/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ սեպտեմբերի 30
Загрузка...
16.10.2019

Աստղագուշակ․ սեպտեմբերի 30

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պլանները կարող են խախտվել, երբեմն ավելի մեծ ջանքերի կարիք կլինի, քան ի վիճակի եք ներդնել: Անհասկանալի կլինի, թե որտեղից կարելի է օգնություն ստանալ: Մարդիկ, ովքեր խոստացել էին աջակցել ձեզ, հիմա հազիվ թե կարողանան պահել իրենց խոստումը: Բայց դուք ինքներդ էլ կարող եք շատ բանի հասնել, եթե ջանքեր գործադրեք:

Օրվա երկրորդ կեսը բազում անակնկալներ կբերի: Աշխատեք ուշադիր հետևել, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը. դա կօգնի հասկանալ, թե ինչպես է պետք գործել: Ինչքան քիչ շտապողական որոշումներ ու չմտածված խոսքեր լինեն, այնքան լավ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վառ, հագեցած օր է, որը հարմար է կյանքում նոր բան մտցնելու կամ ձեզ դուր չեկող բաները փոխելու համար: Ճիշտ կլինեն անձնական հարաբերություններին, շրջապատի հետ շփումներին վերաբերող որոշումները: Դուք կուղղեք հին սխալները, կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք:

Շատ հին խնդիրներ կմոռացվեն, տրամադրությունն էլ կլավանա: Օրվա երկրորդ կեսին հաճելի ժամանակ անցկացնելու, հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Հավանական են անակնկալներ ու անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գումարի հետ զգույշ վարվեք: Ֆինանսական հարցերն այսօր անհաջող կլուծեք, այնպես որ՝ վտանգ կա շատ բան կորցնեք: Գործնական բանակցությունները լարված կանցնեն: Կարող է պարզվել, որ ինչ-որ մեկի սպասումները չեք արդարացրել ու այնպիսի սխալներ եք գործել, որոնց վրա ոչ ոք չի ուզում աչք փակել: Իրավիճակն աստիճանաբար դեպի լավը կփոխվի, այնպես որ՝ պարզապես համբերությամբ զինվեք:

Այսօրվա պլանները հազիվ թե կարողանաք միանգամից կյանքի կոչել: Սպասեք բարեհարմար պահի. մտածածը կյանքի կոչելու հնարավորություն շատ շուտով անպայման կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ավելի քիչ անհանգստացեք դատարկ բաների պատճառով ու ավելի շատ մտածեք, թե ինչն է իսկապես կարևոր: Շատ բան կախված կլինի առաջնահերթությունները դնելու, կարևորն առանձնացնելու ձեր կարողությունից: Ինչ-որ մեկի հետ խորհրդակցելն անօգուտ է, պետք է ամեն ինչ ինքնուրույն որոշեք: Չսխալվելու համար դուք բավականաչափ փորձ ու խելամտություն կունենաք:

Հավանական են անսովոր առաջարկներ: Հաճախ դրանք այնքան գրավիչ կլինեն, որ պատրաստ կլինեք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Ինտուիցիան հուսախաբ չի անի: Նրա շնորհիվ հստակ կիմանաք, թե ինչն է օգուտ բերելու, իսկ ինչը՝ ոչ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի հուզվեք: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումն ու չտրվել պրովոկացիաներին: Լարվածությունը մեծ կլինի գումարին կամ ունեցվածքին վերաբերող հարցերում: Այստեղ լավ է խուսափել ռիսկից ու չհավատալ ամենին, ինչ ասում են: Նոր ծանոթների հետ շփումները միշտ չէ, որ հաճելի կլինեն: Կթվա, թե նրանք մոլորեցնում են ձեզ, իսկ դա կբարկացնի:

Անսպասելի լրիվ նոր գործեր կհայտնվեն: Դուք միանգամից չեք հասկանա, թե դրանցից որն է պետք ստանձնել, բայց ժամանակի հետ անպայման ամեն ինչից գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը բազմաթիվ նոր գաղափարներ ու պլաններ կբերի: Ձեզ համար դեռևս բարդ կլինի դրանք ճիշտ գնահատելը. շատ բան հնարավոր կթվա, միայն հազվադեպ կկասկածեք, որ կարողանալու եք կյանքի կոչել մտածածը: Կողքին կլինի մեկը, ով ավելի իրատես կլինի: Նրա հուշումների շնորհիվ կհասկանաք, թե ինչն է պետք հիմա ստանձնել, իսկ ինչն է լավ հետաձգել:

