ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Դեկտեմբերի 10-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1008 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 10-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 19:46-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:24-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների, ինքնակատարելագործման նոր փուլ մտնելու օր է: Այսօր մարդու մոտ երրորդ աչք կբացվի, ցանկացած կարևոր գործի սկիզբ լավ է տեղափոխել լուսնային 14-րդ օր: Եթե կորցնեք այս օրը, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն:

Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 15:24-ից, մարմնական գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը, խնձոր ուտելը: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են հիստերիաներ, ֆոբիաներ: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:


Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, նվիրվածության հետ: Երեխաներին պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում լինել տանը, երեխաների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներման օր է, օգնեք կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել, նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշան կլինի վերադառնալը, հատակից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնը, դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Հակացուցված է կենդանական սնունդը: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ բնույթ կրեն ու արագ կիրականան, եթե վառ լինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1008 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7