ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1010 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունվարի 27-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 02:43-ից՝ Ձկների:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:08-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ կպահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 10:08-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում աշխատելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծառեր կտրելն ու ծաղիկներ քաղելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:


Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը կյանքում հավասարակշռություն կբերի, կբացվեն ապագայի դռները: Նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել: Կարող եք գործարքներ կնքել: Խորհուրդ չի տրվում ամուսնանալ, կտրուկ վերջ տալ մարդկանց հետ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների հետ, իսկ թվերն իրենց մեջ ինֆորմացիա կկրեն: Լավ նշան կլինի նաև փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելու հարցում չափավոր եղեք: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կկրեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1010 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4