Օրը վատը չէ գնումների ու ֆինանսական հարցերը լուծելու համար: Որոշ Կույսեր իրենց մեջ կոմերցիոն գործունեության տաղանդ կհայտնաբերեն ու շահավետ գործարքներ կկնքեն: Երեկոն կուրախացնի հետաքրքիր առաջարկներով ու հրավերներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Զբաղվեք ինչ-որ կարևոր բանով: Եկել է ձեզ վաղուց անհանգստացնող հարցերը լուծելու ժամանակը: Չի բացառվում՝ աջակցություն ստանաք նոր ծանոթներից, հին մրցակիցների շրջանում էլ համախոհներ գտնեք: Հնարավորություն կունենաք ամրապնդել մասնագիտական դիրքերը: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Հնարավոր է սիրային պատմության սկիզբ, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Ինտուիցիայի վրա կարող եք հույս դնել ամեն հարցում. նրա հուշումները հստակ դեպի նպատակը կտանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի, բայց դա չի նշանակում, որ օրն անհաջող կդասավորվի: Կողքին կլինեն մարդիկ, ովքեր կօգնեն ձեզ, լավ խորհուրդներ կտան: Ընկերների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը, բավական է միայն մի քանի բառ փոխանակեք և կսկսեք ամեն ինչին ավելի լավատեսորեն նայել:

Մտածեք ապագայի մասին. չի բացառվում՝ հենց այսօր հասկանաք, թե ինչի եք ձգտում: Օրը հարմար է ուսում սկսելու ու ինֆորմացիա հավաքելու, ձեզանից շատ բան իմացող մարդկանց հետ շփվելու համար: Դուք ճիշտ հարցեր կտաք, կսովորեք ուրիշների սխալների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգիստ ու բարենպաստ օր է: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթներին, շփվել ընկերների հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Նոր գործերից արագ գլուխ կհանեք, համարյա ջանքեր չեք գործադրի: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը:

Հավանական են չպլանավորված ուղևորություններ, որոնք հաջող կդասավորվեն ու կգոհացնեն ձեզ: Պայմանների փոփոխությունը կբարձրացնի տրամադրությունն ու կոգեշնչի: Տանից հեռու ձեզ լավ գաղափարներ կայցելեն, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Հին նախասիրության մասին հիշելու առիթ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է պասիվ հանգստի, չհոգնեցնող գործերի, հաճելի ժամանակ անցկացնելու համար: Մի խոսքով՝ այն ամենի, ինչը թույլ կտա վերականգնել ուժերն ու կենսուրախ, գոհ զգալ: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Հեռու մնացեք պրովոկատորներից ու գայթակղողներից, կասկածելի անձնավորություններից, ովքեր մտածում են միայն սեփական հետաքրքրությունների մասին:

Մտերիմները սովորականից հաճախ ձեր ուշադրության, աջակցության ու խորհուրդների կարիքը կունենան: Երբեմն ընկերոջը կամ հարազատին օգնելու համար ստիպված եք լինելու փոխել պլանները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բավականին բարդ օր է: Այն բացասական հույզեր կբերի, որոնք հաղթահարել չի հաջողվի: Դուք անընդհատ կփորձեք պաշտպանվել այն դեպքում, երբ ձեզ վրա ոչ ոք չի հարձակվում, ագրեսիվ ու ոչ ադեկվատ տեսք կունենաք: Դա կարող է վախեցնել նրանց, ովքեր ձեզ լավ չեն ճանաչում:

Ինչով էլ զբաղվեք, նկատի ունեցեք, որ արագ արդյունքների հասնել չի ստացվի: Բայց եթե համբերությամբ զինվեք, կարող եք հասնել դրված նպատակին ու նույնիսկ հաջողության հասնել մի գործում, որը համարյա անհույս էիք համարում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ֆինանսական գործերում զգուշություն է պետք: Ցանկալի չէ պարտքով գումար տալն ու վերցնելը, միայնակ նշանակալի ծախսերի հետ կապված որոշումներ ընդունելը: Մնացյալ հարցերում օրը բարենպաստ է: Դուք միաժամանակ լավ գլուխ կհանեք հին ու նոր գործերից, չեք վախենա ձեզ վրա պատասխանատվություն վերցնելուց, բայց օգնությունից էլ չեք հրաժարվի:

Հնարավոր են հանդիպումներ, որոնք ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնեն: Դուք արագ համակրանքով կլցվեք նրանց հանդեպ, ում առաջին անգամ եք տեսնում, հեշտությամբ կկռահեք նոր ծանոթների գաղտնի ցանկություններն ու ակնկալիքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 199
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 23
Հյուրեր/Гостей: 23
Օգտատերեր/Пользователей: 0