Աստղագուշակ․ սեպտեմբերի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2451 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հազիվ թե կարողանաք ուզածի նման արագ առաջ շարժվել, այնպես որ՝ համբերությամբ զինվեք: Ինչքան հանգիստ լինեք, այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը: Շփումները դժվարությամբ կտրվեն: Նույնիսկ հին ծանոթները ձեզ ճիշտ չեն հասկանա: Լավ է հետաձգել կարևոր հարցերի քննարկումը. նման զրույցները վեճերի կհանգեցնեն: Չարժե կիսվել գաղափարներով ու պլաններով, որքան էլ հրաշալի դրանք թվան: Մի շտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Ամեն ինչ մտածելու, հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել, ձեզ ժամանակ է պետք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ հագեցած օր է սպասվում: Այն բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի, բայց դրանցից օգտվելն այնքան էլ հեշտ չի լինի: Դուք պետք է շատ վճռական ու համարձակ լինեք, որպեսզի ճիշտ վարվեք: Չի կարելի հույս դնել կողքից աջակցության վրա. լավ է հենվեք միայն ձեզ վրա: Ցավոք, ձեզ կարող են հուսախաբ անել նույնիսկ փորձված համախոհները: Չեն բացառվում խնդիրները մտերիմների հետ շփման մեջ: Փոքրիկ թյուրիմացությունները լուրջ վեճի կվերաճեն, եթե զիջող չլինեք: Ցանկալի չէ քննարկել կարևոր հարցերը, հատկապես՝ գումարի հետ կապված հարցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարդ օր է: Շատ բան պետք է անեք, բայց ինչ-որ մեկի օգնության վրա հույս դնել պետք չէ: Չեն բացառվում կոնֆլիկտները գումարի պատճառով: Ձեզ կարող են հիշեցնել հին պարտքերի ու այն պարտականությունների մասին, որոնք չեք կատարել: Ամեն ինչից գլուխ հանելու համար ստիպված եք լինելու մեծ ժամանակ ծախսել: Ձեզ ավելի հաճախ կքննադատեն, քան սովորաբար. դրան փիլիսոփայորեն մոտեցեք: Ինքնատիրապետումը պահպանելու ու պրովոկացիաներին չտրվելու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգան: Հենց դրանց շնորհիվ կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի: Գործերը, որոնք հույս ունեիք արագ ավարտին հասցնել, ավելի բարդ կլինեն, քան ենթադրում էիք: Բացի այդ, երբեմն կգերագնահատեք ձեր համախոհներին ու նրանց լոյալ լինելը: Ոչ ոք ձեր փոխարեն իրեն վտանգի չի ենթարկելու, և ինչքան շուտ հասկանաք դա, այնքան լավ: Պատրաստ եղեք շատ աշխատել, միայնակ որոշումներ ընդունել ու միայնակ լուծել խնդիրները: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ, չպլանավորված հանդիպումներ: Հեշտ չի լինելու. որպեսզի ամեն ինչ ինչպես հարկն է ընթանա, պետք է ջանքեր գործադրեք: Բայց դուք գոհ կմնաք ձեր աշխատանքի արդյունքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր ձեզանից սովորականից մեծ վճռականություն կպահանջվի: Սա կարևոր օր է: Ոչ միայն ձեր արարքներից, այլև ձեր խոսքերից շատ բան կախված կլինի: Աշխատեք չվիճել նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար: Եթե ինչ-որ հարցեր չի կարելի խաղաղ եղանակով լուծել, դրանց քննարկումը լավ է հետաձգեք: Մեծ զգուշություն է պետք գումարին վերաբերող հարցերում, խոսքը հատկապես ընտանեկան ունեցվածքի մասին է: Կասկածելի գործարքներ մի կնքեք, մի մասնակցեք արկածախնդրություններին: Արագ ու հեշտ հարստանալ հիմա չի ստացվի. կենտրոնացեք ունեցածը պահպանելու վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հոգսեր սովորականից շատ կլինեն: Միանգամից չեք կարողանա որոշել, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ: Կարևորը դա ինքնուրույն որոշեք, այլ ոչ թե լսեք, թե ինչ են ասում մյուսները: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա իրավիճակից ձեզանից լավ գլուխ հանել ու հաշվի առնել բոլոր նրբությունները: Աշխատեք մինչև կեսօր ոչ ոքի ոչինչ չխոստանալ: Առավոտյան տված խոսքը կատարելն ավելի բարդ կլինի, քան թվում է: Այս միտումն