ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղակերպի աշխատասեր ու ծույլ նշանները
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3574 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Խոյ

Խոյերին չի կարելի հարյուրտոկոսանոց աշխատասեր համարել, սակայն եթե նրանք իրենց առաջ նպատակ են դնում, ապա առանց հանգստի ու քնի ամեն ինչ կանեն դրան հասնելու համար: Նրանք պատրաստ են աշխատել հանգստյան օրերին ու տոներին՝ իրենց աշխատանքային գործընթացի մեջ ընդգրկելով բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ կապված են դրա հետ: Խոյերը համոզված են, որ երբ իրենք աշխատում են, մյուսներն էլ չպետք է հանգստանան:

Միայն մեկ նկատառում. եթե հանկարծ Խոյերը գալիս են այն եզրակացության, որ իրենց ինտենսիվ աշխատանքային գործունեությունն անհրաժեշտ արդյունքը չի տալիս, արագ խուճապի են մատնվում ու ժամանակավորապես կորցնում են իրենց ոգեշնչվածությունը: Բայց, իհարկե, ոչ երկար ժամանակով: Նրանք շատ արագ նոր նպատակ են գտնում ու կրկին վերածվում են «հավերժական շարժիչի»: 

Ցուլ

Ցուլերը պարտադրված աշխատասերներ են: Նրանք իրենց բնույթով ծույլ են ու երբեք բաց չեն թողնի անգործության մատնվելու հնարավորությունը, բայց միայն այն դեպքում, եթե բոլոր փողերն աշխատել են, երեխաները կուշտ են, տանն էլ մաքրություն ու կարգուկանոն է: Աշխատանքը որպես այդպիսին նրանց համար ինքնանպատակ չէ, սակայն անհրաժեշտություն է, այնպես որ՝ նրանք անգործության մատնվելը հետաձգում են այն հաճելի ժամանակների համար, երբ բոլոր գործերն արված կլինեն: 

Բացի այդ, միատոն աշխատանքը նրանց հանգստացնում է: Այնպես որ՝ պետք չէ զարմանալ, եթե հանգստի ժամին կար անող Ցուլ կնոջ կամ մեքենայի շարժիչը գործի գցող տղամարդ Ցուլի հանդիպեք: Ի դեպ, նշվածը բնորոշ է նաև այն Ցուլերին, ովքեր ի վիճակի են նոր իրեր գնել կամ իրենց մեքենան նորոգել մեքենաների ամենաթանկարժեք սրահում:

Երկվորյակ

«Երկվորյակներ-աշխատասերներ». սա երևի ամենակարճ անեկդոտն է: Եթե հնարավոր է սեփական պարտականությունները մեկ ուրիշի վրա գցել, ապա այս նշանի ներկայացուցիչներն անպայման կանեն դա, հատկապես եթե գործը ձանձրալի է նրանց համար: Նույնիսկ անգործ մնալուց հետո նրանք այնքան կձգեն նոր աշխատանքի փնտրտուքները, քանի դեռ ապրելու միջոցներ ունեն կամ քանի դեռ ինչ-որ մեկը համաձայն է ապահովել նրանց:

Ճիշտ է, Երկվորյակները կարող են անմոռաց տրվել աշխատանքին, սակայն դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ նրանց լավ աշխատավարձ են տալիս և կամ էլ երբ իրենք են բիզնեսի տերը: Չնայած՝ նշված դեպքերում էլ նրանք անպայման կգտնեն իրենց գործերի մի մասն ուրիշներին հանձնարարելու ձևը, որպեսզի իրենք ավելի հետաքրքիր ինչ-որ բանով զբաղվեն:

Խեցգետին

Խեցգետիններն աշխատասեր են, բայց առանց ֆանատիզմի: «Աշխատել աշխատելու համար» կարգախոսը հաստատ նրանց համար չէ: Նրանք ժամանակին կկատարեն իրենց անմիջական պարտականությունները և հանգիստ սրտով կգնան տուն: Փոխարենը հարազատ տան պատերի ներքո նրանք մինչև ուժասպառ լինելը կաշխատեն: Կենցաղը նրանց տարերքն է, ընդ որում՝ նրանք գործունեության այդ ոլորտը ծանր ու անշնորհակալ չեն համարում:

Այնպես որ՝ եթե Խեցգետիններին աշխատասեր բնորոշումը տրվի, ապա միայն տնային գործերի հարցում: Իսկ աշխատավայրում նրանք ավելին չեն անի, քան  սպասում են իրենցից, իրենց վրա ավելորդ պարտականություններ չեն վերցնի ու իրենց մասնագիտական ամբիցիաները անձնական ժամանակի հաշվին չեն բավարարի:

