ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1078 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 24-ը կիսում են լուսնային 29-րդ ու 30-րդ օրերը: Լուսինն Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 16:20-ին՝ Ջրհոսի:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:50-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի ու ձանձրույթի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից կամ ոսկորից իրեր կրելը:

Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 08:50-ից, սիրո, ներողամտության, ամսվա արդյունքներն ամփոփելու օր է: Ուշադիր վերլուծեք ձեր անցած ճանապարհն ու աշխատեք քավել ձեր բոլոր մեղքերը: Սա անպիտանից ազատվելու, զարգացման նոր շրջափուլ մտնելու օր է: Շան հաչոցը նախազգուշացում է, որ ընթացիկ ամսվա մեջ սխալ եք գործել: Օրն անբարենպաստ է գործնական հարաբերությունների համար: Արժե ավատին հասցնել գործերը, մարդկանց ուրախություն պատճառել, մարել պարտքերը: Ուտելիքն այսօր պետք է թեթև լինի: Անբարենպաստ է ագրեսիա ցուցաբերելը, հոտավետ նյութերի հետ գործ ունենալը:


Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրն ու դեղեր ընդունել: Լավ նշան կլինի անձրևը: Վատ նշան կլինի ծարավի զգացումը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին: Օրվա թվերն են՝ 20, 41: Երազները կշիռ կունենան: Լավ նշան կլինի երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնելը: Վատ նշան կլինի երազում կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1078 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5