ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 31-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 922 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 31-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:03-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակություն են արել ամպերի միջոցով: Եթե երկինքն ամբողջությամբ պարզ կամ լրիվ ամպամած է եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Բարենպաստ է կորած կամ գողացված իրեր գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն թոքերն ու վերին շնչառական ուղիները:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 12:03-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, նամակներ, թղթեր պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Օրը լավն է վիրահատությունների, ատամնաբույժին այցելելու համար: Խուսափեք ձու ու հավի միս ուտելուց:


Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա ծիսակարգին, օրենքներին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին, տանը մաքրություն հաստատել, հարաբերություններ պարզել, անցնել աշխատանքի, համաձայնություններ կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինի, եթե ափսեներ, հայելիներ կոտրվեն: Ժամերի կանգ առնելն էլ վատ նշան կլինի: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն կանաչն ու դեղինը: Օրվա թվերն են 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու, աղի, դառը, հում ուտելիքներին: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ բնույթ կկրեն ու կիրականանան մոտ օրերս:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 922 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7