Առյուծ

Առյուծներին աշխատասեր դարձնում է գործով տարվածությունը: Եթե նրանց դուր է գալիս այն, ինչով իրենք զբաղված են, ապա աշխատանքային օրը կարող է ձգվել և՛ 15, և՛ նույնիսկ 18 ժամ: Եթե նրանք սիրահարված են իրենց գործին, անընդհատ կփորձեն կատարելագործվել, իրենց վրա լրացուցիչ պարտականություններ կվերցնեն, արդյունքը իդեալականի կհասցնեն:

Ինտենսիվ աշխատանքային գործունեության մեկ այլ մոտիվ Առյուծների համար կարող է դառնալ շքեղ կյանքը: Համեղ ուտելու, գեղեցիկ հագնվելու, ճամփորդությունների մեկնելու համար Առյուծները կարող են մոռանալ քնի ու հանգստի մասին: Մի խոսքով՝ նրանց համար երջանկությունն այն է, երբ սիրելի գործը լավ փող է բերում: Բայց եթե նրանք ցածր աշխատավարձ ու չսիրված գործ ունեն, ծույլ են դառնում:

Կույս

Կույսերին աշխատասիրության մեջ մեղադրելը դժվար է: Այո, նրանք մեթոդապես ու բծախնդրորեն են կատարում իրենց ծառայողական պարտականությունները՝ երբեմն իրենց մանրախնդրությամբ կատաղության հասցնելով գործընկերներին ու ղեկավարությանը, սակայն դրա հետ միասին՝ նրանց հազիվ թե կարելի լինի ստիպել գործից դուրս աշխատել ընկերության շահի համար: Նրանք գիտեն օրենքները և լրացուցիչ աշխատանքի դիմաց այնպիսի վարձատրություն կպահանջեն, որ նրանց հետ ավելի լավ կլինի գործ չունենալ:

Իհարկե, կա գործոն, որը Կույսերին երբեմն ստիպում է աշխատասեր դառնալ. դա անձնական կյանքի բացակայությունն է կամ դրա վատ դասավորված լինելը: Եթե այս նշանի ներկայացուցիչները տուն գնալ չեն ուզում, ապա աշխատավայրում օրեր ու գիշերներ կանցկացնեն: Այսինքն՝ աշխատավայրը դառնում է այն «նկուղը», որտեղ նրանք թաքնվում են ամուսնու կամ կնոջ հետ սկանդալներից կամ միայնությունից:

Կշեռք

Կշեռքներն աշխատում են միայն ըստ անհրաժեշտության և ոչ ավելին, քան պետք է: Եթե նրանք անգործության մատնվելու հնարավորություն ունենան, անպայման կօգտվեն դրանից: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ հենց այս նշանի ներկայացուցիչներն են հորինել մեկ բաժակ սուրճի սեղանի շուրջ աշխատանքային դադարները: «Ինչ ասես անել, միայն թե ոչինչ չանել» կարգախոսը հենց նրանց համար է:

Իհարկե, եթե Կշեռքները ստեղծագործ գործունեությամբ են զբաղված, ասենք՝ նկարահանվում են կինոյում, նկարում են կամ գիրք են գրում, ապա ունակ են տարվել ու մոռանալ իրենց բնածին ծուլության մասին: Կա ևս մեկ ոլորտ, որտեղ այս նշանի կին ներկայացուցիչները պատրաստ են առանց ձեռքերը վայր դնելու աշխատել. դա խոհարարությունն է: Ուտել ու կերակրել նրանք սիրում են նույնքան, որքան հանճարեղ գործեր ստեղծելը:

Կարիճ

Կարիճները խորհրդավոր էակներ են, այնպես որ՝ դժվար է գլուխ հանել, թե որտեղ է գործով տարվածության ու ռեֆլեքսիայի միջև սահմանը, երբ է ավարտվում նրանց արկածախնդրությունն ու սկսվում աշխատասիրությունը: Նրանք կարող են աշխատել արդյունքի համար՝ իրենց անմնացորդ նվիրելով գործին, բայց լինում է նաև այնպես, որ նրանք անձնական խնդիրներից ու մեծ աշխարհից թաքնվում են աշխատանքի հետևում:

Նշանի այս ներկայացուցիչների գործունեության մեջ շատ հոգեբանություն կա, նրանց ցանկացած մոտիվացիա ավելի խորն է, քան կարող է առաջին հայացքից թվալ: Այնպես որ՝ դժվար է ասել, թե ինչն էլ կոնկրետ տվյալ ժամանակահատվածում գործունեության մղում այս մարդկանց: Ընդ որում՝ բնավորության հենց այս առանձնահատկությունների պատճառով էլ Կարիճները հաճախ մի գործից մյուսին են անցնում:

