ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1154 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 5-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է մինչև 15:57-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, նամակներ, թղթեր պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը կամենալը, երեխաների վրա բարկանալն ու հավի ձու ուտելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը լավն է վիրահատությունների համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 15:57-ից, կերպափոխությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ ու վերապլանավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալն ու ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել: Կարող եք դեղեր ու թուրմեր պատրաստել:


Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը նվիրված է տանն ու ընտանիքին: Զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու պլաններ կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Եղունգը կամ ատամը կոտրելը, մատանու քարը կորցնելն ու ժամերի կանգ առնելն այսօր վատ նշաններ կլինեն: Օրվա գույնը կանաչն է: Բացասական կլինեն սևն ու նարնջագույնը: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին: Կշիռ կունենան առավոտյան տեսած երազները: Մեռած նախնիներին ու սրբերին տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1154 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5