առավել նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Այնքան կմտահոգվեք մտերիմների բարեկեցության մասին, որ կմոռանաք սեփական հետաքրքրությունների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Առավոտը բավականին հոգնեցուցիչ կլինի: Այն պետք է նվիրեք միաժամանակ կարևոր ու ձանձրալի գործերին: Մի կողմից կմտահոգվեք՝ արդյոք սխալներ չեք արել, իսկ մյուս կողմից էլ՝ կպայքարեք ամեն ինչ կիսատ թողնելու ու զվարճանալու գայթակղության դեմ: Ավելի ուշ ուրախ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կստանաք, ձեզ համար հետաքրքիր զբաղմունք կգտնեք ու կարող եք շփվել հաճելի մարդկանց հետ: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Զրույցի համար կարևոր թեմաներ կգտնեք ու շատ ուրախ կլինեք բարդ հարցերը քննարկելու հնարավորության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շատ բաներում հաջողության կհասնեք, քանի որ ոչինչ աչքաթող չեք անի, ճիշտ որոշումներ կընդունեք ու միշտ նպատակին տանող ամենակարճ ճանապարհը կընտրեք: Օգտակար կլինի վերջին շրջանում ստացած փորձը: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ ու խանգարել ճիշտ որոշումներ ընդունելուն: Երբեմն դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը. հաճախ պատճառը ձեր հաջողությունների հանդեպ նրանց նախանձը կլինի: Բացի այդ, մյուսներին հասկանալի չեն լինի ձեր արարքների մոտիվները: Բացատրությունների կարիք կլինի, բայց դրանք տալու տրամադրություն չեք ունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Անսովոր, հիշարժան օր է: Դուք պատրաստ կլինեք փորձարկումներ անել, ռիսկի դիմել, անել այն, ինչ երկար ժամանակ չէիք համարձակվում անել: Նման պահերին կյանքում նշանակալի փոփոխություններ կլինեն: Այստեղ կարևոր է խուճապի չմատնվել, չկառչել նրանից, ինչը վաղուց արդեն թանկ չէ ձեզ համար: Հավանական են նոր ծանոթություններ: Հիմա դեպի ձեզ կձգեք մարդկանց, որոնք նման չեն լինի ձեր հին ծանոթներին, և դա հետաքրքիր կլինի: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Դուք շահավետ գնումներ կանեք, գործարքներ կկնքեք, որոնք եկամուտ կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հարմար օր է անշարժ գույքի կամ ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Հիմա լուրջ տրամադրված կլինեք, այնպես որ՝ ցավալի սխալներ չեք անի: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ կունենաք: Նույնիսկ այն Այծեղջյուրները, ովքեր նախկինում կոմերցիոն գործունեությամբ չեն զբաղվել, այսօր շահավետ գործարքներ կկնքեն: Անձնական հարաբերությունները լարված կլինեն. մտերիմները ձեզանից բողոքներ կունենան ու մտադիր չեն լինի թաքցնել դրանք: Բայց խոշոր կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարդ, բայց արդյունավետ օր է: Երկար ժամանակ ձեզ ու մտերիմներին անհանգստացնող խնդիրները կհաջողվի լուծել համառության շնորհիվ: Դուք մտածածից չեք հրաժարվի ու կհասնեք դրված նպատակներին: Որոշ Ջրհոսներ հնարավորություն կունենան զբաղվել վաղուց հետաքրքրող գործերով, նոր բան սովորել: Հնարավորություն կունենաք օգնել մարդկանց, ովքեր ժամանակին ձեզ կարևոր ծառայություններ են մատուցել, աջակցել են դժվար պահին: Երեկոյան դեպի լավը կփոխվեն վերջերս լարված հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրն ամեն ինչում զգուշություն է պահանջում: Խուսափեք կասկածելի նախաձեռնություններից, աշխատեք գործել փորձված մեթոդներով, հեռու մնացեք այն մարդկանցից, որոնց հետ շփումները ստվեր են գցում ձեր հեղինակության վրա: Կարևոր է ավելորդ բաներ չխոսելը. ձեր խոսքերը սխալ կմեկնաբանվեն ու կօգտագործվեն ձեր դեմ: Հաջող կլուծվեն վերջին շրջանում անհանգստացնող ֆինանսական խնդիրները: Շատ տեղին կվերադարձնեն արդեն մոռացված, հին պարտքերը: Չեն բացառվում հաջող խոշոր գնումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|