/ Աստղագուշակ / Լուսնային / Հոկտեմբերի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը
Загрузка...
16.10.2019

Հոկտեմբերի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հոկտեմբերի 12-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 08:45-ից՝ Խոյի:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է մինչև 18:53-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Ինքնակատարելագործման փուլեր սկսելու օր է: Ցանկացած կարևոր գործի մեկնարկ լավ է տեղափոխել լուսնային 14-րդ օրվան: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Այսօր կարող են կուտակվել տխրությունն ու մելանխոլիան. չմոռանաք դրա մասին: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիք օգտագործելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 18:53-ից, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ամբողջ ամիս կշիռ կունենա: Այսօր լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Այսօր կսրվեն ֆոբիաները: Վնասվածքների տեսանկյունից էլ վտանգավոր օր է:


Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Եկամտի, մեծ գնումների, գործնական միջոցառումների ժամանակն է: Խորհուրդ է տրվում հետևել կանոններին ու ծեսերին: Ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթերը ձևակերպելու, հողի հետ աշխատելու ժամանակն է: Կարող եք նվերներ անել: Բարենպաստ կլինի օրգանիզմի, մաշկի մաքրումը, ատամները բուժելը: Այսօր վատ նշան կլինի երազում մազերը կտրելը: Լավ նշանները կապված կլինեն գումարի ու արժեքավոր զարդերի հետ: Նյութական կորուստները վատ նշաններ կլինեն: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակը, կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Ուտել կարող եք ամեն ինչ, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 199
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 23
Հյուրեր/Гостей: 23
Օգտատերեր/Пользователей: 0