնկալ լավ նշան կլինի: Լավ նշաններ կլինեն նաև արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը կամ թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1112 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5