ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 971 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 20-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:06-ը, պետք է պայքարել վախերի դեմ, չի կարելի անգործության մատնվել, հակացուցված են սիրախաղերը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, կենցաղը կազմակերպելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնանալը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու ցանկությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 01:06-ից, ընտրության, եզրակացություններ անելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին, հստակ անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ժամանակ զրուցակիցների վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար:


Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Օրվա լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշան կլինի կեղտի ու փոշու մեջ կորելը: Օրվա գույներն են բաց վարդագույնը, դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Նախապատվությունը տվեք հատիկավորներին ու արմատապտուղներին: Լավը կլինեն ու կշիռ կունենան կոնկրետ, իրական երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 971 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/8