Աղեղնավոր

Աղեղնավորները հազվադեպ են աշխատամոլ դառնում, բայց ոչ այն պատճառով, որ չեն սիրում աշխատել, այլ նրա համար, որ աշխարհում ավելի հետաքրքիր ու գրավիչ բաներ կան: Նույնիսկ եթե մասնագիտությունն ամբողջությամբ գոհացնում է նրանց, նրանք, միևնույն է, փորձում են ավելի բազմազան դարձնել իրենց կյանքը և ամբողջությամբ մեկ կոնկրետ զբաղմունքի չեն տրվում: Ճիշտ է, երբեմն նրանց կենսուրախությունը վնասում է աշխատանքային գործունեությանը, սակայն դա նրանց չի վշտացնում:

Աշխատասիրությունը Աղեղնավորների համար հազվադեպ ու արագ անցնող երևույթ է: Նրա համար, որ այն դրսևորվի, նշանի այս ներկայացուցիչները պետք է շատ հետաքրքրված լինեն արդյունքով ու աշխատեն խմբում: Միայն համախոհների ու ընդհանուր նպատակի համար են նրանք պատրաստ ժամանակավոր խելքի գալ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին իրավամբ կարելի է հորոսկոպի ամենաաշխատասեր նշանը համարել: Հենց նրանք են պատրաստ անմնացորդ նվիրվել գործին, ողջ ժամանակն անցկացնել աշխատելով: Նրանք հստակ տեսնում են իրենց նպատակն ու շարժվում են դեպի այն՝ իմանալով, որ ոչ ոք իրենցից լավ գործը չի անի: Ինչով էլ նրանք զբաղվեն, ինչ բնույթ էլ ունենա նրանց մասնագիտական գործունեությունը, նրանք միշտ ընդունում են հաստատված կանոններն ու չեն նահանջում դրանցից:

Եթե դա պետք է գործի համար, Այծեղջյուրները պատրաստ են ուշադրություն չդարձնել դժվարություններին ու անհարմարություններին, նրանք երբեք չեն վիճում ղեկավարության հետ ու բոլոր առաջադրանքներն ընկալում են որպես աշխատանքային գործընթացի անբաժան բաղկացուցիչ: Ճիշտ է, այս նշանի կին ներկայացուցիչները երբեմն ինքնադրսևորվում են ոչ թե կարիերայի, այլ տնային գործերի միջոցով:

Ջրհոս

Ջրհոսն ու աշխատասիրությունն անհամատեղելի են: Եթե նման հնարավորություն լիներ, ապա այս նշանի ներկայացուցիչները բազմոցից չէին բարձրանա ու իրենց բոլոր ծառայողական հերոսությունները կկատարեին միայն իրենց երևակայության մեջ: Նրանց համար աշխատանքը ծանր պարտավորություն է, իսկ եթե հնարավորություն լինի չմասնակցել աշխատանքային պրոցեսին, ապա նրանք հենց այդպես էլ կանեն:

Ճիշտ է, Ջրհոսների մեջ շատ ուժեղ զարգացած է պարտքի զգացումը: Եվ եթե նրանք հասկանում են, որ առանց իրենց աշխատելու չի լինի կամ իրենց անգործությամբ նրանք կարող են վնասել ուրիշներին, ապա գործի են ացնում ու պետք է ասել, որ իրենց աշխատանքը շատ լավ են անում: Եվ չնայած դրան՝ մասնագիտական գործունեությունը նրանց համար շատ հազվադեպ է կյանքի իմաստ դառնում ու համարյա երբեք իսկական հաճույք չի պատճառում:

Ձուկ

Ձկներն աշխատասեր են դառնում միայն այն դեպքում, եթե գոյության մյուս ոլորտները կա՛մ չեն բավարարում նրանց ամբիցիաները, կա՛մ հաճույք չեն պատճառում: Իսկ եթե նրանք մեկ այլ բանով են տարված, աշխատանքն անմիջապես երկրորդ պլան է անցնում: Այս նշանի ներկայացուցիչները, որպես կանոն, մասնագիտական գործունեության միջոցով ինքնադրսևորվելու իսկական պահանջմունք չունեն:

Սակայն եթե պայմաններն այնպես են դասավորվում, որ բացի աշխատանքից Ձկներն այլ բան չունեն, նրանք բավականին մեծ հաջողությունների են հասնում կարիերայում: Նրանք պատրաստ են մինչև ուշ երեկո ու առանց հանգստյան օրերի աշխատել, բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Կողքից կարող է տպավորություն ստեղծվել, որ հենց գլխավոր ղեկավարի պաշտոնն է նրանց համար կյանքի գլխավոր նպատակը:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3574 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5