ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1126 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 30-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 00:58-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է մինչև 10:17-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդը, եթե իր մեջ պահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Բարենպաստ է մարտաարվեստով զբաղվելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 10:17-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:


Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական պլաններ կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ նշաններ կլինեն արյունը, մակաբույծների խայթոցները: Ներդաշնակ կլինեն մեղմ գույները, կանաչն ու դեղինը: Խուսափեք կարմիրից: Օրվա թվեր են՝ 14, 24, 83: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1126 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3