ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունվարի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1060 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 23-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:03-ը, բարձրագույն ճշմարտությանը հասնելու, նվերների, բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Պետք է հետևել զարկերակային ճնշմանը, քիչ կարդալ, չնայել վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 08:03-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի ու ձանձրույթի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից կամ ոսկորից իրեր կրելը:


Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու հետ: Նոր գործերի, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Ազատվեք հնից ու անպիտանից: Զգույշ եղեք հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ աշխատելիս: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Բարձր ջերմաստիճանն էլ լավ նշան կլինի: Վատ նշաններ կլինեն մրսելը, կրակի հանգչելը, հրդեհները, այրվածքները, ծուխը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուն գույներին, շագանակագույնին, դեղինին: Բացասական կլինի կապույտը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք տաք, արագ յուրացվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում մեծ քանակությամբ մարդկանց տեսնեք: Այսօր խորհուրդ է տրվում ուրախ արթնանալ ու առույգ լինել:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1060 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6