ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 932 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 24-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է մինչև 02:20-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է ներհայեցողությամբ զբաղվելը, հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամտության ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը:

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 02:20-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, ժամանակ են վատնում շատախոսության վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր ողջ պահուստային էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակով կամ դույլով մարդ տեսնեք, կարող եք համարել, որ կյանքում ճիշտ ուղի եք ընտրել: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը, չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:


Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության օր է: Հյուրասեր եղեք, նոր ծանոթություններ հաստատեք, բանավոր համաձայնություններ կնքեք: Հաջող կլինեն վիրահատությունները: Օրը լավն է կարճաժամկետ ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան պլանավորել: Լավ նշանները կապված կլինեն էլեկտրականության, կայծակի հետ: Վատ նշան կլինի սեփական անազատության, կախվածության զգացումը: Խամրած գույներ մի կրեք, դրանք իրենց կձգեն բացասականը: Նախապատվությունը տվեք հյութեղ գույներին: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Սննդի հարցում նախապատվությունը տվեք բազմազան կերակուրներին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն ու դրանք տեսնեք առավոտյան մոտ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 932 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4